Paris Match

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Paris Match
Paris Match
Paris Match 1981 logo.svg
Տեսակթերթ
Լեզուֆրանսերեն
Հիմնադրվել է1949
ՀիմնադիրPaul Gordeaux?
ՀրատարակիչHachette Filipacchi Médias? և Հաշեթ
ՍեփականատերHachette Filipacchi Médias? և Jean Prouvost?
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ԳրասենյակԼևալլուա Պերե
ISSN0397-1635
Կայքparismatch.com
Paris Match Վիքիպահեստում

Paris Match (Պարի մատչ), ֆրանսիական ամենշաբաթյա լրագիր, որը հիմնադրվել է 1949 թվականին: Առաջին համարը լույս է տեսել նույն թվականի մարտի 25-ին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին լրագրող և մեդիամագնատ Լեոն Բելբին (ֆր.՝ Léon Bailby) ստեղծեց մարզական «Մատչ» (ֆր.՝ Match) ամսագիրը:1938 թվականին արդյունաբերող և մեդիամագնատ Ժան Պրուվոն (ֆր.՝ Jean Prouvost) վերսկսում է ամսագրի հրատարակումը՝ «Մատչ»-ում ավելացնելով լրատվական բաժին:Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամսագրի հրատարակումը դադարեցվում է: Պատերազմից հետո, 1949 թվականին ժան Պրուվոն հիմնադրեց «Պարի մատչ»-ը:

Առաջին գլխավոր խմբագիրը դարձավ ֆրանսիացի լրագրող, պատմաբան, քննադատ, գրականագետ և հումորիստ Փոլ Գորդոն (ֆր.՝ Paul Gordeaux), ով Լոնդոնում «Paris-Soirի» և «Մատչի» մշտական հատուկ թղթակիցն էր, «Պարի մատչ» անվանման և նրանում՝ «Կյանքի մատչ» (ֆր.՝ «Le Match de la vie») խորագրի հեղինակը:

Մինչև 1950 թվականի վերջը անունը մեծ հաջողության հասավ խմբագիր Էրվե Միլի (ֆր.՝ Hervé Mille) օրոք: Դրանից հետո վաճառքը անկում ապրեց, որի պատճառը նոր շաբաթաթերթերի և հեռուստատեսության ի հայտ գալն էր: Օրինակ՝ 1958 թվականին հրատարակվել էր 1 800 000 օրինակ, իսկ 1975 թվականին՝ 600 000:

1976 թվականին լրագիրը գնվեց ռադիոհաղորդավար և լուսանկարիչ Դանիել Ֆիլիպաչչիի (ֆր.՝ Daniel Filipacchi) կողմից, ով «Պարի մատչ»-ը դարձրեց Ֆրանսիայի ամենահաջողված և ազդեցիկ ամսագրերից մեկը: Ամսագիր վերադարձավ ֆրանսիացի լրագրող Ռոջեր Թերոնը (ֆր.՝ Roger Thérond)՝ որպես գլխավոր խմբագիր. այս պաշտոնը նա զբաղեցրել էր նաև 1962 թվականից մինչև 1968 թվականը: Գլխավոր խմբագրի պաշտոնը նա թողեց միայն 1999 թվականին: Նրա ղեկավարությամբ «Պարի մատչ»-ը կրկին սկսեց վայելել հանրության սերը, ինչը անմիջապես խթանեց վաճառքը: Ռոջեր Թերոնին անվանում էին «L'œil», ինչը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Աչք»: Նա իր պաշտոնից հեռացավ 74 տարեկանում: 1999 թվականի հուլիսին նրան փոխարինեց ֆրանսիացի լրագրող Ալեն Ժենեստարը (ֆր.՝ Alain Genestar):

Այսօր «Պարի մատչ»-ը Hachette Filipacchi Médias հրատարակչության մի մասն է համարվում: Այս հրատարակչությունը պատկանում է ֆրանսիական Lagardère խոշորագույն մեդիագրուպին: 2008 թվականին Ֆրանսիայում տիրաժը գերազանցել է 633 000 օրինակը[1]:

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մինչ 2008 թվականը ընկերության կարգախոսն էր՝ «Le poids des mots, le choc des photos», որի բառացի թարգմանությունը ռուսերեն՝ «Вес слов, шок фотографий», հայերեն՝ «Բառի կշիռ, լուսանկարների շոկ»: 2008 թվականից ի վեր ընկերության կարգախոսն է՝ «La vie est une histoire vraie»՝ «Կյանքը ճշմարիտ պատմություն է»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]