Ֆլորանի դասընթաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆլորանի[1] դասընթաց (ֆր.՝ Cours Florent), ֆրանսիական մասնավոր թատերական դպրոց։

Այն տեղադրված է Փարիզի հինգ վայրերում, 19-րդ և 20-րդ թաղամասերում (Արշրույի, Մատիսի և Ցանկապատների փողոցներում, Ժան Ժորեսի պողոտայում և Ուազի փողոցում)[2]։ Բացի այդ, մասնաճյուղեր կան Մոնպելիեում[3], Լորմոնում[4]՝ Բորդոյի մոտ և Բրյուսելում[5] (Բելգիա)։ Այն առաջարկում է եռամյա մասնագիտական կրթության դասընթաց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Ֆլորան

Այս դպրոցը ստեղծել է 1967 թվականին Ֆրանսուա Ֆլորանը[6][1]։ «Ազատ դասարանը», որը որոշ ժամանակ ղեկավարում էր Ֆրենսիս Հուստերը, նախկին ուսանողների ցուցակը և 1967 թվականից շարունակվող հաջողությունները Ֆրանսիայի Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիայի ընդունելության քննություններում, փառաբանեցին Ֆլորանի դասընթացը[7]։ 2011 թվականի դեկտեմբերին դպրոցը միացավ Ստուդիալիս (այժմ՝ Գալիլեո համաշխարհային կրթություն) մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի «Արվեստ և ստեղծագործություն» բաժնին[8]։

Շրջանավարտներ և դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի շրջանավարտների թվում կան այնպիսի նշանավոր դերասաններ, ինչպիսիք են Սոֆի Մարսո, Դանիել Օթոյ, Իզաբել Աջանի, Քրիստոֆեր Լամբեր, Դայան Քրյուգեր, Ժերար Լանվեն, Եվա Գրին  և շատ ուրիշներ[9]։

Ֆլորանի դասընթացի ուսուցիչները թատրոնի եւ կինոյի[10] մասնագետներ են, որոնց թվում՝ Ժան-Պիեռ Գառնիեր, Ժորժ Բեկոտ, Սիրիլ Անրեպ, Իզաբել Նանտի, Անտուան ​​Բասլեր և այլք։ Դպրոցը հրավիրում է վարպետության դաս անցկացնել միջազգային ականավոր ուսուցիչներին, ինչպիսին է Մարկ Բելը, և դերասաններին, ինչպիսիք են Օլիվյե Մարշալը և Ժիլ Լելուշը։ Որոշ հաջողակ շրջանավարտները որպես ուսուցիչներ նույնպես մասնակցում են ուսանողների կրթության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Франсуа Флоран/François Florent
  2. «Locaux à Paris»։ Cours Florent (ֆրանսերեն)։ 2019-11-11։ Վերցված է 2022-02-14 
  3. «Montpellier: Le Cours Florent fait sa première rentrée loin de la capitale»։ www.20minutes.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2022-02-14 
  4. «Bordeaux: le célèbre Cours Florent ouvre une école de comédie au château du Prince Noir»։ France 3 Nouvelle-Aquitaine (fr-FR)։ Վերցված է 2022-02-14 
  5. «Campus de Bruxelles»։ Cours Florent (ֆրանսերեն)։ 2019-08-08։ Վերցված է 2022-02-14 
  6. «Cours Florent: Ecole de formation de l'acteur | Galileo Global Edication»։ Galileo Global Education France (fr-FR)։ Վերցված է 2022-02-14 
  7. «La leçon de comédie : Bienvenue au cours Florent»։ Télérama.fr (ֆրանսերեն)։ 2008-03-13։ Վերցված է 2022-02-14 
  8. «Galileo Global Education»։ Cours Florent (ֆրանսերեն)։ 2019-11-13։ Վերցված է 2022-02-14 
  9. «Parcours d'anciens élèves»։ Cours Florent (ֆրանսերեն)։ 2019-11-12։ Վերցված է 2022-02-14 
  10. «Quelles sont les bonnes formations pour devenir comédien?»։ LExpress.fr (ֆրանսերեն)։ 2012-02-13։ Վերցված է 2022-02-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք (ֆրանսերեն)