Jump to content

Պաոլո Վիլաջո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաոլո Վիլաջո
իտալ.՝ Paolo Villaggio
Ծնվել էդեկտեմբերի 30, 1932(1932-12-30)[1]
ԾննդավայրՋենովա, Իտալիայի թագավորություն[2]
Մահացել էհուլիսի 3, 2017(2017-07-03)[3][1][4] (84 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկատակերգու, քաղաքական գործիչ, գրող, սցենարիստ, հեռուստահաղորդավար, ռեժիսոր, դերասան և կինոռեժիսոր
ԸնտրանիFantozzi against everyone?, Fantozzi Still Suffers?, Don't Touch the White Woman!?, Fantozzi? և The Second Tragic Fantozzi?
Պարգևներ և մրցանակներ
paolovillaggio.com
fantozziofficial.com

Պաոլո Վիլաջո (իտալ.՝ Paolo Villaggio, դեկտեմբերի 30, 1932(1932-12-30)[1], Ջենովա, Իտալիայի թագավորություն[2] - հուլիսի 3, 2017(2017-07-03)[3][1][4], Հռոմ, Իտալիա), թատրոնի և կինոյի իտալացի դերասան, կատակերգու, ռեժիսոր, սցենարիստ և գրող, քաղաքական գործիչ։ Պաոլո Վիլաջոն իտալացի այն առաջին դերասաններից մեկն է, ով երգիծանքի միջոցով և իր մերկացնող ու գրոտեսկային հեգնանքով հիանալիորեն կարողացել է հասարակությանը ստիպել՝ մտածելու ու խորհելու իր խնդիրների մասին։ Արժանացել է Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակին (1990 թ.), ինչպես նաև «Արծաթե ժապավեն» (1992 թ.) և «Ոսկե առյուծ» (1992 թ.) մրցանակներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաոլո Վիլաջոն ծնվել է Ջենովայում։ Նրա հայրը քարտեզագիր էր՝ Պալերմոյից, իսկ մայրը գերմաներեն լեզվի ուսուցչուհի՝ Վենետիկից։ Նրա մանկությունն անցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներով մթագնված աղքատության ու չքավորության մեջ։ Նրա հետ մեծացել է նաև երկվորյակ եղբայրը՝ Պիեռոն։ Պաոլո Վիլաջիոն սովորել է «Անդրեա Դորիա» լիցեյում, որն ավարտելուց հետո իր ուժերը փորձել է ամենաբազմազան մասնագիտություններում ` մատուցողից մինչև BBC-ի հաղորդավար, կաբարեի դերասանից մինչև զբոսանավերի վրա ելույթավար, թատրոնի դերասանից մինչև գրագիր։

Նրա դերասանական տաղանդը նկատվել էր շրջապատի կողմից և հռոմեական կաբարեներից մեկում աշխատելուց հետո նա հրավիրվեց հեռուստատեսություն, որտեղ հեռարձակվող «Կիրակնօրյա մարդիկ» հաղորդման ժամանակ, նրա կողմից կերտած նենգ ու վախկոտ մարդկանց կերպարները շուտով սկսեցին կյանքի կոչվել։ Այդ կերպարներից էր նաև հաշվապահ Ուգո Ֆանտոցիի կերպարը։

Շուտով իտալական շաբաթաթերթերից մի քանիսում սկսեցին տպագրվել Պաոլո Վիլաջիոյի պատմվածքները, որոնց գլխավոր հերոսը Ուգո Ֆանտոցին էր։ 1971 թվականին լույս տեսավ նրա «Ֆանտոցի» պատմվածքների ժողովածուն, որից հետո Պաոլո Վիլաջիոն ստացավ միջազգային ճանաչում։ Այդ գրքերի հաջողությունը թույլ տվեց նրան՝ կերպարը տեղափոխել նաև կինոնկարահանման հրապարակ։ Ֆանտոցիի կերպարը մեծ մասսայականություն էր վայելում նույնիսկ Արևելյան Եվրոպայում և ԽՍՀՄ-ում, որտեղ Պաոլո Վիլաջիոն արժանացել է Գոգոլի անվան մրցանակի՝ որպես ամենալավ թարգմանված գրող։

Պաոլո Վիլաջիոն իր կինոդերասանի կարիերան սկսել էր դեռ 1968 թվականից, սակայն 1975 թվականին նկարահանված «Ֆանտոցի» կինոնկարից հետո նա ձեռք բերեց ճանաչում այդ ասպարեզում։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է Ֆանտոցիի մասին պատմող 10 ֆիլմ։ Այդ ֆիլմերից են «Ֆանտոցի» (1975 թ.), «Ֆանտոցին ընդդեմ բոլորի» (1980 թ.), «Ֆանտոցին կրկին տառապում է» (1983 թ.), «Սուպերֆանտոցի» (1986 թ.), «Ֆանտոցին դրախտում» (1993 թ.), «Ֆանտոցիի վերադարձը» (1996թ.) և այլն։

Պաոլո Վիլաջիոն նկարահանվել է նաև այլ ֆիլմերում, որտեղ նրա կերպարների մի մասը հիշեցնում էին Ֆանտոցիին։ 1976 թվականին էկրան է բարձրացել «Սինյոր Ռոբինզոն» կինոնկարը, որը հսկայական հաջողություն ունեցավ։ Նրա ֆիլմերից կարելի է հիշատակել «Հիասքանչ երկիրը» (1977 թ.), «Ձախողակ բանկիրը» (1980 թ.), «Հյուրանոցի տիրուհին» (1980 թ.), «Ֆրակիա - գազան` մարդու կերպարանքով» (1981 թ.), «Բոննին և Կլայդը իտալական ձևով» (1982 թ.), «Ֆրակիան ընդդեմ Դրակուլայի» (1985 թ.), «Հին անտառի գաղտնիքը» (1993 թ.) և այլ կինոնկարներ։ Նա նկարահանվել է նաև Ֆեդերիկո Ֆելինիի «Լուսնի ձայնը» (1990 թ.) և Լինա Վերտմյուլլերի «Չաո, պրոֆեսոր» (1992 թ.) կինոնկարներում։

Այդ ամբողջ ընթացքում Պաոլո Վիլաջիոն չի դադարել ստեղծագործելուց։ Տարբեր տարիների նա հրատարակել է «Ֆանտոցին հրաժեշտ է տալիս և գնում», «Կյանք, մահ և հրաշքներ անվճար», «Յոթանասուն տարում յոթ գրամ», «Ուրվականներ» և այլ գրքեր։ Նա մեծ հաջողությամբ հանդես է եկել նաև թատրոնի բեմում։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին Պաոլո Վիլաջիոն ամուսնացել է Մաուրա Ալբիտեսի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի։

Պաոլո Վիլաջիոն մահացել է 2017 թվականի հուլիսի 3-ին, Հռոմում, շաքարային դիաբետի սրացումներից[5]։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1968Կեր սաEat It-
1969Հանուն հորI quattro del pater nosterԷդդի
1969Սարսափելի տեսուչըIl terribile ispettoreՊաոլո դե Անջելի
1970Բրանկալեոնեն խաչակրաց արշավներումBrancaleone alle crociate-
1970Կռունկը երկնքումLa torta in cielo-
1972Չունևոր ամուրիները սրտակից կապեր փնտրելիսSenza famiglia, nullatenenti cercano affettoԱվգուստինո Անտոնիուչչի
1972Հարուստների բախտը բերում էBeati i ricchiԱվգուստինո Մոլտենի
1972Ի՞նչ կապ ունենք մենք հեղափոխության հետChe c'entriamo noi con la rivoluzione?Դոն Ալբինո Մոնչալիերի
1973Ձեռք մի տուր սպիտակ կնոջըTouche pas à la femme blancheգործակալ
1973Կարգ ու կանոն կհաստատեմ Ամերիկայում և կվերադառնամSistemo l'America e tornoՋովաննի Բոնֆիլիո
1974Թանկագին մայրիկիս, իր ծննդյան օրըAlla mia cara mamma nel giorno del suo compleannoՖերնանդո
1975Բարոնի մազուրկան, սուրբ կույսը և թզենինLa mazurka del barone, della santa e del fico fioroneԲիանչոնե
1975ՖանտոցիFantozziՈւգո Ֆանտոցի
1975Դու ո՞ր նշանի տակ եսDi che segno sei?Դանթե Բոմպացի
1976Երկրորդ ողբերգական ՖանտոցինIl secondo tragico FantozziՈւգո Ֆանտոցի
1976Սինյոր ՌոբինզոնIl signor Robinson, mostruosa storia d'amore e d'avventureՌոբի
1976Այն տարօրինակ պատահարներըQuelle strane occasioniՋիոբատա
1977Երեք վագր ընդդեմ երեք վագրիTre tigri contro tre tigriփաստաբան
1977Հիասքանչ երկիրըIl... BelpaeseԳվիդո Բելարդինելլի
1978Սիրո որսկաններըIo tigro, tu tigri, egli tigraՍպիջոլա
1978Ու՞ր ես դու մեկնում արձակուրդինDove vai in vacanza?Արթուրո
1978Երբ նա թանկ էր մեզ համարQuando c'era lui... caro lei!Բերետա
1978Պրոֆեսոր Կրանց, գերմանացին ԳերմանիայիցProfessor Kranz tedesco di GermaniaԿրանց
1979Դոկտոր Ջեքիլը և քնքուշ տիկինըDottor Jekyll e gentile signoraդոկ. Ջեքիլ
1980Ձախողակ բանկիրըRag. Arturo De Fanti, bancario - precarioԱրթուրո Դե Ֆանտի
1980Հյուրանոցի տիրուհինLa locandieraՖորլիպոպոլի
1980Ֆանտոցին ընդդեմ բոլորիFantozzi contro tuttiՈւգո Ֆանտոցի
1981ՀերթIl turnoԴոն Պեպե Ալետո
1981Ֆրակիա - գազան` մարդու կերպարանքովFracchia la belva umanaՋանդոմենիկո Ֆրակիա
1982Արգելված երազներSogni mostruosamente proibitiՊաոլո Կոնիգլիո
1982Բոննին և Կլայդը իտալական ձևովBonnie e Clyde all'italianaԼեո Ջավացի
1983Մի թափիր ջուրըPappa e cicciaՌինգո
1983Ֆանտոցին կրկին տառապում էFantozzi subisce ancoraՈւգո Ֆանտոցի
1984Դեմ առ դեմA tu per tuՋինո Շակալուգա
1985ՀրշեջներըI pompieriՊաոլո Կասարոտի
1985Ֆրակիան ընդդեմ ԴրակուլայիFracchia contro DraculaՋանդոմենիկո Ֆրակիա
1986Գողերի դպրոցըScuola di ladriԴալմազիո Սիրաջի
1986ՀանրախանութGrandi magazziniՌոբոտ
1986Սուպեր ՖանտոցիSuperfantozziՈւգո Ֆանտոցի
1987Ռիմինի, ՌիմինիRimini RiminiՋիլդո Մորելլի
1987Գողերի դպրոցը 2Scuola di ladri - Parte secondaԴալմազիո Սիրաջի
1987Հարուստներն իրենց սովորույթներն ունենRoba da ricchiԱթիլիո Կարբոնե
1987Կնավախը օվկիանոսումCom'è dura l'avventuraՋանի Ձապի
1987Հրշեջներ 2. Առաքելություն հերոսների համարMissione eroica - I pompieri 2Պաոլո Կասալոտի
1988Խորամանկ աղվեսըIl volponeՈւգո Մարիա Վոլպոնե
1988Ֆանտոցին թոշակի է անցնումFantozzi va in pensioneՈւգո Ֆանտոցի
1989Շահույթ` ամանորյա խաղատոմսովHo vinto la lotteria di CapodannoՊաոլո Չիոտոլի
1990Լուսնի ձայնըLa voce della lunaՋոնելլա
1990Զվարճալի պատմություններLe comicheՊաոլո
1990Ֆանտոցին փոխհատուցում է վերցնումFantozzi alla riscossaՈւգո Ֆանտոցի
1991Զվարճալի պատմություններ 2Le comiche 2Պաոլո
1992Ես հույս ունեմ, որ գլուխ կհանեմ (Չաո, պրոֆեսոր)Io speriamo che me la cavoՄարկո Սպերելլի
1993Հինավուրց անտառի գաղտնիքըIl segreto del bosco vecchioՊրոկոլո
1993Ֆանտոցին դրախտումFantozzi in paradisoՈւգո Ֆանտոցի
1994Զվարճալի պատմություններ 3Le nuove comicheՊաոլո
1994ՄատուցողներըCamerieriԼորիս Բիանչի
1994Թանկագին մտերիմ ընկերներCari fottutissimi amiciԴիչի
1995Ես չեմ խոսում անգլերենIo no spik inglishՍերջիո Կոլոմբո
1995ՁյունիկըPalla di neveԲիլլի Բոլլա
1996Ֆանտոցիի վերադարձըFantozzi - Il ritornoՈւգո Ֆանտոցի
1997ԲանզայBanzaiՍերջիո Կոլոմբո
1998Խարդախը դրախտումUn bugiardo in paradisoՋինո
1999Ֆանտոցի 2000. ԿլոնավորումFantozzi 2000 - La clonazioneՈւգո Ֆանտոցի
2000ԼազուրայինըAzzurroՋուզեպե դե Մետրիո
2000ԱտամներDentiդոկ. Կաջնանո
2001Փոքրիկ ՀեյդինHeidi-
2002ԿարաբիներներըCarabinieriՋովաննի
2004Ռենցոն և ԼյուչիանRenzo e LuciaԴոն Աբոնդիո
2005ԳազGasՌենատո
2007ԵղբայրըHermanoԴոն Էուջինո
2008Ես վերադարձել եմ միայնակ ապրելուTorno a vivere da soloՋակոմոյի հայրը
2009Սրտային հարցQuestione di cuoreՌենատո
2009Հազար եվրոյի սերունդըGenerazione mille euroպրոֆեսոր
2012Ամեն-ինչ, ամեն-ինչ, ոչինչ, ոչինչTutto tutto niente nienteնախագահ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 filmportal.de — 2005.
  2. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #133342840 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 1 2 Actor Paolo Villaggio, of Fantozzi fame, dies in Rome
  4. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. ↑ «Paolo Villaggio, Comic TV and Film Actor, Dies at 84». The Hollywood Reporter. 2017 թ․ հուլիսի 3. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Վիլաջո» հոդվածին։