Ֆրանկո Կրիստալդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկո Կրիստալդի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1924(1924-10-03)[1]
ԾննդավայրԹուրին, Իտալիա
Մահացել էհուլիսի 1, 1992(1992-07-01)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՄոնտե Կառլո
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունԹուրինի համալսարան
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր և պրոդյուսեր
ԱմուսինԶեուդի Արայա և Կլաուդիա Կարդինալե
ԵրեխաներMassimo Cristaldi?
 Franco Cristaldi Վիքիպահեստում

Ֆրանկո Կրիստալդի (իտալ.՝ Franco Cristaldi, հոկտեմբերի 3, 1924(1924-10-03)[1], Թուրին, Իտալիա - հուլիսի 1, 1992(1992-07-01)[1], Մոնտե Կառլո), իտալացի կինոպրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկո Կրիստալդին ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 3-ին Իտալիայի Թուրին քաղաքում։

1946 թվականին հիմնադրել է «Vides Cinematografica» ընկերությունը, որը սկսել է զբաղվել կինոարտադրությամբ և կինովարձույթով։ 80-ականներին այն վերանվանվել է «Cristaldifilm»:

Իր պրոդյուսերական երկար կարիերայի ընթացքում նա աշխատել է բազմաթիվ հայտնի ռեժիսորների և սցենարիստների հետ, այդ թվում՝ Ֆրանչեսկո Ռոզին, Պիետրո Ջերմին, Մարիո Մոնիչելին, Ֆեդերիկո Ֆելինին, Լուկինո Վիսկոնտին և Ջուզեպե Տորնատորեն։

Ամենահաջողված ֆիլմերից, որոնց պրոդյուսերական աշխատանքներին մասնակցել է Կրիստալդին, դարձել են «Ամարկորդը» (1973 թ.), «Վարդի անունը» (1986 թ.) և ««Նոր կինոթատրոն «Պարադիզոն»» (1988 թվական)։

1977 թվականին Կրիստալդին ընտրվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի նախագահ։

1984 թվականին նա Կաննի 37-րդ կինոփառատոնում ժյուրիի անդամ էր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիստալդին, Կարդինալեն և մայրը, 1965 թվական

Ամուսնացած էր Կարլա Սիմոնետիի հետ, ունեն որդի` Մասիմոն[2]։

Երբ նա դիմել է Վատիկան, նրա առաջին ամուսնությունը չեղյալ է հայտարարվել, և 1966 թվականին Կրիստալդին ամուսնացել է Կլաուդիա Կարդինալեի հետ[2]։ Նա որդեգրել է Կլաուդիայի որդուն՝ Պատրիցիոյին, ինչպես նաև նպաստել է նրա կարիերայի առաջխաղացմանը։ Նրանք ամուսնալուծվել են 1975 թվականին։

1983 թվականից մինչև մահը` 1992 թվականը, նրա կինը դերասանուհի Զեուդի Արայան էր։ Նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնք Կրիստալդին արտադրում էր։

Ֆրանկո Կրիստալդին մահացել է Մոնտե Կառլոյում 1992 թվականին[3]։ Ամուսնու մահից հետո Մասիմո Կրիստալդիի հետ մասնակցել է նրա կինոընկերության հետագա գործունեությանը։

Ֆիլմագրության ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «The Courage of Claudia Cardinale»։ Parade Magazine։ 25. Juni 1967 
  3. «Film Star Reveals Secret of Baby Son»։ The Sun Herald։ 16. April 1967 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]