The no smoking orchestra
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ The No Smoking Orchestra (այլ կիրառումներ)
The no smoking orchestra | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | The No Smoking Orchestra |
Ժանրեր | ֆոլկ-ռոք |
Գործունեություն | 1980 – ներկա |
Կայք | thenosmokingorchestra.com |
![]() |
The No Smoking Orchestra (սերբ.՝ Забрањено пушење, Zabranjeno Pušenje ), սերբիական ֆոլկ-ռոք խումբ է։ Հայտնի է նրանով, որ խմբում որպես կիթառահար է հանդես գալիս հանրահայտ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան։
Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թ.-ին Նելլե Կարայլիչը և Սեյո Սեքսոնը ստեղծում են «Pseudobluz bend» խումբը, որը վերանվանվում է «Zabranjeno Pušenje»: 1984 թ.-ին լույս է տեսնում խմբի առաջին «Das ist Walter» ալբոմը և խումբը ճանաչում է ձեռք բերում Հարավսլավիայի տարածքում։ 1986 թ.-ին խմբին որպես բաս-կիթառահար է միանում Էմիր Կուստուրիցան և մասնակցում է «Pozdrav iz zemlje safari» ալբոմի ձայնագրմանը, ինչպես նաև նկարահանում է խմբի մի քանի տեսահոլովակ։ 1990 թ.-ին խումբը կազմալուծվում է ներքին կոնֆլիկտի պատճառով,որը կապված էր Հարավսլավիայում քաղաքական անկայունության հետ։ 1992 թ.-ին Նելե Կարայլիչը տեղափոխվում է Բելգրադ և երկու տարի անց ստեղծում է իր խումբը հին անվանմամբ։ 1994 թ.-ի հունիսի 19-ին խումբը մեծ մենահամերգ է տալիս Բելգրադի Ուսանողական Մշակութային Կենտրոնում։ 1997 թ.-ին լույս է տեսնում խմբի «Ja nisam odavle» ալբոմը նվիրված 1992-1995 թթ. Հարավսլավիայի պատերազմի զոհերին։ Խմբի նոր հարվածային գործիքներ նվագող է դառնում Ստրիբոր Կուստուրիցան ՝ Էմիրի որդին։ Զուգահեռ 1996 թ.-ից սկսած Սեյո Սեքսոնը սկսում է ներկայանալ նոր երաժիշտների հետ , բայց նույն «Zabranjeno Pušenje» անվանմամբ և ձայնագրում է «Fildžan viška» ալբոմը։ 1998 թ.-ին Նելեն վերանվանում է խումբը «The No Smoking Orchestra» և ձայնագրում է սաունդթրեք Էմիր Կուստուրիցայի «Սև կատու,սպիտակ կատու» ֆիլմի համար։ 1999 թ.-ից սկսած Էմիրը դառնում է խմբի հիմնական անդամ, բայց արդեն որպես ռիթմ-կիթառահար։ 2003 թ.-ին Դուշան Միլիչի «Ելակը սուպերմարկետում» ֆիլմում հնչում է «Lost in the supermarket» երգը «The No Smoking Orchestra» խմբի գործիքավորմամբ։ 2004 թ.-ին խումբը երգ է ձայնագրել «Կյանքը հիանալի է», իսկ 2007 թ.-ին «Գնչուների ժամանակը» ռոք-օպերայի համար։
Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նելե Կարայլիչ — վոկալ
- Դեյան Սպարավալո— ջութակ
- Էմիր Կուստուրիցա — ռիթմ-կիթառ
- Գլավա Մարկովսկի — բաս-կիթառ
- Իվիցա Մաքսիմովիչ— կիթառ
- Ստրիբոր Կուստուրիցա — հարվածային գործիքներ
- Դրաժեն Յանկովիչ — ստեղնաշարային
- Նեշո Պետրովիչ — սաքսոֆոն
- Զոկի Միլոշեվիչ — ակկորդեոն
- Գորան Պապովիչ — փող
- Չեդա Մարիանովիչ — պերկուսսիա
Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Բալաբան — փող
- Նենադ Գային Գոչե — կիթառ
Ժապավենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Zabranjeno Pušenje (Սարայևո)
- 1984: Das ist Walter (This is Walter)
- 1985: Dok cekas sabah sa sejtanom (Waiting for the shabbat with the devil)
- 1987: Pozdrav iz zemlje safari (Best wishes from the safaris country)
- 1989: Male price o velikoj ljubavi (Small story of a great love)
Zabranjeno Pušenje (Բելգրադ)
- bootleg: Live in Belgrad (19.06.1994)
- 1997: Ja nisam odavle (I’m not from here)
The No Smoking Orchestra (Բելգրադ)
- 1998: Black Cat White Cat
- 2000: Unza Unza Time
- 2003: Lost in the supermarket (սինգլ, CD «Another World Is Possible»)
- 2004: Life is a Miracle
- 2005: Live is a Miracle in Buenos Aires
- 2007: Time of the Gypsies [punk opera]
- 2009: The Best of Emir Kusturica and The No Smoking Orchestra
|