Լինա Հիդի
Լինա Հիդի Lena Headey | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1973 (49 տարեկան) |
Ծննդավայր | Հեմիլթոն, Բերմուդա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Շելիի քոլեջ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Գործունեություն | 1992 - այժմ |
Ամուսին | Փիթեր Լուգրան |
Երեխաներ | 2 |
![]() |
Լինա Հիդի (անգլ.՝ Lena Kathren Headey, հոկտեմբերի 3, 1973[2][3][4], Համիլթոն, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի դերասանուհի[6]։
17 տարեկան հասակում հետազոտություն անցնելուց հետո 1990-ականներին Հիդին աշխատում է որպես դերասանուհի տարբեր ֆիլմերում։ Այնուհետև մեծ փառքի է արժանանում մեծ բյուջե ունեցող ֆիլմերում իր գլխավոր դերակատարումների համար։ Այդպիսի ֆիլմերից էր «Գրիմ եղբայրներ» (2005), «300» (2007)` խաղալով Սպարտայի թագուհու՝ Գորգոյի դերում, և «Կարմիր Բարոն» (2008) կենսագրական և արկածային ֆիլմը։
Սկսած 2011 թվականից Հիդին առավել հայտնի է իր դերով՝ որպես Սերսեյ Լենիստեր, «HBO»-ի «Գահերի խաղը» հեռուստասերիալում։ Այս դերակատարման շնորհիվ Հիդին արժանացավ երկու Էմմի մրցանակի դրամա ժանրի հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։ Նա նաև հայտնի է Fox Broadcasting Company-ի Տերմինատոր ֆիլմում իր անվանական Սառա Կոնորի դերով։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիդին ծնվել է Հեմիլթոն, Բերմուդայում, Սյու և Ջոն Հիդիների ընտանիքում[6] Նրա հայրը՝ Յորքշայրի ոստիկանական կադետը, այն ժամանակ այնտեղ հաստատված է եղել։ Լինա Հիդին ունի մեկ կրտսեր եղբայր Թիմ անունով[7]։ Ընտանիքը տեղափոխվեց Սոմերսեթ, երբ աղջիկը հինգ տարեկան էր, իսկ հետո վերահաստատվեցին Շեյլի, Արևմտյան Յորքշայրում, երբ Հիդին տասնմեկ տարեկան էր[8]։ Երեխա ժամանակ Հիդին գնացել է բալետի դասերի[9]։
Հիդին առաջին անգամ որպես աշակերտ հաճախել է Շեյլիի քոլեջ և առավել նկատելի է դարձել 17 տարեկանում, երբ ներկայացել է Ազգային թատրոնում՝ ընտրվելով 1992 թվականի «Ջրաշխարհ» ֆիլմի դերերից մեկում խաղալու համար[10]։
Նաև ասում են, որ իր որդու ծննդից հետո Հիդին տառապում էր հետծննդյան դեպրեսիայով[11]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ականներ։ Դեբյուտ և առաջին դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
17 տարեկան հասակում Հիդին ներկայանում է մեկանգամյա շոուում, իսկ հետո հրավիրվում է քասթինգի։ Ավելի ուշ նա ստանում է երկրորդական դեր «Ջրաշխարհ» ֆիլմում, որում նա հնարավորություն ունեցավ աշխատել դերասանների հետ, ովքեր արդեն մեծ հաջողությունների էին հասել։ Նա նաև ունեցավ փոքրիկ դեր «Օրվա մնացորդները» ֆիլմում, որը դուրս եկավ 1993 թվականին և ստացավ ութ Օսկար մրցանակ։
Նա խաղացել է Քաթերինի դերը Դիսնեյի «Ջունգլիների գիրք» ֆիլմում, որը թողարկվել է 1994 թվականին։ Ֆիլմը ունեցավ դրական արձագանքներ և ԱՄՆ-ում վաստակեց մոտ 44 միլիոն դոլար[12]։ Հիդին իր կոլեգաների հետ համատեղ ստանում է լավ արձագանքներ իր ներկայացման ու դերի համար[13]։ «Ջունգլիների գիրք»-ի նկարահանումների ժամանակ էլ Հիդին հանդիպում է դերասան Ջեյսոն Ֆլեմինգին, ով դարձավ իր ինը տարվա սիրեցյալը։
Մի շարք ֆիլմերում դերերից հետո Հիդին հայտնվում է 1997 թվականի «Միսիս Դելովեյ» ռոմանտիկական դրամատիկ ֆիմում Վանեսա Ռեդգրեյվի դերով։ Հիդին խաղում է «Օնեգին» ֆիլմի երկրորդական դերում։ Նա նաև խաղացել է «Աբերդին» դրամատիկ ֆիլմի գլխավոր դերում։ Հիդին ստացել է բազում լավ արձագանքներ իր՝ այդ ֆիլմում ունեցած դերի համար։ Նա նաև ունեցել է դերեր 2000 թվականի «Բամբասանք» և 2001 թվականի «Սպա Փարոլը» ֆիլմերում։
Նա ստացել է արծաթե Իրիս մրցանակ 2001 թվականի Բրյուսելի եվրոպական կինոփառատոնին «Աբերդին» ֆիլմում իր դերի համար որպես լավագույն դերասանուհի։ 2002 թվականին նա ունենում է դեր «Սեփականություն» առեղծվածային դրամատիկ ֆիլմում՝ խաղալով Գվինեթ Փոլթրուի և Էրոն Էքհարթի հետ։
2010-ականներ։ «Գահերի խաղ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսած 2011 թվականի ապրիլից Հիդին խաղացել է թագուհի Սերսեյ Լենիստերի դերը HBO-ի «Գահերի խաղ»-ում, որը հիմնված է Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգի» նովելների շարքի վրա[14]։ Նրա կատարումը արժանացավ մի շարք քննադատությունների[15][16][17]։ 2011 թվականին Հիդիը ամենալավ ֆանտաստիկ դերասանուհու կատեգորիայում նոմինացվել է Սքրիմ մրցանակի իր դերի համար[18]։ Հիդին 2014 թվականին Սերսեյի դերը մարմնավորելու համար նոմինացվել է Էմմի մրցանակի դրամա հեռուստասերիալում ամենալավ երկրորդական դերի կատեգորիայում[19][20] և 2015[21]
Հիդին՝ որպես հյուր, ներկայացել է «Սպիտակ օձիք» հեռուստասերիալի «Հաշվի առնելով» սերիայում, որտեղ նա խաղացել է Սելիի դերը։ 2012 թվականին նա հայտվում է նաև «3D» արկածային գիտաֆանտաստիկ «Դրեդ» ֆիլմում՝ խաղալով Կարլ Ուրբանի և Օլիվիա Թըրլբայի հետ։ Իր հերոսուհին Մեդելին Մադրիգալն էր (Մա-Մա), ով թմրանյութերի գործով զբաղվող բանդայի գլխավորն էր և նախագծի առաջնային հանցագործը[22][23]։ «Դրեդ» ֆիլմի ռեժիսորն է եղել Փիթ Թրեվիսը[24]։ 2012 թվականի մայիսին և հունիսին Լինան նկարահանվել է ֆանտաստիկ արկածային ֆիլմ «Արկածախնդիր»-ում՝ խաղալով Մոնիկայի դերը։ Ֆիլմը հեռարձակվել է 2014 թվականին[25]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիդին մեկ անգամ նշանվել է Ջոնի Կիկոյի հետ և ժամադրվել է դերասան Ջեյսոն Ֆլեմինգի հետ ինը տարի շարունակ 1994-2003 թվականներին։ Նա և Ֆլեմինգը հանդիպել են «Ջունգլիների գիրք»-ի նկարահանումների ժամանակ։ Հիդին ուներ Ֆլեմինգի անունով դաջվածք իր թևի վրա, որն արդեն ծածկվել է։ Հիդիը Ֆլեմինգից բաժանվելուց հետո նաև ժամանադրվել է Մարկոս Դոմինայի հետ, ով բրազիլացի մոդել էր։ Նա կապված է եղել նաև «Գահերի խաղ»-ի դերասան Ջերոմ Ֆլինի հետ, չնայած որ նրան հարաբերությունները վատ ավարտ են ունեցել[26]։ 2007 թվականի մայիսին Լինան ամուսնանում է երաժիշտ Փիթեր Լուգրանի հետ[27] Նրանք ունեն մի որդի՝ Վայլի Լուգրանը, ով ծնվել է 2010 թվականի մարտի 31-ին[28]։ Հիդին և Լուգրանը բաժանվում են 2011 թվականին, իսկ ամուսնալուծությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի վարչաշրջանի վերադաս դատարանում 2012 թվականի հուլիսի 20-ին[27][29]։
2015 թվականի փետրվարին Հիդին հաստատեց, որ սպասում է իր երկրորդ երեխային 2015 թվականի ամռանը[30]։ 2015 թվականի ապրիլի 16-ին Հիդիը հայտարարում է, որ փոքրիկը աղջիկ է լինելու[31]։ 2015 թվականի հուլիսի 10-ին նրա երկրորդ երեխան լույս աշխարհ է գալիս։
Հիդիի մտերիմ ընկերներից է եղել դերասանուհի Փայթեր Պերաբոն[32] սկսած այն ժամանակվանից, ինչ նրանք միասին խաղացել են 2005 թվականի «Քարանձավը» և «Պատկերացրու ինձ և քեզ» ֆիլմերում[33]։ Հիդիը բուսակեր էր, սակայն 2011 թվականի հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարում է, որ արդեն միս է ուտում[34]։ Հիդիի լավ ընկերներից է «Գահերի խաղ» հեռուստասերիալի դերասան Փիթեր Դինկլաժը[35]։
Հիդին մի շարք դաջվածքներ ունի։ Նա մի առիթով նշել է, որ ծնվել է թանաքը կրելու համար[36]։ Նրա դաջվածքներից են մի խոշոր ծաղկային դիզայնով պատկերը մեջքի վրա[37], ինչպես նաև Պեմա Քոդրոնի թևավոր խոսքերից իր կողերի վրա[38]։ Նա մի անգամ Էսքուայր ամսագրին ասել է, որ շատ է սիրում դաջվածքներ և գտնում է, որ դրանք հանգստացնող են[39]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1992 | «Ջրաշխարհ» | երիտասարդ Մերի | |
1993 | «Ամառային տուն» | Մարգարետ | |
1993 | «Օրվա մնացորդները» | Լիզի | |
1993 | «Դարաշրջան» | Միրիամ | |
1994 | «Արդար խաղ» | Էլլի | Հեռուստատեսային ֆիլմ |
1994 | «Ջունգլիների գիրքը» | Քեթերին «Քիթի» Բրայդոն | |
1994 | «ՄակԳայվեր։ Ճամփա դեպի ահեղ դատաստանը» | Էլիս Մորան | Հեռուստատեսային ֆիլմ |
1995 | «Գրոտեսք» | Քլեո Քոալ | |
1995 | «Սատանայի փաստաբանը» | Քլեյր Ռիգբի | Հետուստատեսային ֆիլմ |
1995 | «Սիրհարված» | Սառա | Հեռուստատեսային ֆիլմ |
1997 | «Դեմք» | Քոնի | |
1997 | «Միսիս Դելովեյ» | Երիտասարդ Սելի | |
1998 | «Մարդ, ում կոշիկներում անձրև էր» | Սիլվիա Վելդ | |
1999 | «Ներս-դուրս» | Պատուհան զարդարողը | Կարճամետրաժ ֆիլմ |
1999 | «Օնեգին» | Օլգա | |
2000 | «Լարախաղ» | Էլիսոն | |
2000 | «Բամբասանք» | Քեթի Ջոնս | |
2000 | «Աբերդին» | Կայիսա | |
2001 | «Ազնից խոսքի պատասխանատուն» | Էմմա | |
2002 | «Անազապտա» | Լեդի Մաթիլդա Մելերբի | |
2002 | «Հավաքող փոթորիկը» | Ավա Վիգրամ | Հեռուստատեսային ֆիլմ |
2002 | «Սեփականություն» | Բլենշ Գլուվեր | |
2002 | «Ռիփլեյի խաղը» | Սառա Թրեվանի | |
2003 | «Դերասանները» | Դոլորես | |
2003 | «Ոչ բանավոր արձագանք» | Բժիշկ Մեգան Փիլեյ | |
2005 | «Գրիմ եղբայրները» | Անժելիկա | |
2005 | «Քարանձավը» | Բժիշկ Քեթրին Ջենինգս | |
2005 | «Հինգին մոտ կլոր» | Սիրեցյալ | Կարճամետրաժ ֆիլմ |
2005 | «Պատկերարու ինձ և քեզ» | Լյուս | |
2006 | «Թափուր աշխատատեղ» | Փեմ Բիշոփ | Կարճամետրաժ ֆիլմ |
2006 | «300» | Սպարտայի թագուհի Գորգո | |
2007 | «Կապալառուն» | Էնեթ Բալարդ | |
2007 | «Ստ Տրիտիանս» | Միս Դիքինսոն | |
2008 | «Կոտրվածը» | Ջինա ՄաքՎեյ | |
2008 | «Կարմիր բարոնը» | Քեյթ Օտերսդորֆ | |
2009 | «Սատանայի հարսանիքը» | Սատանայի հարսնացուն | Կարճամետրաժ ֆիլմ |
2009 | «Պատմիր հեքիաթ» | Էլիզաբեթ Քլեմսոն | |
2010 | «Փիթ Սմոլսը մահացած է» | Շաննա | |
2012 | «Դրեդ» | Մեդլայն «Մա-Մա» Մեդրիգալ | |
2013 | «Մաքրումը» | Մերի Սենդին | |
2013 | «Մահկանացուի գործիքները։ Ոսկորների քաղաքը» | Ժոկելին Ֆրեյ | |
2014 | «Արկածախնդիրը» | Մոնիկա | |
2014 | «Ցածր» | Շեյլա Էլբանի | |
2014 | «300։ Տիրության բարձունքը» | Սպարտայի թագուհի Գորգո | |
2015 | «Զիպպեր» | Ջեննի Էլլիս | |
2015 | «Միություն» | Պատմողը | Վավերագրական |
2016 | «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիներ» | Հետարտադրությունում |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.nytimes.com/2007/05/17/arts/television/17fox.html?ref=media
- ↑ http://www.tvrage.com/person/id-98569/Lena+Headey
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 http://www.pariscine.com/en/name/29197
- ↑ 6,0 6,1 «Lena Headey»։ TV Guide
- ↑ «Lena Headey Profile | Men's Health»։ Menshealth.com։ Վերցված է հունվարի 28, 2015
- ↑ http://www.menshealth.com/sex-women/lena-headey-profile/page/2(չաշխատող հղում)
- ↑ «Lena Heady on Letterman»։ YouTube։ ապրիլի 1, 2008։ Վերցված է հունվարի 28, 2015
- ↑ Campling Katie (հունվարի 16, 2008)։ «Lena gets ready to terminate TV ratings»։ Huddersfield Daily Examiner
- ↑ Game of Thrones։ «Game of Thrones star Lena Headey: I believe Cersei is very frightened and paranoid»։ Telegraph։ Վերցված է հունվարի 28, 2015
- ↑ «Box Office / Business for The Jungle Book»։ Internet Movie Database։ Վերցված է հոկտեմբերի 10, 2011
- ↑ Berardinelli James։ «Review: The Jungle Book (1994)»։ Reel Reviews։ Վերցված է հոկտեմբերի 10, 2011
- ↑ «Quick Hits: Set visits, Headey wraps and cameos»։ Winter Is Coming։ նոյեմբերի 15, 2010։ Վերցված է նոյեմբերի 20, 2010
- ↑ Margaret Lyons and Denise Martin (օգոստոսի 19, 2014)։ «Emmys: Who Should Win in the Drama Races?»։ Vulture
- ↑ James Hibberd (հունիսի 14, 2015)։ «Game of Thrones star on her brutal Walk of Shame»։ Entertainment Weekly
- ↑ Debra Birnbaum (հունիսի 15, 2015)։ «‘Game of Thrones’ Finale Director on Shocking Death, Cersei’s Walk (SPOILERS)»։ Variety
- ↑ «SCREAM 2011»։ Spike TV։ Վերցված է սեպտեմբերի 7, 2011
- ↑ Jacobs Matthew (հուլիսի 10, 2014)։ «Emmy Nominations 2014: Breaking Bad, Orange Is The New Black Among Top Nominees»։ The Huffington Post։ Վերցված է հուլիսի 10, 2014
- ↑ Brown Tracy (հուլիսի 10, 2014)։ «Emmys 2014: Complete list of nominees»։ Los Angeles Times։ Վերցված է հուլիսի 10, 2014
- ↑ «Emmy Award Nominations: Full List of 2015 Emmy Nominees»։ Variety։ հուլիսի 16, 2015։ Վերցված է հուլիսի 16, 2015
- ↑ Gallagher Brian (հունվարի 11, 2011)։ «Dredd Adds Lena Headey as Ma-Ma»։ Movieweb.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-25-ին։ Վերցված է հոկտեմբերի 10, 2011
- ↑ «Pete Travis to Direct 3-D Judge Dredd Reboot»։ ReelzChannel։ մայիսի 19, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-25-ին։ Վերցված է հոկտեմբերի 10, 2011
- ↑ Stewart Andrew (հուլիսի 21, 2011)։ «Lionsgate sets 'Dredd' for 2012»։ Variety։ Վերցված է հուլիսի 22, 2011
- ↑ Dawtrey Adam (ապրիլի 11, 2012)։ «Aneurin Barnard tapped for ‘Mariah Mundi»։ Variety։ Վերցված է հուլիսի 30, 2012
- ↑ «Game of Thrones stars Lena Headey and Jerome Flynn 'not on speaking terms'»։ Telegraph.co.uk։ մարտի 13, 2014։ Վերցված է մայիսի 1, 2015
- ↑ 27,0 27,1 «Game of Thrones Star Lena Headey Files for Divorce»։ People։ հուլիսի 25, 2012
- ↑ «Wiley's birthdate»։ Lena Heady Facebook page։ ապրիլի 1, 2011։ «Wylie was a year old yesterday ..»
- ↑ «'Game of Thrones' star Lena Headey strikes divorce settlement with ex»։ Toronto Sun։ դեկտեմբերի 26, 2013։ Վերցված է մայիսի 4, 2014
- ↑ Bacardi Francesca (մայիսի 26, 2015)։ «Game of Thrones Star Lena Headey Reveals Her Second Baby's Sex and Due Date!»։ E!։ Վերցված է մայիսի 26, 2015
- ↑ Berk Philip։ «You can't take your eyes off Lena Headey»։ Malaysia Star։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-31-ին։ Վերցված է ապրիլի 16, 2015
- ↑ Lee Michael J (մարտի 22, 2007)։ «Piper Perabo»։ Interview։ Radio Free Entertainment։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2017-01-11
- ↑ Lee Michael J (մարտի 22, 2007)։ «Piper Perabo»։ Interview։ Radio Free Entertainment։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2017-01-11
- ↑ «Imagine Me and You Fansite»։ Imaginemeandyouthemovie.com։ Վերցված է հունվարի 28, 2015
- ↑ http://uk.complex.com/pop-culture/2013/06/25-things-you-didnt-know-about-peter-dinklage/peter-dinklage-lena-headey
- ↑ «lena headey on Twitter: ""@cerseipls: @IAMLenaHeadey how old were you when you got your first tattoo?" I was born wearing ink .."»։ Twitter.com։ Վերցված է հունվարի 28, 2015
- ↑ «Lena Headey Sexy Photos - Game of Thrones Queen Cersei Sexy Photos»։ Esquire։ Վերցված է հունվարի 28, 2015
- ↑ «Lena Headey's photo "Pema's words. My new addition. " on WhoSay»։ Whosay.com։ Վերցված է հունվարի 28, 2015
- ↑ «Lena Headey Tattoos»։ Esquire։ Վերցված է հունվարի 28, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լինա Հիդի Internet Movie Database կայքում
|