Daft Punk

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Daft Punk
Daftpunklapremiere2010.jpg
Հիմնական տվյալներ
Երկիր Փարիզ, Ֆրանսիա Ֆրանսիա
Ժանրեր Հաուս
Գործունեություն 1993-ներկա
Լեյբլ Soma Quality Recordings, Virgin Records, Walt Disney Records, Columbia Records
Կայք daftpunk.com
Անդամներ
Թոմա Բանգալտեր
Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստո

Daft Punk, ֆրանսիական երաժշտական դուետ, որը կազմված է հաուս երաժիշտներ Թոմա Բանգալտերից և Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստոից: Դուետը հիմնադրվել է 1993 թվականին, և մեծ ճանաչվածություն է ձեռք բերել 1990-ականների վերջին: Հաուս և սինտփոփ ժանրը իրար հետ համատեղելով, դուետի երգերը կարևոր դեր են կատարում ֆրանսիական հաուս երաժշտությունում:

Մինչև Daft Punk-ի ստեղծումը, դուետի անդամներ՝ Թոմա Բանգալտերն և Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստոն հանդիսանում էին Darlin' խմբի անդամ: 1997 թվականին, Daft Punk-ը թողարկում է իր դեբյուտային «Homework» կոչվող ստուդիական ալբոմը, որը երաժշտական քննադատների բարձր գնահատականներին է արժանացել: Դուետի երկրորդ՝ «Discovery» կոչվող ստուդիական ալբոմը թողարկվել է 2001 թվականին և ավելի մեծ հաջողություններ է գրանցել: 2005 թվականին թողարկվում է դուետի երրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Human After All» անվանումը: Երկու տարի անց՝ 2007 թվականին, թողարկվում է Daft Punk-ի «Alive 2007» կոչվող համերգային ալբոմը, որը Գրեմմիի 51-րդ մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն էլեկտրոնային/դանս ալբոմ» մրցանակին:

2013 թվականին թողարկվում է դուետի թվով չորորդ ստուդիական ալբոմը՝ «Random Access Memories»-ը: Ալբոմը ոչ միայն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականներին, այլ նաև բավականին մեծ կոմերցիոն հաջողություններ է ունեցել: Ալբոմը Գրեմմիի 56-րդ մրցանակաբաշխություն արժանացել է «Տարվա ալբոմ», «Լավագույն դանս/էլեկտրոնային ալբոմ» և «Լավագույն նախագծված ալբոմ, ոչ-դասական» մրցանակներին: Ալբոմի «Get Lucky» երգը, նույն մրցանակաբաշխությունում արժանացել է «Տարվա ձայնագրություն» և «Դուետի/խմբի լավագույն փոփ կատարում» մրցանակներին:

Daft Punk-ը նաև հայտնի է իր վիզուալ կերպարների շնորհիվ: Մասնավորապես սկսած 2001 թվականից, դուետի անդամները բոլոր հասարակական միջոցառումների և իրենց ելույթների ժամանակ կրում են փայլուն սաղավարտներ և ձեռնոցներ: Նրանք նաև շատ հազվադեպ են հեռուստատեսային շոուների մասնակցում կամ հարցազրույցներ տալիս:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Homework»
  • Թողարկված: Հունվարի 20, 1997
  • Լեյբլ: Virgin Records
  • Ֆորմատներ: CD, աուդիոկասետ, LP
«Discovery»
«Human After All»
  • Թողարկված: Մարտի 14, 2005
  • Լեյբլ: Virgin Records
  • Ֆորմատներ: CD, աուդիոկասետ, LP, թվային ներբեռնում
«Random Access Memories»
  • Թողարկված: Մայիսի 17, 2013
  • Լեյբլ: Columbia Records
  • Ֆորմատներ: CD, LP, թվային ներբեռնում

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Alive 1997»
  • Թողարկված: Հոկտեմբերի 1, 2001
  • Լեյբլ: Virgin Records
  • Ֆորմատներ: CD, LP, թվային ներբեռնում
«Alive 2007»
  • Թողարկված: Նոյեմբերի 19, 2007
  • Լեյբլ: Virgin Records
  • Ֆորմատներ: CD, LP, թվային ներբեռնում

Հավաքածու ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Musique Vol. 1 1993–2005»
  • Թողարկված: Մարտի 29, 2006
  • Լեյբլ: Virgin Records
  • Ֆորմատներ: CD, LP, թվային ներբեռնում

Սաունդթրեք ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Tron: Legacy»
  • Թողարկված: Դեկտեմբերի 3, 2010
  • Լեյբլ: Walt Disney Records
  • Ֆորմատներ: CD, LP, թվային ներբեռնում

Ռեմիքս ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Daft Club»
  • Թողարկված: Դեկտեմբերի 1, 2003
  • Լեյբլ: Virgin Records
  • Ֆորմատներ: CD, LP, աուդիոկասետ
«Human After All: Remixes»
  • Թողարկված: Մարտի 29, 2006
  • Լեյբլ: Toshiba EMI
  • Ֆորմատներ: CD
«Tron: Legacy Reconfigured»
  • Թողարկված: Ապրիլի 5, 2011
  • Լեյբլ: Walt Disney Records
  • Ֆորմատներ: CD, թվային ներբեռնում

Վիդեո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«D.A.F.T.: A Story About Dogs, Androids, Firemen and Tomatoes»
  • Թողարկված: Դեկտեմբրի 15, 1999
  • Լեյբլ: Virgin Records
  • Ֆորմատներ: DVD, VHS

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]