Անտուան դը Կոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտուան դը Կոն
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 1, 1953(1953-12-01)[1][2][3][…] (70 տարեկան)
Ծննդավայր՝Բուլոն Բիյանկուր, Սենա[4]
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասան, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար, կրկնօրինակող, ռադիոհաղորդավար, կինոդերասան և սցենարիստ
Պարգևներ՝
Գյուղատնտեսական երախտիքի ասպետ
IMDb։ID 0004380

Անտուան դը Կոն, դեկտեմբերի 1, 1953(1953-12-01)[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր, Սենա[4], ֆր.՝ Antoine de Cones) - կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ։

Դերասանուհի Էմմա դը Կոնի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուան դը Կոնը ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 1-ին, Փարիզում, հեռուստաժուռնալիստ Ժորժ դը Կոնի և հեռուստահաղորդավարուհի Ժակլին Ժուբերի ընտանիքում։ Իր կարիերան սկսել է 1970-ական թվականների վերջերին որպես հեռուստատեսային «Երգչախումբ» (ֆր.՝ Chorus) հաղորդման ստեղծող ու վարող։ Անտեն-2 հեռուստաալիքի համար Պոլ Պերսավոն կեղծանունով մուլտսերիալների տեքստեր է գրել, որոնց թվում են մեծ ժողովրդականություն վայելող «Կոբրա»-ն և «Տիեզերական շերիֆ Գավան»-ը։ Հեռուստատեսությունում եղել է նաև բարձր վարկանիշ ունեցող «Ռոք ըն ռոլի զավակները», իսկ այնուհետև՝ ամենշաբաթյա «Ռապիդո» ծրագրի վարողը։ Դրանից հետո մի քանի տարի շարունակ աշխատել է Canal + հեռուստաալիքի թիմում՝Ֆիլիպ Ժիլդասի հետ մեկտեղ վարելով «Էլ ուրիշ ոչ մի տեղ» ամենօրյա ծրագիրը։

Դերասանական առաջին աշխատանքը եղել է Նիքի դերը Canal +-ի «Ռոք» հեռուստաֆիլմում։ Մեծ կինոյում սկզբնական շրջանում նկարահանվել է կատակերգական ոչ մեծ դերերում՝ Թոնի Մարշալի «Զղջում» և Սմաինի ու Ժան-Մարկ Լոնգվալի «Երկու հայր ու մեկ մայր» կատակերգություններում։ Մեծ դերերի կատարումով հանդես է եկել Ժան-Ժակ Զիլբերմանի «Տղամարդը՝ որպես կինարմատ» և Կլոդ Շաբրոլի «Ստի շրջապատում» ֆիլմերում։

2000 թվականին Անտուան դը Կոնը ավարտել է իր առաջին ռեժիսորական աշխատանքը՝ նկարահանելով «Արևածագի կծոցները» («Les Morsures de l'aube») ֆիլմը; 2003 թվականին նկարահանել է «Մըսյե N.» կինոնկարը՝ Նապոլեոն Բոնապարտի առեղծվածային մահվան մասին։

Անտուան դը Կոնը բազմիցս (1996-1999, 2008, 2009, 2011-2013 թվականներին) հանդես է եկել ֆրանսիական ազգային «Սեզար» կինոմրցանակի շնորհման արարողությունները վարողի դերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան դը Կոն» հոդվածին։