Յան Կունեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Յան Կունեն
ֆր.՝ Jan Kounen
Jan Kounen 2010 b.jpg
Ծնվել էմայիսի 2, 1964(1964-05-02)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՈւտրեխտ, Նիդերլանդներ[2]
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն և Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտացումդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 0468007

Յան Կունեն (ֆր.՝ an KounenJ, մայիսի 2, 1964(1964-05-02)[1], Ուտրեխտ, Նիդերլանդներ[2]), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, դերասան, պրոդյուսեր, քլիփմեյքեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով Նիսի դեկորատիվ արվեստի դպրոցը, որտեղ էլ նկարահանել է իր առաջին կարճամետրաժները, որպես օպերատորի օգնական և ռեժիսոր աշխատել է մի շարք տեսաֆիլմերի և վավերագրական ժապավենների վրա:[3] 1989-ին ուշադրություն է գրավել «Ժիզել Կերոզեն» ֆիլմով, որն Ավորիազի ֆանտաստիկ կինոյի փառատոնում Մեծ մրցանակի է արժանացել որպես լավագույն կարճամետրաժ: 1990-ականների սկզբին արդյունավետորեն աշխատել է գովազդի ոլորտում և նկարահանել մեծ ճանաչում գտած ևս երկու կարճամետրաժ` «Vibroboy»-ը և «Վերջին Կարմիր գլխարկը»` Էմանյուել Բեարի մասնակցությամբ:

1996-ին ասպարեզ է հանել իր առաջին խաղարկային ֆիլմը` յուրահատուկ ու դաժան «Դոբերմանը»` Վենսան Կասելի գլխավոր դերակատարմամբ:[4] Ապա ճանապարհորդել է Մեքսիկայում և Պերուում` խորանալով այս երկրների տեղական մշակույթի մեջ: 2004-ին վերադարձել է մեծ էկրան «Բլուբերի» պսիխոդելիկ վեսթերնով, որը Ժան-Միշել Շառլյեի և Ժան Մոբյուս Ժիրոյի հայտնի կոմիքսի էկրանացումն է` դարձյալ Վենսան Կասելի գլխավոր դերակատարմամբ: Կենտրոնական Ամերիկայի ավանդական բժշկության ուսումնասիրությունը նույն տարի շարունակել է «Այլ աշխարհներ» վավերագրական ֆիլմով: Այնուհետև մուտք է գործել մի նոր աշխարհ իր «99 ֆրանկ» կատակերգությամբ, որը կծու երգիծանք է գովազդի աշխարհի մասին, ըստ Ֆրեդերիկ Բեգբեդերի բեսթսելերի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.bedetheque.com/auteur-38071-BD-.html (фр.)
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #130556904 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. AlloCine։ «Jan Kounen»։ AlloCiné (ֆրանսերեն)։ Վերցված է 2020-07-19 
  4. (անգլերեն) Dobermann (1997), https://www.rottentomatoes.com/m/dobermann, վերցված է 2020-07-19