Մայա Մորգենշտերն
Մայա Մորգենշտերն ռումիներեն՝ Maia Morgenstern | |
---|---|
Մայա Մորգենշտերնը 2012 թվականին | |
Ծնվել է | մայիսի 1, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Կրթություն | Բուխարեստի կինոյի և թատրոնի ազգային համալսարան «Ի. Օ. Կարաջիալե» |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Ազգություն | ռումինացի |
Կրոն | հուդայականություն[1] |
Մասնագիտություն | կինոյի և թատրոնի դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1982 - այժմ |
Ընտրանի | Քրիստոսի չարչարանքները Կաղնի |
Երեխա(ներ) | Թուդոր Իստոդոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Մայա Մորգենշտերն՝ Վիքիպահեստ | |
Մայա Մորգենշտերն (ռումիներեն՝ Maia Morgenstern, ծնվել է՝ մայիսի 1, 1962, Բուխարեստ), կինոյի ու թատրոնի ռումինացի դերասանուհի։ Համաշխարհային ճանաչում է ստացել «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում կատարելով Հիսուսի մոր՝ Մարիամի դերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայա Մորգենշտերնը ծնվել է 1962 թվականի մայիսի 1-ին Բուխարեստում, հրեաների ընտանիքում[3]։ Նրա հայրը ծնունդով Բեսարաբիայի Ռենի փոքր քաղաքից էր, իսկ մայրը՝ Ռումինիայի Դորոխոյ քաղաքից[4][5]։ Երկու կողմի տատերն ու պապերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տարհանվել են Տրանսնիստրիա և Օսվենցիմ։
1985 թվականին Մայա Մորգենշտերնն ավարտել է Բուխարեստի Կինոյի և թատրոնի ակադեմիան, որից հետո սկսել է խաղալ Պյատրա-Նյամցի պատանեկան թատրոնում։ 1988-1990 թվականներին խաղացել է Բուխարեստի Հրեական պետական թատրոնում (եբրայերենով), իսկ 1990 թվականից մինչ 1998 թվականը՝ Բուխարեստի Ազգային թատրոնում։ 1998 թվականին տեղափոխվել է Teatrul Bulandra։ 2012 թվականից Հրեական պետական թատրոնի տնօրենն է[6][7]։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Ֆիլմի բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1983 | Բախուսի գաղտնիքը | Secretul lui Bachus | Կոկա |
1988 | Մարիան ու ծովը | Maria si marea | Մարիա |
1992 | Կաղնի | Balanța | Նելա |
1994 | Նոստրադամուս | Nostradamus | Հոլոն |
1995 | Յոթերորդ սենյակ | A șaptea cameră | Էդիտ Շտայն |
1995 | Ուլիսի հայացք | Le Regard d'Ulysse | կին Ֆլորինայում/Կալի/կին Սերբիայում/Նաոմի |
1997 | Վիտման տղաները | Witman fiúk | տիկին Վիտման |
1999 | Մահվան եռանկյուն | Triunghiul morții | Ռեգինա Մարիա |
2000 | Սև արքայազն | Dark Prince։ The True Story of Dracula | կին |
2001 | Triunghiul morții | Դոմնա | |
2004 | Քրիստոսի չարչարանքները | The Passion of the Christ | Մարիամ |
2004 | Արևելյան ճեպընթաց | Orient Express | Ամալիա |
2005 | 15 | 15 | Իրեն |
2008 | Երկրորդ կինը | Die zweite Frau | Բոգդանա |
2009 | Եվա | Eva | Մարիամ |
2010 | Կանաչ լուսին | Luna verde | Սիմոնա |
2011 | Լռության վերջը | La fin du silence | Անի |
2013 | Օրիորդ Քրիստինա | Miss Christina | տիկին Մոսկու |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Das Phänomen Jüdische Kultur
- ↑ https://web.archive.org/web/20191006123609/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1993.80.0.html
- ↑ Gabriela Dumba, Pur şi SIMPLU, Maia Morgenstern Արխիվացված 2008-05-27 Wayback Machine, («Pure and simple, Maia Morgenstern», but with a pun, because Simplu is a Romanian musical group with whom she had done a video), Gardianul, December 23, 2006. Accessed online December 20, 2007.
- ↑ «Майя Моргенштерн в Кишинёве». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-05-03-ին.
- ↑ Страсти по Майе Моргенштерн Արխիվացված 2013-01-23 Wayback Machine: детские воспоминания о Кишинёве (её тёти по отцовской линии в советское время жили в Кишинёве и Бельцах).
- ↑ В. Залевская «Чем живут евреи Румынии?»
- ↑ Серго Бенгельсдорф «Тоже хочу поделиться впечатлениями»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայա Մորգենշտերնը (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Մորգենշտերն» հոդվածին։ |
|