Էմիր Կուստուրիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Էմիր Կուստուրիցա
ֆր.՝ Emir Kusturica
Emir Kusturica at Guadalajara film festival 2009.jpg
Ծնվել է նոյեմբերի 24, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:24|2|0}})[1] (62 տարեկան)
Ծննդավայր Սարաևո, Սարաևոյի շրջան, Բոսնիա և Հերցեգովինա[2]
Կրթություն Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց
Քաղաքացիություն Flag of Serbia.svg Սերբիա
Flag of France.svg Ֆրանսիա
Flag of SFR Yugoslavia.svg ՀՍՖՀ
Ազգություն սերբ
Կրոն Սերբ ուղղափառ եկեղեցի
Մասնագիտություն դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, երաժիշտ և կիթառահար
Ամուսին(ներ) Մայա Կուստուրիցա
Երեխա(ներ) Ստրիբոր Կուստուրիցա
Պարգևներ և մրցանակներ

Էմիր Նեմանյա Կուստուրիցա (սերբ.՝ Емир Немања Кустурица, նոյեմբերի 24, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:24|2|0}})[1], Սարաևո, Սարաևոյի շրջան, Բոսնիա և Հերցեգովինա[2]), սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան, ով պարգևների է արժանացել Եվրոպայի խոշորագույն փառատոներում, այդ թվում նաև՝ երկու «Ոսկե արմավենի» մրցանակների Կաննի կինոփառատոններում, Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետ, Սերբիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ[3]։ Բացի կինոյում աշխատանքներից, Կուստուրիցան հայտնի է որպես The No Smoking Orchestra ֆոլկ-ռոք խմբի մասնակից։

2007 թվականի սեպտեմբերի 8-ին Կուստուրիցան՝ մի շարք այլ սերբ գործիչների հետ ճանաչվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Սերբիայում։ Այժմ Կուստուրիցան բնակվում է Դրվենգրադում։ Վերջինս մի գյուղ է, որը կառուցվել է հենց Կուստուրիցայի կողմից՝ «Կյանքը հրաշալի է» ֆիլմի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուստուրիցան ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 24-ին Սարաևոյում, այդ ժամանակ դեռևս Հարավսլավիայի կազմի մեջ մտնող Բոսնիայի և Հերցեգովինայի միացյալ հանրապետության մայրաքաղաքում (ներկայումս Սարաևոն անկախ Բոսնիա և Հերցեգովինա հանրապետության մայրաքաղաքն է)։ Ծնողները մուսուլմաններ են, սակայն հենց իր՝ Կուստուրիցայի պնդմամբ նրա հեռավոր նախնիները ուղղափառ սերբեր են եղել[4][5]։ Պատմական աղբյուրների համաձայն՝ Կուստուրիցայի հայրական կողմի նախնիները եկել են Բիլեչա քաղաքի մոտակայքում գտնվող Պլանե գյուղից, իսկ ծագումը Կյուստենդիլի բուլղարական գնչուներից է։ Հայրը՝ Մուրատ Կուստուրիցան, Կոմունիստական կուսակցության անդամ էր և աշխատում էր Բոսնիայի և Հերցեգովինայի տեղեկատվության նախարարությունում[6]։

Կրթությունը Պրահայում[խմբագրել | խմբագրել կոդը]

18 տարեկանում Կուստուրցան հեռացավ Սարաևոյից կրթություն ստանալու նպատակով։ Կրթության վայր դարձավ Պրահայի (Չեխոսլովակիա) կիրառական արվեստների հեղինակավոր ակադեմիայի (FAMU) կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետը։ Տարբեր տարիներին ակադեմիայի շրջանավարտներն են եղել Միլոշ Ֆորմանը, Իրժի Մենցելը և Գորան Պասկալևիչը։

Պրահայում սովորելու տարիներին Կուստուրիցան նկարահանել է իր առաջին աշխատանքները՝ կարճամետրաժ «Ճշմարտության մի մասը» (1971) և «Աշուն» (1972) ֆիլմերը։

Դիպլոմային աշխատանք դարձավ «Հերնիկա» (1978) 25 րոպեանոց ֆիլմը, որը պատմում է հրեական ընտանիքից մի տղայի մասին, ով ապրել է 1930 թվականների վերջիներին։ Ֆիլմն ուղղված էր ընդդեմ նացիզմի և հակասեմականության։ Կուստուրիցան միաժամանակ այդ ֆիլմի ռեժիսորն էր, սցենարիստը, օպերատորը, ստացել է գլխավոր մրցանակը Կառլովի Վարիի ուսանողական փառատոնի ժամանակ։

Սարաևո[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով Սարաևո՝ Կուստուրիցան տեղի հեռուստատեսության համար նկարահանեց 2 ֆիլմ։ 1978 թվականին նա ստեղծեց «Հարսները գալիս են» (սերբ.՝ Nevjeste Dolaze) ֆիլմը, որը, սակայն, չցուցադրվեց բարոյա-էթիկական պատկերացումների պատճառով[7]: Ավելի ուշ Կուստուրիցան e petit livre d’Emir Kusturica գրքում հրապարակված իր հարցազրույցում ասել է, որ այդ ֆիլմը նկարելը իր կյանքի ամենահամարձակ քայլն էր[7][8], քանի որ նրանում շոշափված թեմաներն արգելված էին սոցիալիստական Հարավսլավիայում։ «Հարսները գալիս են» ֆիլմի նկարահանումով սկսվեց Կուստուրիցայի համագործակությունը օպերատոր Վիլկո Ֆիլաչեի հետ։

1979 թվականին ստղծվեց «Սրճարան „Տիտանիկ“» ֆիլմը (սերբ.՝ Bife “Titanik”Իվո Անդրիչի սցենարով։ Այդ ֆիլմի, ինչպես նաև «Գերնիկի» ֆիլմի գործողությունները ծավալվում են 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Սարաևո քաղաքում։

Հիշո՞ւմ ես արդյոք Դոլի Բելին[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին կայացավ Կուստուրիցայի «Հիշո՞ւմ ես արդյոք Դոլի Բելին» (բոս․՝ «Sjećaš li se Doli Bel?») ֆիլմի լիամետրաժ առաջնախաղը, որը սարաևոական 60-ականների դեռահասի մանկության և մեծանալու մասին էր, որի դերը խաղաց Սլավկո Շտիմացը: «Հիշո՞ւմ ես արդյոք Դոլի Բելին» առաջին հարավսլավական ֆիլմն էր, որը ոչ թե պաշտոնական սերբախորվաթական լեզվով էր, այլև նրա բոսնիական բարբառով: Այն Կուստուրիցային բերեց առաջին մեծ հաջողությունը՝ Լավագույն դեբյուտային ֆիլմ և FIPRESCI մրցանակը Վենետիկի միջազգային կինոփառատոնում:

Հայրիկը գործուղման է[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս ֆիլմը հաջորդեց միայն 4 տարի հետո՝ 1985 թվականի «Հայրիկը գործուղման է» (բոս․՝ «Otac na službenom putu»)։ Այն անդրադառնում էր Հարավսլավիայի հետպատերազմական տարիներին՝ երեխայի աչքերով։ Չնայած, որ այդ ժամանակ մարշալ Տիտոն այլևս ողջ չէր, ֆիլմում հիշվող հետպատերազմական բռնաճնշումն և Տիտոյի և Ստալինի վեճը արգելված թեմաներ էին։ «Հայրիկը գործուղման է» ֆիլմում Կուստուրիցան առաջին անգամ նկարահանեց Պրեդրագ Մանոյլովիչին, Մարյանա Կարանովիչին և Դավոր Դույմովիչին, որոնք հետագայում նկարահանվեցին ռեժիսորի ևս մի քանի ֆիլմերում։ Ֆիլմը Կուստուրիցային բերեց «Ոսկե արմավենի» և FIPRESCI Կաննի կինոփառատոնում, ինչպես նաև «Օսկար» և «Ոսկե գլոբուս» փառատոններում ներկայացվեց անվանակարգերի։ Միլոշ Ֆորմանը, ով որպես ժյուրիի ներկայացուցիչ հարավսլավացու էր հաձնում «Ոսկե արմավենին», Կուստուրիցային անվանեց եվրոպական և համաշխարհային կինոյի գլխավոր հույսը[9]:

«Գնչուների ժամանակը»

Կուստուրիցայի երրորդ ֆիլմը՝ «Գնչուների ժամանակը» («Մահապատժի տունը», սերբախորվաթ․՝ Dom za vešanje, 1988) ստեխծվեց բրիտանացի և իտալացի պրոդյուսերների մասնակցությամբ։ Մակեդոնիայում[10] նկարահանված ֆիլմը Կուստուրիցայի առաջին անդրադարձն էր գնչուական թեմատիկային և գնչուների մասին աշխարհում առաջին ֆիլմն էր գնչուերենով: Պատանի Պերհանի դերում նկարահանվեց Դավոր Դույմովիչը, իսկ ֆիլմի սաունդթրեքը գրեց Գորան Բրեգովիչը, ում հետ Կուստուրիցան համագործակցեց նաև իր հաջորդ երկու ֆիլմերում։«Գնչուների ժամանակի» համար Կուստուրիցան Կաննի կինոփառատոնում արժանացավ լավագույն ռեժիսորի մրցանակի։

Մոտավորապես այդ ժամանակ էլ ռեժիսորը սկսեց բաս-կիթառ նվագել Սարաևոյի «Zabranjeno pušenje» փանք-ռոք խմբում, որը շուտով ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Սարաևոյի կինոդպրոցի դասավանդման փորձ ուներ (որտեղից ռեժիսորն դուրս եկավ երբ սկսեց նվագել «Zabranjeno pušenje»-ում[11]), Էմիր Կուստորիցան Միլոշ Ֆորմանի կողմից հրավիրվեց դասախոսելու Կոլումբիայի համալսարանում:

«Արիզոնական երազանք» անգլալեզու ֆիլմը (անգլ.՝ Arizona Dream, 1993), որում նկարահանվեցին Ջոնի Դեփը և Ֆեյ Դանաուեյը, նկարահանվեց Կուստուրիցայի ուսանող Դևիդ Աթքինսի գրած փոքր-ինչ մշակված սցենարի հիման վրա։ Ֆիլմի ստեղծման համար բավականին շատ ժամանակ պահանջվեց, և շնորհանդեսի օրը մի քանի անգամ տեղափոխվեց[12]: Ստացված ֆիլմը տապալվեց վարձույթում[12], չնայած որ կինոքննադատների կողմից հիմնականում դրական արձագանքներ գտավ և Բեռլինի կինոփառատոնում արժանացավ «Արծաթե արջ» մրցանակին։ Հետագայում Կուստուրիցան հայտարարեց, որ այլևս չի ցանկանում աշխատել Հոլիվուդում[11]:

Վերադարձ Հարավսլավիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին սկսվեց Բոսնիական պատերազմը: Սարաևոյում գտնվող Կուստուրիցայի ընտանիքի տունը ավերվեց, որից հետո ռեժիսորի հայրը՝ Մուրատ Կուստուրիցան մահացավ սրտի կաթվածից: Ընտանիքը ապաստան գտավ Չեռնոգորիայում: Տեսնելով, թե ինչ է կատարվում իր երկրի հետ, Կուստուրիցան վերադարձավ Հարավսլավիա, որպեսզի սկսի աշխատել նոր, ֆատասնմագորիկ-այլաբանական, սև կատակերգության տարրեր պարունակող «Ընդհատակ» (սերբ.՝ Подземље, անգլ.՝ Underground) ֆիլմի վրա՝ հարավսլավական հանրահայտ դրամատուրգ Դուշան Կովաչևիչի սցենարով։

«Ընդհատակ»[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ընդհատակ (ֆիլմ)

Ֆիլմը էկրան բարձրացավ 1995 թվականին։ Այս նոր ռեժիսորական աշխատանքում Կուստուրիցան իր երկրի անցյալը կապեց նորագույն պատմության դրվագների՝ Բալկաններում պատերազմի սկզբի հետ։ Ֆիլմի քննադատության ռեակցիան միանշանակ չէր, և Կուստուրիցան, որոշելով որ իրեն չեն հասկացել, նույնիսկ հայտարարեց, որ հեռանում է կինեմատոգրաֆիայից[10]: Այնուամենայնիվ, «Ընդհատակ»-ը Կաննի կինոփառատոնում նրան բերեց երկրորդ «Ոսկե արմավենին», և Կուստորիցան դարձավ «Ոսկե արմավենու» չորրորդ կրկնակի մրցանակակիր ռեժիսորը (Ալֆ Շյոբերգից, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայից և Բիլլ Աուգուստից հետո)։ Հետագայում նման ձեռքբերում ունեցան նաև Սյոհեյ Իմամուրան, Դարդենն եղբայրները, ինչպես նաև Միխայել Հանեկեն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը հայերենով Օրիգինալ անվանումը Կուստուրիցայի մասնակցությունը Մեկնաբանություններ
1972 Վալտերը պաշտպանում է Սարաևոն Valter brani Sarajevo Դերասան
1978 Հերնիկա Guernica Ռեժիսոր, սցենարի հեղինակ Կարճամետրաժ
1978 Հարսնացուները գալիս են Nevjeste Dolaze Ռեժիսոր, դերասան Հեռուստաֆիլմ
1979 Սրճարան «Տիտանիկ» Bife 'Titanik' Ռեժիսոր, սցենարի հեղինակ Հեռուստաֆիլմ
1981 Հիշո՞ւմ ես արդյոք Դոլլի Բելլին Sjećaš li se Doli Bel? Ռեժիսոր, սցենարի հեղինակ Առաջին լիամետրաժ ֆիլմը
1981 Ti si to Դերասան Հեռուստաֆիլմ
1982 Հուլիսի 13 13. jul Դերասան, ռեժիսորի օգնական
1984 Nije covjek ko ne umre Ռեժիսոր Հեռուստաֆիլմ
1985 Հայրիկը գործուղման մեջ Otac na službenom putu Ռեժիսոր
1987 Zivot radnika Սցենարի հեղինակ
1987 Strategija svrake Սցենարի հեղինակ
1988 Գնչուների ժամանակը Dom za vesanje Ռեժիսոր, սցենարի հեղինակ
1988 Vizantija Դերասան Հեռուստաֆիլմ
1993 Արիզոնյան երազանք Arizona Dream Ռեժիսոր, սցենարի հեղինակ
1995 Ընդհատակ Underground Ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան Հարավսլավյան հեռուստատեսությունում ցուցադրվում էր մինիսերիալի տեսքովБила једном једна земља
1997 Magic Bus Ռեժիսոր Կարճամետրաժ ֆիլմ
1998 Սև կատու,սպիտակ կատու Crna mačka, beli mačor Ռեժիսոր, սցենարի հեղինակ
2000 Սան-Պյեր կղզու այրին La Veuve de Saint-Pierre Դերասան Նոմինացիա մրցանակ «Սեզար» որպես
լավագույն տղամարդու երկրորդական դերասան
2001 8 սուպեր պատմություններ Super 8 Stories Ռեժիսոր, օպերատոր, սցենարի հեղինակ Վավերագրական ֆիլմ
2002 Լավ գողը The Good Thief Դերասան
2003 Ելակը սուպերմարկետում Jagoda u supermarketu Սցենարի հեղինակ, պրոդյուսեր, դերասան
2004 Կյանքը հրաշալի է Zivot je cudo Ռեժիսոր, համատեղ սցենարի հեղինակ, կոմպոզիտոր, պրոդյուսեր
2005 Անտեսանելի երեխաներ All the Invisible Children Ռեժիսոր Էպիզոդ «Կապույտ գնչու»
2006 Գաղտնի ուղևորություն Viaggio segreto Դերասան
2006 Գուչա Guca! Պրոդյուսեր
2007 Ուխտ Zavet/Promise Me This Ռեժիսոր, համատեղ սցենարի հեղինակ,պրոդյուսեր
2007 Hermano Դերասան
2008 Մարադոնա Maradona Ռեժիսոր, սցենարի հեղինակ Վավերագրական ֆիլմ
2009 Հաջողության գործ L’affaire Farewell Դերասան
2011 Հավալուսն Nicostratos le pélican Դերասան
2012 Հավանա, ես սիրում եմ քեզ 7 días en La Habana Դերասան
2014 Սառցե անտառ La foresta di ghiaccio Դերասան
2016 Հարդագողի ճանապարհով На млијечном путу Ռեժիսոր, դերասան Գեղարվեստական ֆիլմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #120132079 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. «Էմիր Կուստուրիցա» (սերբերեն)։ Академија наука и умјетности Републике Српске։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-04-ին։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 9 
  4. «Հարցազրույց «Ֆոմա» ամսագրին։»։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-09-27-ին 
  5. «Հարցազրույց «The Guardian» թերթին, մարտի 4, 2005»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-26-ին  (անգլ.)
  6. «Կուստուրիցայի կենսագրությունը Kustu.com կայքում։»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-26-ին (անգլ.)
  7. 7,0 7,1 ««Невесты приходят» на сайте Kustu.com»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-26-ին (անգլ.)
  8. Bouineau, 1993
  9. Андрей Плахов Священные чудовища // Всего 33. — Винница: Аквилон, 1999. — С. 137 — 146. — ISBN 966-95520-9-5
  10. 10,0 10,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ kustucom2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  11. 11,0 11,1 «Интервью «Независимой Газете»»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-26-ին 
  12. 12,0 12,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ plakhov2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]