Էռնի Հադսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնի Հադսոն
10.17.09ErnieHudsonByLuigiNovi.jpg
Ծնվել էդեկտեմբերի 17, 1945(1945-12-17)[1][2][3] (73 տարեկան)
ԾննդավայրBenton Harbor, Բերիեն շրջան, Միչիգան, ԱՄՆ
ԿրթությունՈւտյնի պետական համալսարան և Եյլի դրամայի դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասան
Երեխա(ներ)Ernie Hudson Jr.?
ernie-hudson.com

Էռնեստ Լի «Էռնի» Հադսոն (անգլ.՝ Earnest Lee «Ernie» Hudson, դեկտեմբերի 17, 1945(1945-12-17)[1][2][3], Benton Harbor, Բերիեն շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստ Լի Հադսոնը ծնվել է 1945 թվականի դեկտեմբերի 17-ին Բենտոն Հարբոր քաղաքում, Միչիգան, ԱՄՆ: Իր հորը նա չի ճանաչել իսկ մայրը`Մեգի Դոնալդը մահացել է տուբերկուլոզից, երբ Էռնեստը եղել է ընդամենը երկու ամսական, այդ պատճառով երիտասարդ դերասանին խնամել է նրա մորական տատիկ` Արանա Դոնալդը: Հադսոնը ավարտել է Ուեյնի պետական համալսարանը, իսկ ավելի ուշ՝ Յելսկիի դրամատիկական դպրոցը, այնուհետև ընդունվել է Մինեսոտայի համալսարանը, սակայն ուսումը չի ավարտել: Իր կարիերայի ընթացքում Հադսոնը նկարահանվել է ավելի քան 220 ֆիլմում և սերիալում: Ճանաչվածությունը նրան տալիս է հնարավորություն մարմնավորել «Հոգիների իսկական որսորդներ» և «Հոգիների իսկական որսորդներ 2» ֆիլմերում Ուինսթոն Զեդմորիի կերպարը: Նույն կերպարը մարմնավորելու համարՀադսոնը մասնակցել է «Հոգիների իսկական որսորդներ» մուլտսերիալի լսումներին, սակայն արդյունքում դերը տրվում է Հոլ Արսենիոնին:

Էռնի Հադսոնը ինքնագիր է բաժանում

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականից մինչև 1982 թվականը ամուսնացած է եղել Ջենի Մուրի հետ, որից ունի երկու որդի` Էռնին և Ռախմանը: 1985 թվականի մայիսի 25-ին ամուսնացել է Լինդա Քինսկգբերգի հետ որից ևս ունեցել է երկու որդի` Էնդրյուն և Ռոսը:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1976 ֆ Leadbelly անցորդ
1976 ֆ Մարդ փոթորիկը The Human Tornado Բո
1977 ս Մարդը Ատլանտիդայից Man from Atlantis Մինիոն
1977 ֆ Mad Bull Բլեք Բարտ
1978 ֆ King Ջեկ Կորբին
1978 ս Երևակայության կղզի Fantasy Island Ջեմու
1978 ֆ Last of the Good Guys Էլ Կոլիֆ
1978 ս Baa Baa Black Sheep Ջորջ թագավոր
1979 ս Անհավատալի Հալկ The Incredible Hulk Լի
1979 ֆ Roots: The Next Generations Մուսլիմ
1979 ս The White Shadow Ջոնսոն
1979 ս Highcliffe Manor Սմիթի
1979 ֆ Գլխավոր իրադարձություններ The Main Event Վարձու մարդասպան
1979 ս Detective School Բոմբակա
1979 ս Մի օր մի անգամ One Day at a Time Սերժանտ
1980 ս Skag տղամարդ
1980 ֆ The $5.20 an Hour Dream Գոմեր Բարդեն
1980 ֆ White Mama Խորհրդական
1980 ֆ Ջոնի Joni Էրլ
1980 ֆ Օկտագոն The Octagon Հինին
1980 ս Too Close for Comfort Սեմ Մորտոն
1980 ֆ Ջազ երգչուհին The Jazz Singer Հիկլեր
1981 ֆ Ստորերկրյա մեկանոցներ Underground Aces Աֆրիկացի գեներալ
1981 ֆ A Matter of Life and Death Միստր Հարիսոն
1981 ս Բազմաթիվ ելքեր Diff'rent Strokes Քվեյն
1981 ֆ Crazy Times Գարոլդ Մելոյ
1981 ս Փոքրիկ տնակը գագաթին Little House on the Prairie Ուիլյամ Թոմաս
1981 ս Bosom Buddies Ռոչիլ
1981 ս Տաքսի Taxi Տերի Կարվեր
1982 ս Հիմարները Հազարդից The Dukes of Hazzard Էվերի
1982 ֆ Penitentiary II հանգուցյալ
1982 ս Flamingo Road Չենդլեր
1982 ս The New Odd Couple Մոզես Բրաուն
1983 ֆ Տիեզերական որսորդներ: Արկածներ արգելված գոտում Spacehunter: Adventures in the Forbidden Zone Վաշինգտոն
1983 ս Վեբստեր Webster Ռուդի
1983 ֆ Մարտիկներ Going Berserk Ջերեմի Ուիլի Մուհամեդ
1983 ֆ Women of San Quentin Չարլզ Ուիլսոն
1983 ս Խումբ «Ա» The A-Team Քել Ֆրիմեն
1983 ֆ Լավ զույգ Two of a Kind դետեկտիվ Սեգս
1984 ֆ Հոգիների իսկական որսորդներ Ghost Busters Ուինստոն Զեդմոր
1984 ֆ Սեքսի ուրախությունը Joy of Sex Միստ Պորտեր
1984 ս Սենտ Էլսվեր St. Elsewhere Ջերի Կլոուզ
1985 ֆ California Girls Էռնի
1985 ֆ Սերը վազքի մեջ Love on the Run Լեմեր
1985 ս The Super Powers Team: Galactic Guardians Կիբորգ Վիկտոր Սթոյն, ձայնը
1986 ս The Last Precinct սերժանտ Լեյն
1986 ս It's a Living Դուգի
1986 ս Դետեկտիվ Մայք Խեմեր Mike Hammer Դիգեր
1987 ս Տուր ինձ ընդմիջում Gimme a Break! տղամարդ
1987 ֆ Մոլախոտներ (ֆիլմ) Weeds Բագդատ
1987 ս Լցված տուն Full House Ռեդջի Մարտին
1988 ֆ Կեղտոտ դյուջին:Մահացու առաջադրանք The Dirty Dozen: The Fatal Mission Ջո Համիլտոն
1988 ֆ Սկաուտներ The Wrong Guys Դայսոն
1989 ֆ Լեվիաֆան Leviathan Ջասթին Ջոնս
1989 ֆ Մարտիկները Տրեպերի օկրուգում Trapper County War Ջեֆերսոն Կարտեր
1989 ֆ Զիլ զույգ Collision Course կրճատված
1989 ֆ Հոգիների իսկական որսորդներ Ghostbusters II Ուինստոն Զեդմոր
1990 ս Cop Rock տղամարդ
1990 ս Ոստիկանության գժերը Broken Badges Տոբի Բեյկեր
1991 ֆ Miss Jones Էվինրադ Ջոնսոն
1992 ֆ Angel Street Տերման Նիկենս
1992 ֆ Ձեռք, օրորվող օրացույց The Hand That Rocks the Cradle Սոլոմոն
1992 ս The Ben Stiller Show Թենիսի կապիտան
1992 ս Բեթմեն մուլտսերիալ, 1992) Batman Պեդրո
1993 ֆ The Pitch անասնաբույժ
1993 ս Տրիբեկա Tribeca Հովարդ
1993 ֆ Վայրի արմավենիներ Wild Palms Տոմի Լազլո
1993 ս Հեքիաթներ դամբարանից (մուլտսերիալ) Tales from the Crypt Զեմբինի
1993 ֆ Շուգար Խիլ Sugar Hill Լոլի Ջոնես
1994 ս Lifestories: Families in Crisis Սելդոնի մարզիչ
1994 ֆ Անհնարին փախուստ No Escape Հոուկինս
1994 ֆ Ագռավ The Crow Սերժանտ Օլբրիխ
1994 ֆ Կովբոյների մոտ այնքան հաճելի է The Cowboy Way լետենանտ Սեմ Շոու
1994 ֆ Դատարկագլուխ Airheads Սերժանտ Օմեյլի
1994 ֆ Լռակյացություն Speechless Վենտուրա
1995 ֆ Բասկետբոլիստի օրագիրը The Basketball Diaries Ռեդջի
1995 ֆ Կոնգո Congo Կապիտան Մոնրո Քելի
1996 ս Գրեյսը կրակում Grace Under Fire Տեդ Օլֆորդ
1996 ֆ Փոխարինող The Substitute տնօրեն
1996 ֆ Տորնադո Tornado! Բժիշկ Ջո Բրենսոն
1996 ֆ Մեկը մեկին For Which He Stands գործակալ Բակստեր
1996 ֆ Ամբողջությամբ հաջողության վրա Just Your Luck Վիլի
1996 ֆ Չերոկի The Cherokee Kid Նետ Լեվ
1997 ֆ Fakin' Da Funk Ջո Լի
1997 ֆ Դելտա ջոկատի օպերացիա Operation Delta Force Տայպտոն
1997 ֆ Levitation Մրաչնի
1997 ֆ Երեքնուկ Clover Գեյտեն Խիլ
1997 ս Սուպերմեն Superman պրոֆեսոր Ֆելիքս
1997 ֆ Միստեր Մագու Mr. Magoo Միստեր Մագու
1997-2003 ս Բանտ Օզ Oz Տնօրեն Լեո Գլին
1998 ս The Gregory Hines Show Ջեք
1998 ս Արլիս Arli$$ Տնօրեն Լեո Գլին
1998 ֆ Եղբայրները Butter Կերտիս Հարիս
1998 ֆ Ամենալավը ամենալավից, առանց զգուշացման Best of the Best 4: Without warning դետեկտիվ Գրեշո
1998 ֆ Հոկտեմբերի 22 October 22 Արտուր
1999 ֆ Lillie Լարի Միլեր
1999 ֆ Մայքլ Ջորդան, ամերիկացի հերոս Michael Jordan: An American Hero երկրպագու
1999 ֆ Շնաձուկ Shark Attack Լոուրենս Ռոդս
1999 ֆ Հայջեկ Hijack սենատոր Դուգլաս Ուիլսոն
1999 ֆ Խափանումներ Interceptors մայոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]