Վենսան Կասել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վենսան Կասել
ֆր.՝ Vincent Cassel
Vincent Cassel le moine.jpg
Ծնվել էնոյեմբերի 23, 1966(1966-11-23)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և սցենարիստ
Ծնողներհայր՝ Ժան Պիեր Կասել
Ամուսին(ներ)Tina Kunakey?[5]
Պարգևներ և մրցանակներ«Վաստակի համար» շքանշանի ասպետ
vincentcassel.com

Վենսան Կասել (ֆր.՝ Vincent Cassel, նոյեմբերի 23, 1966(1966-11-23)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի հայտնի դերասան, Մոնիկա Բելուչիի նախկին ամուսինը։ Հանդիսատեսին հայտնի է «Բոսորագույն գետեր», «Ժաննա դ'Արկ», «Օուշենի 13 ընկերները» և «Սև կարապ» ֆիլմերից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուռնալիստ Սաբին Լիտիկյեի և դերասան Ժան-Պիեռ Կասելի (իսկական ազգանունը՝ Կրոշոն) որդին է[6][7]։ Վենսանի եղբայրը՝ Մաթիասը, ռեփեր է, հանդես է գալիս Rockin' Squat բեմական անունով, քույրը՝ Սեսիլ Կասելը, դերասանուհի է։

Վենսան Կասելն ընկերություն է անում երիտասարդ կինոռեժիսոր Ռոմեն Գավրասի հետ[8], դերակատարումներով հանդես է եկել նրա նկարահանած «Մեր օրն էլ կգա» (2010), «Աշխարհը քեզ է պատկանում» (2018) ֆիլմերում։

Ֆրանսիացի հանրահայտ հանցագործ Ժակ Մերինի մասին 2008 թվականին նկարահանված «Մերին» ֆիլմում գլխավոր հերոսին տպավորիչ կերպով մարմնավորելու համար Վենսան Կասելը հեղինակավոր «Սեզար», Լումիեր եղբայրների անվան, «Ոսկե աստղ» և մի շարք այլ կինոմրցանակների է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2013 թվականի օգոստոսի 26-ը[9] ամուսնացած է եղել դերասանուհի Մոնիկա Բելուչիի հետ. ունեցել են երկու դուստր՝ Դևա Կասել (ծնվ.12.09.2004)[9] և Լեոնի Կասել (ծնվ.20.05.2010) անուններով[9][10][11]։

2018 թվականի օգոստոսի 24-ից[9][12] ամուսնացած է մոդել Թինա Կունակիի հետ. ունեն մեկ դուստր՝ Ամազոնի Կասել անունով (ծնվ.19.04.2019)[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #136089976 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. https://www.lexpress.fr/actualites/1/societe/pays-basque-vincent-cassel-et-tina-kunakey-se-sont-maries_2032311.html
  6. France-Presse, Agence (2007-04-21)։ «Jean-Pierre Cassel, 74, Actor Who Starred in ’60s French Comedies, Dies»։ The New York Times (անգլերեն) 
  7. Secher, Benjamin (2009-07-28)։ «Vincent Cassel interview for Mesrine»։ The Telegraph (անգլերեն) 
  8. Dazed (2011-07-21)։ «Romain Gavras: Seeing Red»։ Dazed (անգլերեն)։ Վերցված է 2018-07-16 
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Ratings and Reviews for New Movies and TV Shows»։ IMDb։ Վերցված է 2019-05-18 
  10. Silverman, Stephen M. (2004-09-14)։ «Passion's Actress Bellucci Has Baby Girl»։ People (անգլերեն) 
  11. «Monica Bellucci, Vincent Cassel To Divorce After 14 Years»։ The Huffington Post (անգլերեն)։ 2013-08-26 
  12. HELLO!։ «HELLO! - Daily royal, celebrity, fashion, beauty & lifestyle news» (անգլերեն)։ HELLO!։ Վերցված է 2019-05-18 
  13. «Instagram» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2019-05-18