Elle (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Elle
ֆր.՝ ELLE և իտալերեն՝ ELLE
Изображение логотипа
Elle (ամսագիր).jpg
Տեսակհանդես և women's magazine?
Լեզուբուլղարերեն, չինարեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, Ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սերբերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, թայերեն, թուրքերեն, վիետնամերեն
Գլխավոր խմբագիրFrançoise-Marie Santucci?
Հիմնադրվել է1945
ՀիմնադիրԷլեն Գորդոն-Լազարեֆ և Մարսել Օկլեր
ՀրատարակիչՔեվին Մոլեյ
ՍեփականատերLagardère News?
ԵրկիրՖրանսիա
ԳրասենյակՀելսինկի, Ֆինլանդիա
Հրատարակության պատմություն1945 թվականից
Հաճախականությունամեն շաբաթ (միայն Ֆրանսիայում) ամեն ամիս (մնացած երկրներում)
ISSN0935-462X և 0013-6298
OCLC487411286
Կայքelle.fr
Commons-logo.svg Elle (magazine) Վիքիպահեստում

Elle, միջազգային ամսագիր, որը կենտրոնացած է նորաձևության, գեղեցկության, առողջության և ժամանցի վրա[1]։ Այն աշխարհի ամենավաճառվող նորաձևության ամսագիրն է։ Այն հայտնաբերել են Պիեր Լազարեֆը և իր կին Էլեն Գորդոնը 1945 թվականին Ֆրանսիայում։ Elle–ը ֆրանսերենով նշանակում է «նա» կամ «նրա»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Elle–ը ստեղծվել է 1945 թվականին Ֆրանսիայում։ 1960–ականներին այն ուներ շուրջ 800,000 ընթերցողներ։ Ամսագրի կարգախոսն է «Si elle lit, elle lit Elle (Եթե նա կարդում է, ապա կարդում է Elle)»[2]։ Հետագայում Elle ստեղծվեց ԱՄՆ–ում։ Իսկ 1988 թվականին ստեղծվեց ամսագրի ճապոնական տարբերակը[3]։

2007 թվականին ստեղծվեց Elle–ի առցանց կայքը[4]։

Ժան–Դոմինիկ Բոբին, ով հայտնի դարձավ կաթվածով տառապելուց հետո գիրք գրելու շնորհիվ, եղել է Elle–ի նախկին խմբագիրներից[5]։

Ամսագրի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Elle–ը աշխարհի ամենամեծ նորաձևության ամսագիրն է[6] ՝ 43 միջազգային խմբագրումներով ավելի քան 60 երկրներում։ Այն ունի 69 միլիոն ընթերցող։ Ամսագիրն ունի 33 կայք, որը ունի շուրջ 25 միլիոն այցելու և 370 միլիոն ընթերցում ամեն ամիս[7]։ Elle ընթերցողների ճնշող մեծամասնությունը (82 տոկոսը) 18–ից 49 տարեկան կանայք են։ «Մեր ընթերցողները բավարար երիտասարդ են, որպեսզի կյանքն ընդունեն որպես արկած և բավարար հասուն են այդ կյանքի ապրելու միջոցներն ունենալու համար»․ ասում է Ռոբի Մայերսը՝ ամսագրի գլխավոր խմբագիրը[8]։

Առաջին միջազգային խմբագրումը եղավ 1969 թվականին Ճապոնիայում[9][10], իսկ 1985 թվականին՝ ԱՄՆ–ում ու Միացյալ Թագավորությունում[10][11]։ Հաջորդ տարի Elle–ը թողարկվեց Իսպանիայում[10]։ Եվս մեկ տարի անց՝ 1987 թվականին, ամսագիրը սկսեց հրատարակվել Հոնգկոնգում և Իտալիայում[10]։ 1988 թվականին այն հրապարակվեց միանգամից վեց երկրներում՝ Գերմանիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Շվեդիայում, Հունաստանում և Պորտուգալիայում[10]։ Հաջորդ տարի առաջին անգամ հրատարակվեց Քվեբեկում և Նիդեռլանդներում[10]։ 1990 թվականին ստեղծվեցին Ավստրալիայի և Թայվանի համարները[10], իսկ 1996–ին՝ Ռուսաստանի[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Top 10 Fashion Mazgines in the World»։ Blog։ Rich Top 10 Lists։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-21-ին։ Վերցված է ապրիլի 20, 2014 
  2. «Magazines: Si Elle Lit, Elle Lit Elle»։ Time։ մայիսի 22, 1964։ Արխիվացված օրիգինալից 2013-10-23-ին։ Վերցված է հոկտեմբերի 27, 2010 
  3. Yang Feng, Katherine Frith (Fall 2008)։ «The Growth of International Women’s Magazines in China and the Role of Transnational Advertising» (PDFAEJMC Magazine։ Արխիվացված օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է նոյեմբերի 14, 2014 
  4. «Fipp's top magazine innovations for 2011»։ Campaign։ մարտի 22, 2011։ Վերցված է օգոստոսի 14, 2015 
  5. «Denis Boyles on EuroPress»։ National Review Online։ հոկտեմբերի 10, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-17-ին։ Վերցված է 2015-08-23 
  6. «Elle overview»։ Hachette Filipacchi։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-28-ին։ Վերցված է նոյեմբերի 11, 2007 
  7. Media News - TV Ratings - Television Programming Media Week.
  8. Branding - Corporate Branding - Internet Brand Marketing Brand Week.
  9. Mariko Morimoto, Susan Chang (2009)։ «Western and Asian Models in Japanese Fashion Magazine Ads»։ Journal of International Consumer Marketing 21 (3)։ doi:10.1080/08961530802202701։ Վերցված է մայիսի 9, 2015 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Helena Hafstrand (1995)։ «Consumer Magazines in Transition»։ The Journal of Media Economics 8 (1)։ Վերցված է դեկտեմբերի 14, 2014 
  11. Di Hand, Steve Middleditch (հուլիսի 10, 2014)։ Design for Media: A Handbook for Students and Professionals in Journalism, PR, and Advertising։ Routledge։ էջ 8։ ISBN 978-1-317-86402-8։ Վերցված է օգոստոսի 2, 2015 
  12. Jukka Pietiläinen (2008)։ «Media Use in Putin's Russia»։ Journal of Communist Studies and Transition Politics 24 (3)։ doi:10.1080/13523270802267906։ Վերցված է նոյեմբերի 29, 2014