Ֆրեդերիկ Բեգբեդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրեդերիկ Բեգբեդեր
ֆր.՝ Frédéric Beigbeder
Frédéric Beigbeder Cannes.jpg
Ծնվել էսեպտեմբերի 21, 1965(1965-09-21)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրՆյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[4]
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հրատարակիչ, գրող, վիպասան, գրական քննադատ և խմբագիր
Լեզուֆրանսերեն
Ազգությունֆրանսիացիներ
ՔաղաքացիությունFlag of France (1958–1976).svg Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Լյուդովիկոս Մեծի լիցեյ
Ժանրերվեպ և պատմվածք
ԱշխատավայրElle, France Inter և Le Figaro Magazine?
ՊարգևներԻնտերալյե Ռենոդո մրցանակ և Q24929878?
ԱմուսինDiane de Mac Mahon?
Համատեղ ապրողLaura Smet?[5]
Կայքbeigbeder.net/fr
Frédéric Beigbeder Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Բեգբեդեր (ֆր.՝ Frédéric Beigbeder, սեպտեմբերի 21, 1965(1965-09-21)[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի արձակագիր, հրապարակախոս, գրաքննադատ և խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Բեգբեդերը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 21-ին Փարիզի հարևանությամբ գտնվող Նյոյի սյուր Սեն քաղաքում։ Բեգբեդերի մայրը՝ Քրիստին դե Շատենյեն, զբաղվում է սիրավեպերի ֆրանսերեն թարգմանությամբ (մասնավորապես Բարբարա Կարտլենդի ստեղծագործությունների), իսկ հայրը՝ Ժան-Միշել Բեգբեդերը, պրոֆեսիոնալ կադրային զինվորական է։ Բեգբեդերի եղբայրը՝ Շառլ Բեգբեդերը, «Selftrade» բրոկերային գրասենյակի և Ֆրանսիայում առաջին «Poweo» մասնավոր էլեկտրացանցի հիմնադիրն է։

Բեգբեդերն արժանացել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դիպլոմին, իսկ ավելի ուշ՝ «DESS» դիպլոմին գովազդի և մարքեթինգի որոլտում։

Արդյունքում նա դարձել է «Young and Rubicam» խոշոր գովազդային գործակալության քոփիռայթինգը։ Միաժամանակ համագործակցել է Elle, Paris Match և Voici ou encore VSD ամսագրերի հետ որպես գրաքննադատ։ Եղել է Ժերմոն Գարսենի «Դիմակ և փետուր» ռադիոծրագրի (France Inter ռադիոկայան) գրաքննադատների թիմի անդամ։ Նրան ազատել են «Young and Rubicam»-ի աշխատանքից իր «99 ֆրանկ» վեպի լույս տեսնելուց որոշ ժամանակ անց, որը ծաղրանք և հանդիմանություն էր գովազդային բիզնեսի նկատմամբ։

Այդ ընթացքում նա սկսել է «Paris Première» հեռուստաալիքում վարել «Գրքերն ու ես» գրականության մասին իր սեփական հեռուստածրագիրը։ Դրան հաջորդել է «Canal+» ալիքում «l’Hypershow» հեռուստածրագիրը վարելու փորձը, որը շատ շուտով դադարեցրել է իր գործունեությունը։

Եղել է Ռոբեր Յուի անվճար խորհրդատուն 2002 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ` չնայած Ֆրանսիական կոմունիստական կուսակցության անդամ չլինելուն։

2019 թվականին արժանացել է «Terra Incognita Awards» միջազգային մրցանակին[6]։

Առաջադրվել է Սաշա Չոռնիի մրցանակին։

Ստեղծագործություն և կյանք գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հունվարին «Flammarion»-ը առաջարկել է Բեգբեդերին խմբագրի պաշտոն։ Բեգբեդերի առաջին ընտրած գիրքն եղել է Լոլա Լաֆոնի «Անհաղթահարելի գրգռվածություն» ստեղծագրծությունը։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ նա մասնակցում էր հակագլոբալիստական շարժմանը և «Black Blocs» անարխիստական խմբի անդամ էր։

Բեգբեդերը նախընտրում է խելագար սյուժեներ այնպիսի հերոսներով, որոնք նման են իրեն։

Բացի այդ, նա գրական մրցանակի հիմնադիր է, որին արժանացել են Միշել Ուելբեքի և Վիրջինի Դեպանտի գրքերը։ Բեգբեդերը նաև էպիզոդիկ դերով նկարահանվել է «Նավավարի դուստրը» պոռնոգրաֆիկ ֆիլմում։

Ամենահետաքրքիր ժամանակակից ֆրանսիացի գրողներից մեկի արժանի փառքին Ֆրեդերիկ Բեգբեդերն արժանացել է իր «Չկայացած երիտասարդ մարդու հիշողությունները» (1990), «Արձակուրդները կոմայի մեջ» (1995), «Սերն ապրում է երեք տարի» (1997), «Պատմություններ էքստազի ազդեցության տակ» (1999), «Ռոմանտիկ էգոիստը» և «99 ֆրանկ» գրքերի։ «99 ֆրանկ» գիրքը 2000 թվականին Ֆրանսիայում եղել է գրքերի վաճառքի առաջատարը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատմություններ էքստազի ազդեցության տակ» / «Nouvelles sous Ecstasy» (1999, 2003 ISBN 5-89091-223-2)

Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիքսներ (Bandes dessinées)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • / «Rester Normal» (2002)
  • / «Rester Normal à Saint-Tropez» (2004)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007՝ «99 ֆրանկ» / «99 francs»
  • 2011՝ «Հիանալի քաղաք» / «Beur sur la ville»
  • 2016՝ «Իդեալ» / «L'Ideal»

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]