Քոփիռայթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քոփիռայթինգ (անգլ.՝ copywriting՝ copy - գրվածք, տեքստ և write - գրել), գովազդային և ներկայացուցչական տեքստեր գրելու մասնագիտական գործունեություն։ Դրա մեջ մտնում են բոլոր այն տեքստերը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով գովազդում կամ մասսայականացնում են որոշակի ապրանքներ, ընկերություններ, ծառայություններ, մարդկանց կամ գաղափարներ։ Կարող են լինել կարգախոսներ հեռուստատեսային կամ ռադիոհոլովակների, միջոցառումների, գովազդային հոդվածների համար։

Քոփիռայթինգով զբաղվող մասնագետը կոչվում է քոփիռայթեր[1][2].

«Քոփիռայթերը» (copywriter) մեկնաբանվում է որպես «գովազդային և մասսայականացնող տեքստեր գրող» (անգլ.՝ a writer of advertising or publicity copy

«Քոփիռայթինգ» բառը որոշակի կապ ունի «քոփիռայթի» հետ (անգլ.՝ copyright), որը ևս ունի անգլիական հիմքեր և կազմված է նույն բառարմատից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոփիռայթինգ կոչվող գործունեությունը գոյություն ունի շատ վաղուց։ Այն ի հայտ է եկել առևտրի հետ միասին, քանի որ վաճառողի խոսքերն արդեն իսկ քոփիռայթինգի արդյունք են։ Խորհրդային տարիներին ստեղծված տարբեր տեքստեր և կարգախոսներ արդիական են նաև մինչ այսօր։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ արձագանքով քոփիռայթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում պահանջված է ուղիղ գովազդում, որը դրդում է համապատասխան գործողությունն անել այստեղ և հիմա (պատվեր, հեռախոսազանգ, մկնիկի կտտոց)։ Այդպիսի տեքստերը դրդում են օգտագործողին անմիջապես գնել որևէ ապրանք կամ օգտվել ծառայությունից։

Գովազդային գործակալության շրջանակներում քոփիռայթերն աշխատում է արտ-դիրեկտորի հետ։ Նրանց անվանում են կրեատիվ զույգ։

Ուղիղ մարքեթինգի նշանավոր գործիչներից է Ջոն Քեյփլզը (1900-1990)։ Նրա «Գովազդի ստուգված մեթոդներ» (անգլ.՝ Tested Advertising Methods) գիրքը ԱՄՆ-ում լույս է տեսել 1932 թվականին և իր արդիականության շնորհիվ մի քանի անգամ վերահրատարակվել է։

Այս ոլորտում 20-րդ դարի նշանավոր գործիչներից է Ջոզեֆ Շուգերմանը, ով համարվում է Ամերիկայի ամենաարդյունավետ քոփիռայթերներից մեկը։ Նշանավոր ստեղծագործություններից են «Գովազդային կարգախոսների ստեղծման արվեստ» (ռուս.՝ «Искусство создания рекламных посланий»), «Նշանավոր ամերիկյան քոփիռայթերի տեղեկատու» (ռուս.՝ «Справочник выдающегося американского копирайтера», անգլ.՝ «The Adweek Copywriting Handbook: The Ultimate Guide to Writing Powerful Advertising and Marketing Copy from One of America’s Top Copywriters»

Իմիջային քոփիռայթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բրենդի տարր`ուղղված է վաճառքի ծավալների ընդլայնմանը: Այն գնորդի գիտակցության մեջ ամրապնդում է ապրանքանիշի կերպարը կամ պարզապես ապրանքի, ծառայության, ընկերության, անձի կամ գաղափարի համար ստեղծում անհրաժեշտ իմիջ:

Տեղեկատվական քոփիռայթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից մեկնաբանմամբ քոփիռայթինգ է համարվում նաև կայքի համար տեքստի մուտքագրումը, ինչպես նաև պատվերի համար նախատեսված ցանկացած տեքստը: Բառի այդպիսի կիրառությունը բառարանում արտացոլված չէ[1][2], և նույնիսկ լիարժեք չէ, թեև հաճախ է հանդիպում:

Տեղեկատվական, մասնավորապես web-քոփիռայթինգը նախ և առաջ ենթադրում է գրել բնօրինակ, հեղինակային տեքստեր, նկարագրել որոշակի ապրանքներ կամ ծառայություններ: Այդ իմաստով այն մի կողմից կապվում է ժուռնալիստիկայի, մյուս կողմից`ուղիղ արձագանքով քոփիռայթինգի հետ: Ինտերնետային կայքերի համար տեղեկատվական քոփիռայթինգի ևս մեկ առանձնահատկություն է հատուկ բանալի-բառերի կիրառումը, որոնք հեշտացնում են որոնողական համակարգերում դրանց որոնումը: Այդպիսի տեքստերն ունեն ընդհանուր անուն`SEO-քոփիռայթինգ, որն առաջացել է «SEO — Search Engine Optimization» արտահայտությունից:

Սխալմամբ քոփիռայթինգ կարող են համարվել այն տեքստերը, որոնց տեխնիկական յուրահատկությունը մոտ է 100 %-ին: Տեխնիկական յուրահատկությունը որոշելու համար օգտագործվում է ավտոմատացված ծրագիր, որը տեքստի առանձին բաժինները համեմատում է համացանցում առկա համանման տեքստի հետ: Չափման արդյունքը հանդիսանում է տեքստի ընդհանուր ծավալի հետ ընդհանրությունը. որքան շատ են համընկնումները, այնքան մեծ է հավանականությունը, որ տեքստը գրագողության կամ կոմպիլյացիայի արդյունք է:

Քոփիռայթինգ և ռեռայթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երկուսի տարբերությունը տեքստի կառուցվածքի և բովանդակության յուրահատկությունն է: Փոխառություն թույլատրվում է միայն ցիտում կատարելու կամ որոշակի տերմինաբանություն կիրառելու դեպքում, օրինակ`բժշկական կամ իրավաբանական թեմաներով տեքստերում, որտեղ որոշ հասկացությունների թարգամանությունը թույլատրելի չէ: Այս կանոնը գործում է քոփիռայթինգի բոլոր տեսակների դեպքում:

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոփիռայթեր է աշխատում Վիկտոր Պելևինի պոստմոդեռնիստական «Generation «П» վեպի հերոս Վավիլեն Թաթարսկին:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Т. Ф. Ефремова копирайтер // Современный толковый словарь русского языка. В 3 томах.. — АСТ, 2006. — Т. 1. А-Л. — 1168 с. — 3000 экз. — ISBN 5-17-029521-9
  2. 2,0 2,1 С. И. Стефанов Копирайтер // Реклама и полиграфия: опыт словаря-справочника. — М.: Гелла-принт, 2004. — 320 с. — (Рекламные технологии). — 3000 экз. — ISBN 5-901008-29-4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каплунов Д. Нейрокопирайтинг. 100+ приемов влияния с помощью текста — М.: Эксмо, 2016. — 352 с. — ISBN 978-5-699-89113-9.
  • Панда.П Копирайтер, расти! О продающих текстах и профессиональном росте — М. Питер, 2016. — 224 с. — ISBN 978-5-496-02055-8
  • Огилви Д. Огилви о рекламе. — М.: Манн, Иванов и Фербер, 2012. — 240 с. — ISBN 978-5-91657-458-6
  • Огилви Д. Откровения рекламного агента. — М.: Манн, Иванов и Фербер, 2012. — 240 с. — ISBN 978-5-91657-465-4
  • Бернбах Б. Левенсон Б. Библия Билла Бернбаха. История рекламы, которая изменила рекламный бизнес. — М.: Эксмо, 2011. — 288 с. — ISBN 978-5-699-45877-6
  • Хопкинс К. Моя жизнь в рекламе. — М.: Эксмо, 2010. — 304 с. — ISBN 978-5-699-42036-0
  • Хопкинс К. Научная реклама. — М.: Эксмо, 2007. — 128 с. — ISBN 5-699-15765-4
  • Кейплз Д. Проверенные методы рекламы. — М.: Карьера Пресс, 2012. — 376 с. — ISBN 978-5-904946-54-8
  • Шугерман Д. Искусство создания рекламных посланий. Справочник выдающегося американского копирайтера. — М.: Манн, Иванов и Фербер, 2013. — 400 с. — ISBN 978-5-91657-609-2
  • Назайкин А. Эффективный рекламный текст в СМИ. — М.: Изд-во МГУ, 2011. — 480 с. — ISBN 978-5-211-06202-3
  • Назайкин А. Рекламный текст в современных СМИ. — М.: Эксмо, 2007. — 352 с. — ISBN 5-699-18344-2
  • Крохина О. И., Полосина М. Н., Рубель А. В. и др. Первая книга SEO-копирайтера. Как написать текст для поисковых машин и пользователей. — М.: «Инфра-Инженерия», 2012. — 216 с. — ISBN 978-5-9729-0047-3
  • Каплунов Д. Копирайтинг массового поражения. — М.: «Питер», 2013. — 256 с. — ISBN 978-5-459-00680-3
  • Кот Д. Копирайтинг: как не съесть собаку. Создаем тексты, которые продают.. — СПб.: «Питер», 2012. — 256 с. — ISBN 978-5-459-01097-8
  • Бернадский С. Продающие тексты. Как превратить читателя в покупателя. — М.: «Манн, Иванов и Фарбер», 2012. — 192 с. — ISBN 978-5-91657-261-2
  • Джо Витале Гипнотические рекламные тексты: как искушать и убеждать клиентов одними словами. — М.: «Эксмо», 2010. — 272 с. — ISBN 978-5-699-36670-5
  • Слободянюк Э. Настольная книга копирайтера. — М.: «Манн, Иванов и Фарбер», 2011. — 216 с. — ISBN 978-5-91657-167-7
  • Асланов Т. Копирайтинг. Простые рецепты продающих текстов. — М.: «Питер», 2016. — 176 с. — ISBN 978-5-496-02085-5