Էլզա Զիլբերշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլզա Զիլբերշտեյն
ֆր.՝ Elsa Zylberstein
Ծնվել էհոկտեմբերի 16, 1968(1968-10-16)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր
ԿրթությունՖլորան դասընթացներ[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, աուդիոգրքեր կարդացող, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Անտուան դը Կոն, Նիկոլաս Բեդոս և Georges-Marc Benamou?
Պարգևներ և մրցանակներ
elsa-zylberstein.com

Էլզա Զիլբերշտեյն (ֆր.՝ Elsa Zylberstein, հոկտեմբերի 16, 1968(1968-10-16)[1], Բուլոն Բիյանկուր), ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլզա Ֆլորենս Զիլբերշտեյնը[7] ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձաններից մեկում, լեհ աշկենազի՝ ֆիզիկոս Ալբերտ Զիլբերշտեյնի[8] և նրա կնոջ՝ կաթոլիկ Լիլիան Շենարի ընտանիքում։ Մանկության տարիներից Էլզան հետաքրքրվել է պարով ու մի քանի տարի հաճախել մասնագիտացված ուսումնական հաստատություններ։ Cours Florent դասընթացներում Ֆրենսիսի Յուստերի մոտ սովորելուց հետո փորձել է ընդունվել Դրամատիկական արվեստի ազգային կոնսերվատորիա, սակայն չի հաղթահարել քննությունները[9][10]։

Կոնսերվատորիա ընդունվելու անհաջող փորձից հետո Էլզա Զիլբերշտեյնը մասնակցել է քաստինգների և 1980-ական թվականների վերջին կատարել մի քանի ոչ նշանակալի էպիզոդիկ դերեր կինոյում։ 1991 թվականին Մորիս Պիալայի կողմից ստացել է իր առաջին մեծ դերը նրա «Վան Գոգ» պատմակենսագրական ֆիլմում։ Այդ դերակատարման համար 1992 թվականին դերասանուհին արժանացել է Միշել Սիմոնի մրցանակի «Էկրանի դերասաններ» (Acteurs à l'Écran) կինոփառատոում և առաջին անգամ ներկայացվել «Սեզար» կինոմրցանակի որպես ամենախոստումնալից դերասանուհի։

Հանդիսատեսի ու քննադատների կողմից իրական ճանաչման դերասանուհին արժանացել է 1993 թվականի «Մինա Տանենբաում» ֆիլմում նկարահանվելուց հետո, որի համար արժանացել է Ռոմի Շնայդերի մրցանակի։

1994 թվականին Էլզա Զիլբերշտեյնը նկարահանվել է Ժերար Կորբիեի ««Ֆարինելի» կենսագրական դրամայում, որն արժանացել է «Ոսկե գլոբուսի» և ներկայացվել «Օսկարի» օտարալեզու լավագույն ֆիլմ անվանակարգում։ Էլզա Զիլբերշտեյնը կատարել է Սյուզաննա Վալադոնի դերը «Լոտրեկ» ֆիլմում և մարմնավորել Մոդիլյանիի ոչ օրինական կնոջը՝ Ժաննա Էբյութերնին 2004 թվականի «Մոդիլյանի» ֆիլմում։

1990-ական թվականների վերջին Զիլբերշտեյնը կատարել է Ռաշելի դերը Ռաուլ Ռուիսի «Վերստացած ժամանակ» (ֆր.՝ Le Temps retrouvé) ֆիլմում, որը Մարսել Պրուստի համանուն նովելի էկրանավորումն է և բավական հաջողություն է ունեցում և ջերմ ընդունելության է արժանացել քննադատների կողմից։

2006 թվականին Էլզա Զիլբերշտեյնը մարմնավորել է Մաթիլդայի՝ ուղղափառ հրեա կնոջը, որը բախվում է ամուսնության խնդրին «Փոքր Երուսաղեմ» ֆիլմում, ինչի համար որպես լավագույն դերասանուհի ներկայացվել է «Բյուրեղապակե գլոբուս» մրցանակի ֆրանսիական մամուլի կողմից։ 2008 թվականին դերասանուհին նկարահանվել է երկու ֆիլմերում՝ «Ես այնքան վաղուց եմ քեզ սիրում» և «Զգացմունքների ֆաբրիկա», որոնք ներկայացվել են Բեռլինի կինոփառատոնում։ Առաջին ֆիլմում կատարած դերի համար Էլզա Զիլբերշտեյնն արժանացել է «Սեզար» մրցանակի որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի[11]։

Կինոյում նկարահանվելուց բացի Էլզա Զիլբերշտեյնը խաղում է նաև թատրոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]