Կյանքը հրաշք է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կյանքը հրաշք է
Живот је чудо
Жизнь как чудо1.jpg
ԵրկիրՍերբիա Սերբիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Իտալիա Իտալիա
ԺանրԿատակերգություն
Մելոդրամա
Երաժշտական ֆիլմ
Դրամա
Ռազմական ֆիլմ
ԹեմաՀարավսլավոնական պատերազմ
Թվական2004 թվական
ԼեզուՍերբախորվաթերեն
Գերմաներեն
Հունգարերեն
ՌեժիսորԷմիր Կուստուրիցա
ՊրոդյուսերԷմիր Կուստուրիցա
Մայա Կուստուրիցա
Ալեն Սարդ
Սցենարի հեղինակԷմիր Կուստուրիցա
Ռանկո Բոզիչ
ԴերակատարներՍլավկո Շտիմաց
Նատաշա Շոլակ
ՕպերատորՄիշել Ամատյու
ԵրաժշտությունԷմիր Կուստուրիցա
Պատմվածքի վայրԲոսնիա և Հերցեգովինա
Տևողություն155 րոպե
IMDbID 0322420

«Կյանքը հրաշք է» (սերբ.՝ Живот је чудо), գեղարվեստական ֆիլմ, տրագիկոմեդիա՝ արտադրված սերբա-չեռնոգորյան համագործակցության և Ֆրանսիայի կողմից: Ֆիլմի ռեժիսորն է Էմիր Կուստուրիցան: Նկարահանվել է 2004 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա: 1992 թվական: Լուկան տարօրինակ ինժեներ է, որ թողել է իր հայրենի Բելգրադը հանուն փոքր քաղաքի, որը գտնվում է ծայրագավառում: Նա տարված է այն մտքով, որ պետք է կառուցի երկաթուղի, որը կմիացնի Սերբիան և Բոսինան: Լուկայի կինը՝ օպերային երգչուհի Յադրանկան, տառապում է հոգեկան հիվանդությամբ, որդին՝ Միլոշը, ցանկանում է դուրս գալ տեղի ֆուտբոլի ակումբից և միանալ մայրաքաղաքի «Պարտիզան» ֆուտբոլային ակումբին: Այդ ընթացքում Հարավսլավիայում կատարվում են կարևոր քաղաքական փոփոխություններ: Այդ փոփոխությունները ազդում են նաև փոքրիկ քաղաքի կյանքի վրա: Արջի որսի ժամանակ վարձու մարդասպանն սպանում է քաղաքապետին, որ որկրամոլ էր ու կնամոլ, բայց դեռ չէր կորցրել իր որոշակի դրական որակները: Լուկայի կառուցած երկաթգծով քաղաք են գալիս նոր տերերը, որոնք իրենց կարիերան կառուցել են թմրանյութ վաճառելու շնորհիվ: Ստացվում է տեղեկություն, որ Միլոշին տանում են բանակ: Միևնույն ժամանակ հայտնում են, որ նրան սպասում են «Պարտիզանում»: Նոր շոգեքարշի գնման, Միլոշին ճանապարհելու և նոր քաղաքապետին ներկայացնելու առթիվ կազմակերպված տոնակատարության ժամանակ Լուկայի կինը փախչում է հունգարացի երաժշտի հետ: Նույն օրը կապիտան Ալեքսիչին տեղեկացնում են, որ պատերազմ է սկսվել: Կապիտան Ալեքսիչը, որ հայրենիքին նվիրված սպա է, հասկանում է սկսված պատերազմի անիմաստ լինելը:

Շուտով Լուկան իմանում է, որ իր որդին գերի է ընկել: Նա ուզում է գնալ ռազմաճակատ Միլոշի փոխարեն, բայց կապիտան Ալեքսիչը նրան թույլ չի տալիս: Որոշ ժամանակ անց Միլոշի ընկերը առաջարկում է նրան վերցնել գերի ընկած բոսնիացի աղջկան, որպեսզի հետո նրան փոխանակի Միլոշի հետ: Լուկան համաձայնում է, և գերի աղջիկը՝ Սաբահան, հաստատվում է նրա տանը: Շուտով նրանց միջև ջերմ հարաբերություններ են սկսվում: Շուտով վերադառնում է Լուկայի կինը՝ Յադրանկան: Լուկան և Սաբահան պատրաստվում են փախչել Սերբիա, բայց Դրին գետի մոտ Սաբահային վիրավորում են բոսինացիները: Մոտակայքում գտնվող միակ հիվանդանոց հասնելու համար շատ ժամանակ է պահանջվում, բայց շատ արյուն կորցրած Սաբահան փրկվում է:

Սիրահարների համար հանկարծակի պարզվում է, որ Սաբահան գտնվում է կռվի մասնակիցների փոխանակման ցուցակներում: Սաբահային իր կամքին հակառակ փոխանակում են՝ բաժանելով նրան Լուկայից: Տուն է վերադառնում նաև Միլոշը: Փոխանակման տեսարանում Կուստուրիցան սարկազմով ներկայացնում է խաղաղապահներին և լրագրողներին:

Պատերազմն ավարտվում է: Ընտանիքը վերադառնում է իր տուն, որը գտնվում է երկաթուղային կայարանի մոտ: Լուկան զգում է, որ չի կարող ապրել և փորձում է ինքնասպան լինել, պառկում է երկաթագծերի վրա թունելներից մեկի մոտ, բայց նրա և գնացքի միջև կանգնում է մի էշ, որը պարբերաբար հայտնվում է ֆիլմում որպես անհույս սիրո խորհրդանիշ: Լուկան նայում է գնացքի կողմը և զարմացած քարանում է: Սաբահան եկել է նրա ետևից: Ֆիլմի վերջին տեսարանը խորհրադանշական է. Լուկան և Սաբահան թամբում են էշին և փախչում այն ամենից, ինչը խանգառում է իրենց սիրուն:

Նկարահանման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման վայր է դարձել, այսպես կոչված «Էմիր Կուստուրիցայի գյուղը», Դրվենգարդ: Այն գտնվում է Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի սահմանին, ոչ հեռու Մեչավնիկ լեռից: Սկզբում Կուստուրիցան այդտեղ տուն է կառուցել իր որդու համար: Աստիճանաբար միտք է ծագել ստեղծել իրական ազգագրական բնակավայր: Գյուղի հրապարակում կանգնեցված են հին մեքենաներ Էմիր Կուստուրիցայի ֆիլմերից: Ինչպես նաև երկաթուղու ճանապարհին, որը Կուտուրիցան վերանորոգել է «Կյանքը հրաշալի է» ֆիլմի համար, կանգնած է մեքենա, որը երթևեկել է ֆիլմում երկաթուղու ռելսերի վրայով[1]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Սլավկո Շտիմաց Լուկա Ջուրիչ
Նատաշա Շոլակ Սաբախա
Վեսնա Տրիվալիչ Յադրանկան Ջուրիչ
Վուկ Կոստիչ Միլոշ Ջուրիչ
Ալեքսանդար Բերչեկ Վելո
Ստրիբոր Կուստուրիցա Կապիտան Ալեքսիչ
Մարիանա Կարանովիչ Նադա
Բրանիսլավ Լալևիչ Ռադովան
Նիկոլ Կոյհո Ֆիլիպովիչ
Դեյան Սպարավալո Դիրիժոր

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տևողություն — 155 րոպե
  • Գունավոր
  • Լեզուն — Սերբերեն
  • Ձայն — DTS/Dolby Digital

Գեղարվեստական արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և մի շարք այլ իր ֆիլմերում, Կուստուրիցան արտահայտում է հակապատերազմական դիրքը և տխրում է միասնական Հարավսլավիայի մասին, անբարյացակամորեն խոսելով անջատողականների, սանձազերծված Հարավսլավական պատերազմի մասին, և ՄԱԿի մասին, բայց, ինչպես միշտ, չի կորցնում լավատեսությունը և կայտառությունը, և արդյունքում ստացվում է Տրագիկոմեդիան , ժանր, որում ռեժիսորը նկարահանել է իր ֆիլմերի մեծամասնությունը:
«Կյանքը հրաշալի է» ֆիլմը առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցույթում, բայց քննադատները այս ֆիլմը ընդունել են բավականին զուսպ, ի տարբերություն Կուստուրիցայի նախորդ ֆիլմերի: Ռեժիսորին մեղադրել են ինքնակրկնության մեջ և ֆիլմը ձգձգելու համար, բայց նույն պահին նշելով կատարյալ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի նկարահամումները շարունակվել են 13 ամիս գրեթե առանց ընդմիջման, նկարահանող խմբի բախտը չէր բերում եղանակի հետ, բացի այդ Կուստուրիցան անընդհատ փոփոխել է սցենարը:
  • Կապիտան Ալեքսիչի դերը խաղացել է ռեժիսորի տղան Ստրիբոր Կուստուրիցան:
  • Գլխավոր հերոսի տղան, Միլոշ Ջուրիչը մեջբերում է Այնշտայնին, գնում է բանակ Նովի Սադ քաղաք, որտեղից արմատներով եկել է Այնշտայնի առաջին կինը սերբիացի Միլևա Մարիչը, և կրում է նրա հոր անունը, Միլոշ:

Մամուլի արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կուստուրիցան տեսնում է կյանքը բոլոր վախերով և դրամաներով, բայց նաև իր ուրախություններով» («Monsieur Cinèma»)
  • «Գուցե, այն ավելի շատ փափուկ և լավատեսական ֆիլմ է Կուստուրիցա» («Première»)

Սաունդթրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The No Smoking Orchestra — In the beginning
  2. The No Smoking Orchestra — Evergreen
  3. The No Smoking Orchestra — Wanted man
  4. The No Smoking Orchestra — Kiss the mother
  5. The No Smoking Orchestra — Moldavian song
  6. The No Smoking Orchestra — Vasja
  7. The No Smoking Orchestra — Dying song
  8. The No Smoking Orchestra — Looking for Luka
  9. The No Smoking Orchestra — Ovo je muski svet
  10. The No Smoking Orchestra — Fatal wounds
  11. The No Smoking Orchestra — Who killed the D.J.
  12. The No Smoking Orchestra — Karakaj
  13. The No Smoking Orchestra — The waterfall
  14. The No Smoking Orchestra — Gladno Srce
  15. The No Smoking Orchestra — Looking for Sabaha
  16. The No Smoking Orchestra — When life was a miracle
  17. The No Smoking Orchestra — Moldavian song

ԲՈՆՈՒՍ (միայն հատուկ արծաթե թողարկումում)

  1. The No Smoking Orchestra — Kad sam bio mlađan lovac ja
  2. The No Smoking Orchestra — Bye bye Dobrila
  3. The No Smoking Orchestra — Leskovacki zvižđuk

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]