Սինյոր Ռոբինզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սինյոր Ռոբինզոն
Il signor Robinson, mostruosa storia d'amore e d'avventure
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Ժանրկինոկատակերգություն[1] և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՌոբինզոն Կրուզո
Թվական1976
Լեզուիտալերեն
ՌեժիսորՍերջիո Կորբուչի[1]
ՊրոդյուսերՖրանկո Կրիստալդի
Սցենարի հեղինակՍերջիո Կորբուչի, Պաոլո Վիլաջիո, Castellano and Pipolo?, Franco Castellano? և Giuseppe Moccia?
ԴերակատարներՊաոլո Վիլաջիո և Zeudi Araya?
ՕպերատորMarcello Gatti?
ԵրաժշտությունGuido De Angelis?
ՄոնտաժAmedeo Salfa?
Տևողություն107 րոպե

Սինյոր Ռոբինզոն ( իտալ.` Il signor Robinson, mostruosa storia d'amore e d'avventure), իտալական կատակերգական ժանրի գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1976 թվականին, ռեժիսոր Սերջիո Կորբուչիի կողմից: Այն Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպի ծաղրանմանակումն է[2][3]:

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլանցի տեքստիլային մագնատ և պատրաստի հագուստների խանութների ցանցի սեփականատեր Ռոբերտոն (Ռոբի), իր կնոջ` Մագդայի հետ միասին, նավով ուղևորվում է ճանապարհորդության: Գիշերը, նավապետը կազմակերպում է ուսումնական տագնապ, որի պատճառով Ռոբին խուճապահար դուրս է գալիս տախտակամած: Հաջորդ գիշեր կրկին տագնապ է հայտարարվում, սակայն Ռոբին արհամարհում է նավապետի հայտարարությունը: Որոշ ժամանակ անց արթնանալով, նա հայտնաբերում է, որ գտնվում է խորտակված նավի փակված նավասենյակում: Դուրս գալով նավից, նա ափ է ելնում անմարդաբնակ կղզում և հասկանում է, որ հայտնվել է Ռոբինզոն Կրուզոյի վիճակում: Որևէ կերպ սնվելու ծիծաղելի փորձերից և ապարդյուն ջանքերից հետո, նա հայտնաբերում է իրական Ռոբինզոն Կրուզոյի տունը:

Շուտով կղզում հայտնվում է բնիկների ցեղից մի գեղեցիկ և թխամաշկ աղջիկ, ում Ռոբին անվանում է Ուրբաթ և ամեն կերպ ցանկանում է նրա հետ սեքսով զբաղվել: Սակայն Ուրբաթը վախենալով Մագդու աստծո պատժից, մերժում է Ռոբիին: Նա կարող է բավարարել Ռոբիին` միայն երկրորդ լուսնի ի հայտ գալուց հետո:

Շուտով լրանում է նաև երկրորդ լիալուսինը և սիրահարները գրկախառնվում են, բայց նրանց խանգարում է կղզի եկած Մանդինգոն` Ուրբաթի փեսացուն: Նա Ռոբիին և Ուրբաթին տանում է այն կղզին, որտեղ ապրում էր նրանց ցեղը և որտեղ Ռոբին և Ուրբաթը կանգնում են առաջնորդի գահի առջև: Ուրբաթը հայտնում է, որ սիրում է Ռոբիին, որից հետո առաջնորդը մրցույթ է հայտարարում Մանդինգոյի և Ռոբիի միջև: Առնական Մանդինգոն հաղթում է բոլոր փորձություններում, սակայն առաջնորդը Ուրբաթին հանձնում է Ռոբիին, քանի որ վերջինս թույլ է և նրան խնամելու համար կին էր հարկավոր:

Ըստ սովորույթի, առաջին ամուսնական գիշերվա պարտականությունները պետք է կատարվեին ցեղակիցների ներկայությամբ, որպեսզի բոլորն ուրախանային նորապսակների հետ միասին: Սակայն Ռոբին չէր կարող իր ամուսնական պարտականությունները կատարել նման իրավիճակում: Բնիկները հետապնդում են նորապսակներին, խանգարելով նրանց` առանձնանալու փորձերին: Այդ ժամանակ ձկնորսները ծովից գտնում են Ռոբիի ռադիոընդունիչը և նա, թողնելով իր երիտասարդ կնոջն առանց ուշադրության, սկսում է տնտղել ռադիոեթերը:

Որոշ ժամանակ անց նրանց կղզի է ժամանում Ռոբիի կինը` Մագդան և Ռոբին Ուրբաթին հրաժեշտ տալուց հետո բարձրանում է նավ: Գիտակցելով, թե ինչ է կորցնում, Ռոբին ցատկում է դեպի ծովը, սակայն Մագդայի հրամանով նրան որսում են ուռկանով, որից հետո նա ուղևորվում է տուն:

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Պաոլո Վիլաջիո Ռոբի
Զեուդի Արայա Ուրբաթ
Աննա Նոգարա Մագդա
Պերսի Հոգան Մանդինգո

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Սերջիո Կորբուչի ռեժիսոր
Ֆրանկո Կրիստալդի պրոդյուսեր
Ֆրանկո Կաստելլանո, Պիպոլո, Սերջիո Կորբուչի սցենարիստ
Մարչելլո Գատտի օպերատոր
Գուիդո և Մաուրիցիո Դե Անջելիս կոմպոզիտոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0076632/
  2. Roberto Chiti, Roberto Poppi, Enrico Lancia։ Dizionario del cinema italiano: I film։ Gremese, 1991։ ISBN 8876059695 
  3. Paolo Mereghetti։ Il Mereghetti։ B.C. Dalai Editore, 2010։ ISBN 8860736269