Jump to content

Անդարձելիություն (ֆիլմ, 2002)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդարձելիություն
ֆր.՝ Irréversible
Երկիր Ֆրանսիա
Ժանրֆիլմ բռնաբարության և վրեժի մասին, քրեական ֆիլմ, դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թեմավրեժ
Թվական2002 և սեպտեմբերի 11, 2003[1]
Լեզուիսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և անգլերեն
ՌեժիսորԳասպար Նոե
ՊրոդյուսերՎենսան Կասել, Քրիստոֆ Ռոսսիգնոն և Գասպար Նոե
Սցենարի հեղինակԳասպար Նոե
ԴերակատարներՄոնիկա Բելուչի, Վենսան Կասել, Ալբերտ Դյուպոնտել, Էստելլա Ուորեն, Ժան Լուի Կոստ, Ջո Պրեստիա, Ֆիլիպ Նաոն և Stéphane Drouot?
ՕպերատորԲենուա Դեբի և Գասպար Նոե
ԵրաժշտությունԹոմա Բանգալտեր
ՄոնտաժԳասպար Նոե
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ
ԿինոընկերությունStudioCanal
Տևողություն97 րոպե

«Անդարձելիություն» (ֆր.՝ Irréversible), ռեժիսոր Գասպար Նոեի ֆրանսիական դրամատիկական թրիլլերը։ Պատմությունը պատմվում է հակառակ ժամանակագրական կարգով։ «StudioCanal», «Nord-Ouest Production», «Eskwad», «Les Cinemas de la zone» և «120 Films» ընկերությունների արտադրությունն է։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2002 թվականի մայիսի 23-ին` Կաննի 55-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի ժամանակ։ Կինոժապավենն այնքան է ցնցել հանդիսատեսին, որ 250 մարդ դուրս է եկել դահլիճից, ընդ որում՝ նրանցից մի քանիսին բժշկական օգնություն է պահանջվել։ Քաղաքի հրշեջ ծառայության մամլո քարտուղար, լեյտենանտ Ժերար Կուրտելն ասել է. «25 տարվա ընթացքում Կաննի կինոփառատոնում իմ աշխատանքներից ոչ մեկը չի հայտնվել։ Այդ ֆիլմի որոշ տեսարաններ անտանելի են նույնիսկ մեզ՝ մասնագետներին»։ Բռնաբարության և սպանության տեսարանների ժամանակ դահլիճում քսան մարդ ուշաթափվել է[2]։

Փառատոնում քննադատները ֆիլմը շատ անհավասար են գնահատել, բայց նրանք, ովքեր այդ գիշեր դահլիճում մնացել են մինչև ցուցադրության ավարտը, հոտնկայս ծափահարել են։ «Metacritic» կայքի տվյալներով՝ ֆիլմն ստացել է խառը կամ միջին արձագանքներ (51 միավոր)՝ հիմնված կինոքննադատների 38 կարծիքների վրա[3]։

«Անդարձելիությունը» բաղկացած է տարբեր երկարության 13 դրվագներից, որոնք մոնտաժված են հակառակ ժամանակագրական կարգով։ Յուրաքանչյուր դրվագ արվել է առանց ներքին մոնտաժների։ Դրվագները մոնտաժված են հիմնականում խավարեցման միջոցով, ինչը գործողության անքակտելիության պատրանք է ստեղծում՝ չնայած հակառակ ժամանակագրությանը։ Տիտրերը ցուցադրված են ֆիլմի սկզբում։

Ֆիլմն սկսվում է «Ժամանակը ոչնչացնում է ամեն ինչ» (ֆր.՝ Le temps détruit tout) արտահայտությամբ։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են մեկ օրվա ընթացքում։ Մոնիկա Բելուչիի հերոսուհին (Ալեքս) իր ամուսնուն՝ Մարկուսին (Վենսան Կասել) պատմում է տարօրինակ երազի մասին, կարծես նա անցնում է կարմիր միջանցքով, որը հետո բաժանվում է երկու մասի։ Ավելի ուշ, կատարելով թեստը՝ Ալեքսն իմանում է, որ հղի է։ Նրանք Մարկուսի Ալեքսի նախկին ընկերոջ (ամուսնու)՝ Պիեռի հետ գնում են երեկույթի։ Ամուսնու հետ վիճելուց հետո Ալեքսը երեկույթից միայնակ դուրս է եկել և գնացել տուն։ Բայց այդպես էլ չի հայտնվել այնտեղ։ Կարմիր պատերով և առկայծող լամպերով դատարկ գետնանցումում նրան դաժանորեն բռնաբարել և ծեծել է սադիստ-միասեռականը։ Մարկուսն ու Պիեռը որոշում են բռնաբարողին պատժել սեփական ձեռքերով։ Քաղաքային ստորին տեղական ներկայացուցիչների շրջանում հերթից հետո նրանք տղային գտնում են գեյ-ակումբում, սակայն շփոթում են Մարկուսից ուժեղ գտնվողի հետ և քիչ էր մնում բռնանար նրան՝ կոտրելով նրա ձեռքը։ Նրան խանգարում է Պիեռը. նա կրակմարիչով հարվածում է նրա գլխին մինչև մահ՝ ամբողջովին կոտրելով նրա գանգի դիմային մասը, իսկ իրական հանցագործն այս ամբողջ ընթացքում նրանց կողքին է եղել (նա կանգնած է եղել աջ կողմում)։ Դրանից հետո Մարկուսին տեղափոխում են հիվանդանոց, իսկ Պիեռին ձերբակալում են սպանության համար։ Այնուհետև ֆիլմում մեկ այլ տեսարան է հայտնվում, որը ցուցադրում է երկու տղամարդկանց միջև խոսակցությունը։ Նրանցից մեկն ասում է, որ ձերբակալվել է սեփական դստեր հետ սեքսով զբաղվելու պատճառով։ Տղամարդիկ սկսում են բողոքել փողոցում տեղի ունեցող աղմուկից, որը նրանք անմիջապես վերագրում են գեյ-ակումբին։

Վերջին դրվագում (այսինքն՝ առաջին ժամանակագրությունը) ցուցադրվում է հղի Ալեքսը, որը նիրհած էր արևոտ ամառային օրը։ Այսպիսով, հավանական է, որ այս օրվա բոլոր իրադարձությունները պարզապես գլխավոր հերոսուհու մղձավանջն են։ Եզրափակիչ տեսարանում (ժամանակագրությամբ առաջինը) Ալեքսը կարդում է «Փորձ ժամանակի հետ» գիրքը, իսկ վերելակում տեղի ունեցող խոսակցության դրվագում վերապատմում է այս գրքից մտքեր։

Դերակատար Դեր
Մոնիկա Բելուչի Ալեքս Ալեքս
Վենսան Կասել Մարկուս Մարկուս
Ալբեր Դյուփոնտել Պիեռ Պիեռ
Ջո Փրեստիա Սոլիտեր Սոլիտեր
Ֆիլիպ Նաոն ծերուկ ծերուկ

Լրացուցիչ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 9 րոպե տևողությամբ բռնաբարության (մեկ պլանով նկարահանված) տեսարանների ստեղծման ժամանակ հերոսուհի Ալեքսը (Մոնիկա Բելուչին) և գեյ-ակումբի սադոմազոխիստ հաճախորդի դաժան սպանության ժամանակ օգտագործվել են թվային տեխնոլոգիաներ, մասնավորապես, Ալեքսի դեմքի արյունը, բռնաբարողի սեռական օրգանները[4] և «Ուղիղ աղիք» ակումբի այցելուի մանրացված գանգն ավելացվել են համակարգչի օգնությամբ։
  • Ֆիլմի սկզբնական դրվագները ձևավորված են գրեթե անլսելի ցածր հաճախականությամբ ձայներով, որոնք նման են երկրաշարժի աղմուկին։ Շատ մարդկանց մոտ այս աղմուկն առաջացնում է անհանգստություն, թեթև սրտխառնոց և գլխապտույտ[5]։ Ենթադրվում է, որ «Անդարձելիության» ձայնային ձևավորումը հիմնական պատճառն է, որի համար հանդիսատեսը դիտումից հեռացել է ժապավենի առաջին երեսուն րոպեների ընթացքում։ Հենց այդ արձագանքին էր սպասում նաև ռեժիսոր Գասպար Նոեն։
  • Ֆիլմի երաժշտությունը գրել է «Daft Punk» էլեկտրոնային դուետի մասնակից Թոմա Բանգալտերը[6]։ Բացի բնօրինակ երաժշտությունից կինոնկարում հնչել է Լյուդվիգ վան Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան և Գուստավ Մալերի 9-րդ սիմֆոնիան։
  • «Անդարձելիության» ռեժիսոր և սցենարիստ Գասպար Նոեն նաև ֆիլմի օպերատորներից և համապրոդյուսերներից մեկն է։ Բացի այդ, նա խաղացել է կամեո՝ «Ուղիղ աղիք» ակումբի՝ ձեռնաշարժությամբ զբաղվող հաճախորդի դերը[7]։
  • Գասպար Նոեի պնդմամբ՝ նկարահանումներից առաջ նա տեսել է իրական մահապատժի տեսարանը։ Եվ մտածել է, որ նա նման բան չի տեսել ֆիլմերում, քանի որ սովորաբար ֆիլմերում արագ մահվան տեսարաններ են ցույց տալիս։ Իսկ կյանքում դժվար է խլել մարդու կյանքը։ Այդ պատճառով սպանության տեսարանը ոչ միայն դաժան է, այլև երկարատև[8]։
  • Ֆիլմը ներառվել Է Բելառուսի Հանրապետության արգելված ֆիլմերի ցանկում[9]։
  • Նկարահանումների ժամանակ Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը ամուսնացած են եղել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.kinokalender.com/film4276_irreversibel.html
  2. «Cannes film sickens audience» (անգլերեն). BBC NEWS. 2002 թ․ մայիսի 26. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. «Անդարձելիություն (ֆիլմ, 2002)»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
  4. Allmer P., Huxley D., Brick E. European Nightmares: Horror Cinema in Europe Since the 1945. — illustrated. — Columbia University Press, 2012. — P. 83. — ISBN 978-0-231-85008-7
  5. Wilson L. Spectatorship, Embodiment and Physicality in the Contemporary Mutilation Film. — Illustrated. — Springer, 2015. — P. 84–85. — ISBN 978-1-137-44438-7
  6. «AN 'IRREVERSIBLE' DECISION!» (անգլերեն). NME. 2002 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «'Enter the Void' Director Gaspar Noe Talks Sex, Drugs and Narrative Cinema» (անգլերեն). 2010 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  8. «Необратимость». gpfilm. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ փետրվարի 4-ին.
  9. «Список фильмов, запрещенных к распространению на территории Республики Беларусь kultura». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]