Կյանքը հրաշք է
Երկիր | Սերբիա Ֆրանսիա Սերբիա և Չեռնոգորիա |
---|---|
Ժանր | դրամա, կինոկատակերգություն[1], երաժշտական ֆիլմ և ռազմական ֆիլմ |
Թեմա | Հարավսլավական պատերազմ |
Թվական | 2004 և հունիսի 16, 2005[2] |
Լեզու | սերբերեն |
Ռեժիսոր | Էմիր Կուստուրիցա[1][3] |
Պրոդյուսեր | Էմիր Կուստուրիցա և Ալեն Սարդ |
Սցենարի հեղինակ | Էմիր Կուստուրիցա և Ranko Bozić? |
Դերակատարներ | Սլավկո Շտիմաց[3][4], Միրյանա Կարանովիչ[4], Նատաշա Տապուշկովիչ[3][4], Վեսնա Տրիվալիչ[3][4], Վուկ Կոստիչ[4], Ալեքսանդր Բերչեկ[4], Ստրիբոր Կուստուրիցա[4], Դավոր Յանյիչ[4], Նիկոլա Կոջոն[4], Իոսիֆ Տատիչ[4], Նելե Կարայլիչ, Վանեսա Գլոջո[4] և Դանա Տոդորովիչ |
Օպերատոր | Միշել Ամատիե |
Երաժշտություն | Էմիր Կուստուրիցա |
Պատմվածքի վայր | Բոսնիա և Հերցեգովինա |
Տևողություն | 154 րոպե |
Life Is a Miracle Վիքիպահեստում |
«Կյանքը հրաշք է» (սերբ.՝ Живот је чудо), գեղարվեստական ֆիլմ, տրագիկոմեդիա՝ արտադրված սերբա-չեռնոգորյան համագործակցության և Ֆրանսիայի կողմից։ Ֆիլմի ռեժիսորն է Էմիր Կուստուրիցան։ Նկարահանվել է 2004 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսնիա։ 1992 թվական։ Լուկան տարօրինակ ինժեներ է, որ թողել է իր հայրենի Բելգրադը հանուն փոքր քաղաքի, որը գտնվում է ծայրագավառում։ Նա տարված է այն մտքով, որ պետք է կառուցի երկաթուղի, որը կմիացնի Սերբիան և Բոսինան։ Լուկայի կինը՝ օպերային երգչուհի Յադրանկան, տառապում է հոգեկան հիվանդությամբ, որդին՝ Միլոշը, ցանկանում է դուրս գալ տեղի ֆուտբոլի ակումբից և միանալ մայրաքաղաքի «Պարտիզան» ֆուտբոլային ակումբին։ Այդ ընթացքում Հարավսլավիայում կատարվում են կարևոր քաղաքական փոփոխություններ։ Այդ փոփոխությունները ազդում են նաև փոքրիկ քաղաքի կյանքի վրա։ Արջի որսի ժամանակ վարձու մարդասպանն սպանում է քաղաքապետին, որ որկրամոլ էր ու կնամոլ, բայց դեռ չէր կորցրել իր որոշակի դրական որակները։ Լուկայի կառուցած երկաթգծով քաղաք են գալիս նոր տերերը, որոնք իրենց կարիերան կառուցել են թմրանյութ վաճառելու շնորհիվ։ Ստացվում է տեղեկություն, որ Միլոշին տանում են բանակ։ Միևնույն ժամանակ հայտնում են, որ նրան սպասում են «Պարտիզանում»։ Նոր շոգեքարշի գնման, Միլոշին ճանապարհելու և նոր քաղաքապետին ներկայացնելու առթիվ կազմակերպված տոնակատարության ժամանակ Լուկայի կինը փախչում է հունգարացի երաժշտի հետ։ Նույն օրը կապիտան Ալեքսիչին տեղեկացնում են, որ պատերազմ է սկսվել։ Կապիտան Ալեքսիչը, որ հայրենիքին նվիրված սպա է, հասկանում է սկսված պատերազմի անիմաստ լինելը։
Շուտով Լուկան իմանում է, որ իր որդին գերի է ընկել։ Նա ուզում է գնալ ռազմաճակատ Միլոշի փոխարեն, բայց կապիտան Ալեքսիչը նրան թույլ չի տալիս։ Որոշ ժամանակ անց Միլոշի ընկերը առաջարկում է նրան վերցնել գերի ընկած բոսնիացի աղջկան, որպեսզի հետո նրան փոխանակի Միլոշի հետ։ Լուկան համաձայնում է, և գերի աղջիկը՝ Սաբահան, հաստատվում է նրա տանը։ Շուտով նրանց միջև ջերմ հարաբերություններ են սկսվում։ Շուտով վերադառնում է Լուկայի կինը՝ Յադրանկան։ Լուկան և Սաբահան պատրաստվում են փախչել Սերբիա, բայց Դրին գետի մոտ Սաբահային վիրավորում են բոսինացիները։ Մոտակայքում գտնվող միակ հիվանդանոց հասնելու համար շատ ժամանակ է պահանջվում, բայց շատ արյուն կորցրած Սաբահան փրկվում է։
Սիրահարների համար հանկարծակի պարզվում է, որ Սաբահան գտնվում է կռվի մասնակիցների փոխանակման ցուցակներում։ Սաբահային իր կամքին հակառակ փոխանակում են՝ բաժանելով նրան Լուկայից։ Տուն է վերադառնում նաև Միլոշը։ Փոխանակման տեսարանում Կուստուրիցան սարկազմով ներկայացնում է խաղաղապահներին և լրագրողներին։
Պատերազմն ավարտվում է։ Ընտանիքը վերադառնում է իր տուն, որը գտնվում է երկաթուղային կայարանի մոտ։ Լուկան զգում է, որ չի կարող ապրել և փորձում է ինքնասպան լինել, պառկում է երկաթագծերի վրա թունելներից մեկի մոտ, բայց նրա և գնացքի միջև կանգնում է մի էշ, որը պարբերաբար հայտնվում է ֆիլմում որպես անհույս սիրո խորհրդանիշ։ Լուկան նայում է գնացքի կողմը և զարմացած քարանում է։ Սաբահան եկել է նրա ետևից։ Ֆիլմի վերջին տեսարանը խորհրադանշական է. Լուկան և Սաբահան թամբում են էշին և փախչում այն ամենից, ինչը խանգառում է իրենց սիրուն։
Նկարահանման վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանման վայր է դարձել, այսպես կոչված «Էմիր Կուստուրիցայի գյուղը», Դրվենգարդ։ Այն գտնվում է Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի սահմանին, ոչ հեռու Մեչավնիկ լեռից։ Սկզբում Կուստուրիցան այդտեղ տուն է կառուցել իր որդու համար։ Աստիճանաբար միտք է ծագել ստեղծել իրական ազգագրական բնակավայր։ Գյուղի հրապարակում կանգնեցված են հին մեքենաներ Էմիր Կուստուրիցայի ֆիլմերից։ Ինչպես նաև երկաթուղու ճանապարհին, որը Կուտուրիցան վերանորոգել է «Կյանքը հրաշալի է» ֆիլմի համար, կանգնած է մեքենա, որը երթևեկել է ֆիլմում երկաթուղու ռելսերի վրայով[5]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Սլավկո Շտիմաց | Լուկա Ջուրիչ |
Նատաշա Շոլակ | Սաբախա |
Վեսնա Տրիվալիչ | Յադրանկան Ջուրիչ |
Վուկ Կոստիչ | Միլոշ Ջուրիչ |
Ալեքսանդար Բերչեկ | Վելո |
Ստրիբոր Կուստուրիցա | Կապիտան Ալեքսիչ |
Մարիանա Կարանովիչ | Նադա |
Բրանիսլավ Լալևիչ | Ռադովան |
Նիկոլ Կոյհո | Ֆիլիպովիչ |
Դեյան Սպարավալո | Դիրիժոր |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր — Էմիր Կուստուրիցա
- Պրոդյուսերներ — Էմիր Կուստուրիցա, Մայա Կուստուրիցա, Ալեն Սարդ
- Սցենարիստներ — Էմիր Կուստուրիցա, Ռանկո Բոզիչ
- Կոմպոզիտորներ — Էմիր Կուստուրիցա, Դեյան Սպարավոլո
- Օպերատոր — Միշել Ամատյու
- Նկարիչ — Միլենկո Հերեմիչ
- Մոնտաժ — Սվետոլիկ Զայց
- Հագուստների նկարիչ — Զորա Պապովիչ
Տեխնիկական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տևողություն — 155 րոպե
- Գունավոր
- Լեզուն — Սերբերեն
- Ձայն — DTS/Dolby Digital
Գեղարվեստական արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես և մի շարք այլ իր ֆիլմերում, Կուստուրիցան արտահայտում է հակապատերազմական դիրքը և տխրում է միասնական Հարավսլավիայի մասին, անբարյացակամորեն խոսելով անջատողականների, սանձազերծված Հարավսլավական պատերազմի մասին, և ՄԱԿի մասին, բայց, ինչպես միշտ, չի կորցնում լավատեսությունը և կայտառությունը, և արդյունքում ստացվում է Տրագիկոմեդիան , ժանր, որում ռեժիսորը նկարահանել է իր ֆիլմերի մեծամասնությունը։
«Կյանքը հրաշալի է» ֆիլմը առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցույթում, բայց քննադատները այս ֆիլմը ընդունել են բավականին զուսպ, ի տարբերություն Կուստուրիցայի նախորդ ֆիլմերի։ Ռեժիսորին մեղադրել են ինքնակրկնության մեջ և ֆիլմը ձգձգելու համար, բայց նույն պահին նշելով կատարյալ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի նկարահամումները շարունակվել են 13 ամիս գրեթե առանց ընդմիջման, նկարահանող խմբի բախտը չէր բերում եղանակի հետ, բացի այդ Կուստուրիցան անընդհատ փոփոխել է սցենարը։
- Կապիտան Ալեքսիչի դերը խաղացել է ռեժիսորի տղան Ստրիբոր Կուստուրիցան։
- Գլխավոր հերոսի տղան, Միլոշ Ջուրիչը մեջբերում է Այնշտայնին, գնում է բանակ Նովի Սադ քաղաք, որտեղից արմատներով եկել է Այնշտայնի առաջին կինը սերբիացի Միլևա Մարիչը, և կրում է նրա հոր անունը, Միլոշ։
Մամուլի արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կուստուրիցան տեսնում է կյանքը բոլոր վախերով և դրամաներով, բայց նաև իր ուրախություններով» («Monsieur Cinèma»)
- «Գուցե, այն ավելի շատ փափուկ և լավատեսական ֆիլմ է Կուստուրիցա» («Première»)
Սաունդթրեկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The No Smoking Orchestra — In the beginning
- The No Smoking Orchestra — Evergreen
- The No Smoking Orchestra — Wanted man
- The No Smoking Orchestra — Kiss the mother
- The No Smoking Orchestra — Moldavian song
- The No Smoking Orchestra — Vasja
- The No Smoking Orchestra — Dying song
- The No Smoking Orchestra — Looking for Luka
- The No Smoking Orchestra — Ovo je muski svet
- The No Smoking Orchestra — Fatal wounds
- The No Smoking Orchestra — Who killed the D.J.
- The No Smoking Orchestra — Karakaj
- The No Smoking Orchestra — The waterfall
- The No Smoking Orchestra — Gladno Srce
- The No Smoking Orchestra — Looking for Sabaha
- The No Smoking Orchestra — When life was a miracle
- The No Smoking Orchestra — Moldavian song
ԲՈՆՈՒՍ (միայն հատուկ արծաթե թողարկումում)
- The No Smoking Orchestra — Kad sam bio mlađan lovac ja
- The No Smoking Orchestra — Bye bye Dobrila
- The No Smoking Orchestra — Leskovacki zvižđuk
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 — Ֆրանսիական ազգային կրթական համակարգի մրցանակ, Կաննի կինոփառատոնի ժամանակ
- 2005 — Սեզար մրցանակ, Եվրոպական միության լավագույն ֆիլմ կատեգորիայում
- 2005 — Ոսկե գլոբուս մրցանակ լավագույն եվրոպական ֆիլմի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0322420/
- ↑ http://www.kinokalender.com/film5141_das-leben-ist-ein-wunder.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/zycie-jest-cudem
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 http://www.imdb.com/title/tt0322420/fullcredits
- ↑ Где снимался фильм «Жизнь как чудо» Кустурицы?(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կյանքը հիանալի է(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյանքը հրաշք է» հոդվածին։ |
|