Զեուդի Արայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զեուդի Արայա
անգլ.՝ Zeudi Araya
Ծնվել էփետրվարի 10, 1951(1951-02-10)[1][2] (73 տարեկան)
ԾննդավայրDekemhare, Dekemhare Subregion, Debub Region, Էրիթրեա
Քաղաքացիություն Էրիթրեա և  Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, երգչուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ֆրանկո Քրիստալդի և Massimo Spano?

Զեուդի Արայա (իտալ.՝ Zeudi Araya, փետրվարի 10, 1951(1951-02-10)[1][2], Dekemhare, Dekemhare Subregion, Debub Region, Էրիթրեա), եթովպացի դերասանուհի, պրոդյուսեր և երգչուհի, որը ներկայացնում է Էրիթրեան և Իտալիան[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեուդի Արայան ծնվել է 1951 թվականին Եթովպիայի և Էրիթրեայի դաշնությունում՝ եթովպացի քաղաքական գործչի ընտանիքում։ Դպրոցն ավարտել է Ադիս Աբեբայում 1969 թվականին[4]։ Նույն թվականին Արայան հաղթել է «Միսս Եթովպիա» գեղեցկության մրցույթում։ 1970-ական թվականների սկզբներին տեղափոխվել է Հռոմ։ Այստեղ, իտալական հեռուստատեսությունում, սուրճ է գովազդել։

1971 թվականից աշխատել է «Չինեչիտտա» հեռուստաընկերությունում։ 1971-ից 1974 թվականներին նկարահանվել է Լուիջի Սկատինիի էրոտիկ կինոկատակերգություններում։ 1976 թվականին դերասանուհին իտալացի կատակերգակ դերասան Պաոլո Վիլաջիոյի հետ նկարահանվել է ռեժիսոր Սերջիո Կորբուչիի «Սինյոր Ռոբինզոն» ֆիլմում՝ մարմնավորելով Ուրբաթի դերը։

Էլիզաբեթի դերով խաղացել է «Նեապոլիտանական դետեկտիվ» (1978 թվական) սուրսյուժետային ֆիլմում։

Մի շարք դերերով է հանդես եկել պրոդյուսեր Ֆրանկո Կրիստալդիի ֆիլմերում. վերջինս 1983 թվականից մինչև 1992 թվականը Զեուդիի ամուսինն էր։ 1990-ականների սկզբին կինոյում չի նկարահանվել։ Ամուսնու մահից հետո ակտիվորեն զբաղվել է կինոյով և հեռուստատեսային պրոդյուսերությամբ։

1995 թվականին դերասանուհին «Marciando nel buio» ֆիլմի պրոդյուսերն էր, որի ռեժիսորը Մասիմո Սպանոն է[5]. վերջինից դերասանուհին ունի մեկ որդի՝ Միքելանջելո Սպանոն՝ ծնված 1995 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Зеуди Арая Кристальди (Zeudi Araya Cristaldi)». КиноПоиск (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. «Зеуди Арайя». Кино-Театр.РУ. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. «Zeudi Araya Cristaldi». IMDb. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեուդի Արայա» հոդվածին։