Ջեյմս Մարշալ (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Մարշալ
James Marshall (2082312072) (crop).jpg
Ծնվել էհունվարի 2, 1967(1967-01-02)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, երգիչ և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Renee Griffin?

Ջեյմս Մարշալ (անգլ.՝ James Marshall, հունվարի 2, 1967(1967-01-02)[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Նրա առավել հայտնի դերերից է Ջեյմս Խյորլին «Թվին Փիքս» հեռուստասերիալում և դրա շարունակության մեջ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա դերասանը ծնվել է 1967 թվականի հունվարի 2-ին, Քուինզ, ԱՄՆ, Նյու Յորք, պրոդյուսեր և ռեժիսոր Ուիլյամ Ռ. Գրինբլաթի և Շառլոտ Գրինի (ելույթ էր ունենում The Rockettes կանացի պարային կոլեկտիվում) ընտանիքում։ 1980-ականներին Ջեյմսի ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա։

1990 թվականին Մարշալը ստացել է Դևիդ Լինչի և Մարկ Ֆրոստի «Թվին Փիքս» հեռուստասերիալի կենտրոնական դերերից մեկը։ Դերասանը մարմնավորել է հեծանվորդ Ջեյմս Հյորլին[2]։ Չնայած սերիայի հաջողությանը, հետագայում Մարշալին չի հաջողվել լուրջ դերասանական կարիերա կառուցել։ «Թվին Փիքս»-ի ավարտից հետո նա նկատելի դերեր է ունեցել միայն «Գլադիատոր» և «Մի քանի լավ տղաներ» ֆիլմերում[3]։ Unlimited Saga խաղի անգլիական տարբերակում հնչյունավորել է Քուրթին։

2000-ականների երկրորդ կեսին Ջեյմս Մարշալը երաժշտի կարիերա է սկսել[4][5]։

2016 թվականին տեղեկություն է հայտնվել, որ դերասանը կվերադառնա «Թվին Փիքս» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում, Ջեյմս Հյորլիի դերով[6][7]։ Եթերաշրջանը թողարկվել է 2017 թվականին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է դերասանուհի Ռենե Գրիֆինի հետ։ Զույգը երկու որդի ունի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists
  2. Muncy (19 августа 2017)։ «Twin Peaks Actor Takes on the Immortal Question: Is James Hurley Cool?»։ Gizmodo 
  3. Закревская Анна (22 мая 2017)։ ««Я боялся застрять в одной роли»: Что стало с актерами из «Твин Пикс»»։ КиноПоиск 
  4. James Marshall (2007-08-21)։ «Actor James Marshall»։ Web.archive.org։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-21-ին։ Վերցված է 2017-04-11 
  5. «JAMES MARSHALL | Listen and Stream Free Music, Albums, New Releases, Photos, Videos»։ Myspace.com։ Վերցված է 2017-04-11 
  6. Andreeva Nellie (փետրվարի 10, 2016)։ «'Twin Peaks': Who Else Is Returning & Other Tidbits About Showtime Reboot»։ Deadline.com։ Վերցված է մարտի 13, 2016 
  7. «37 Twin Peaks Characters We Will See Again After 25 Years (Or Not)»։ Welcome to Twin Peaks։ ապրիլի 25, 2016։ Վերցված է մարտի 10, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]