Մեդհեն Ամիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեդհեն Ամիք
անգլ.՝ Mädchen Amick
Madchen Amick by Gage Skidmore.jpg
Ծնվել էդեկտեմբերի 12, 1970(1970-12-12)[1] (51 տարեկան)
ԾննդավայրSparks, Ուոշո շրջան, Նևադա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և մոնտաժող

Մեդհեն Ամիք (անգլ.՝ Mädchen Amick [ˈmeɪdʃən ˈeɪmɪk], դեկտեմբերի 12, 1970(1970-12-12)[1], Sparks, Ուոշո շրջան, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր արտասովոր անունի համար (գերմ.՝ Mädchen — «աղջիկ») նա պարտական է իր ծնողներին, քանի որ նրանք չէին ցանկանում իրենց դստերը տալ հասարակ ամերիկական անուն։ Մեդհենի ծնողները՝ Ջուդին և Բիլլը, բաժանվել են, երբ նա եղել է ընդամենը երկուսուկես տարեկան։ Որոշ ժամանակ անց Մեդհենի մայրը ամուսնանում է մի երաժշտի հետ։

Խորթ հոր ղեկավարությամբ՝ երեք տարեկան Մեդհենը սկսում է գնալ դաշնամուրի։ Ավելի ուշ նա տիրապետում է նա ուրիշ երաժշտական գործիքների՝ կոնտրաբաս, ջութակ և կիթառ։

Դերասանուհի դառնալու միտքը ծնվել է դեռևս դպրոցական տարիներին։ Նա դերասանական հմտոթյունների դասեր է առել Ռինոյի Ռոբերտ Մակ Կվինի անվան դպրոցում։ Զբաղվել է նաև պարարվեստով՝ ստեպով, բալետով, ջազով և ժամանակակից պարով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին` 16 տարեկան հասակում, Մեդհենը, դերասանական գործունեությամբ զբաղվելու համար, տեղափոխվել է Լոս Անջելես։ Սկզբում նա Ռիք Էսթլիի և Խուլիո Իգլեսիասի մի քանի տեսահոլովակներում հանդես է եկել որպես մոդել և դերասան։ Դրան հաջորդել են «Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդը» և «Մալիբուի փրկարարը» հեռուստասերիալներում դերերը։

Մեդհեն Ամիքը հայտնի է դարձել 1989-1990 թվականներին` Դեյվիդ Լինչի «Թվին Փիքս» հեռուստասերիալում ամուսնու՝ Լեոյի կողմից բազմիցս ծեծված, մատուցողուհի Շելլի Ջոնսոնի դերից հետո։ Այս դերի համար նա 1991 թվականին առաջադրվել է «Դայջեստ օճառային օպերա» մրցույթի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։

1992 թվականին Ամիքը ստացել է Սթիվեն Քինգի «Լուսնոտ» թրիլլերի գլխավոր դերերից մեկը։ Կարևոր է նշել նաև «Սեքս, սուտ, խելագարություն» ֆիլմում Ջեյմս Սպեյդերի զուգընկերուհու դերը։ Մեդհենը խաղացել է նաև «Հեռացիր անգլիացու նման»(1995) ռոմանտիկ կատակերգությունում և «Պայթյունային ազդեցություն» (1996) թրիլլերում։

1995 թվականի Ամիքը վերադառնում է հեռուստատեսություն, և նկարահանվում է CBS հեռուստաալիքի «Նյու Յորք, կենտրոնական պարկ» դրամատիկ հեռուստասերիալում։ 1998 թվականին նա ստացել է գլխավոր դեր Երևակայության կղզին ֆիլմի թարմացված թողարկումում։ Նկարահանվելէ նաև «Հիլմորի աղջիկները», «Շտապօգնություն» և «Ջոյի» հայտնի հեռուստասերիալներում։ 2006 թվականին Ամիքը ստացել է գլխավոր դեր Ֆրեդդի սիթքոմում, սակայն այն չեղյալ է հայտարարվել առաջին սեզոնի թողարկումից հետո։ Մեդհեն Ամիքը նկարահանվել է նաև NBC հեռուստաալիքի Առևանգվածները հեռուստասերիալի 3 դրվագներում՝ խաղալով մարդասպանի դեր։ 2007 թվականին նա ստացել է դեր կարճամետրաժ երաժշտական «Վիվա Լաֆլին» սերիալում։

Ամիքը «Բամբասկոտը» սերիալի երկրորդ սեզոնում ունեցել է երկրորդական դեր, որտեղ նրա մարմնավորած կերպարով տարված էր Նեյթ Արչիբալդը։ Խաղացել է նաև «Californication» սերիալի երկրորդ սեզոնում։ 2008 թվականին Ամիքը նկարահանվել է «Իմ անձնական թշնամին» հեռուստասերիալում, Հենրի Սպիվիի կնոջ դերում։ 2010 թվականին ստացել է Դենիել Մարկետի դերը Գոտեմարտ սերիալում։ Ամիկին հրավիրվել են խաղալ այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Սպիտակ օձիքը» (2010), «Նմանակը» (2011), «Խելագարները» (2011), «Գեղեցիկ՝ մինչ մահը» (2012), «Գեղեցկուհին և հրեշը» (2012)։ 2013-2014 թվականներին խաղացել «Իսթ-Էնդի կախարդները» հեռուստասերիալում[2]։

2017 թվականից Ամիքը «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում մարմնավորում է Բեթթի Կուպերի մոր՝ Էլիս Կուպերի դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի դեկտեմբերի 16-ին Ամիքը ամուսնացել է Դեյվիդ Ալեքսիսի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ որդի՝ Սիլվեստր Թայմ Ամիկ-Ալեկսիս (ծնվել է 1992 թվականի հուլիսի 9-ին), և դուստր՝ Մինա Թոբիաս Ամիկ-Ալեքսիսի (ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 2-ին)[3]։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1989 ս Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդը Star Trek: The Next Generation Անյա
1989 ս Մալիբուի փրկարարը Լորի Հարրիս
1990 ֆ Ամերիկական մեծ սեքս-սկանդալ The Great American Sex Scandal տիկին Դոստվորտ
1990 ֆ Այս գիշեր ես վտանգավոր եմ I’m Dangerous Tonight Էմի
1990-1991 ս Թվին Փիքս Twin Peaks Շելլի Բրիգս
1990 ֆ Չասես նրան, որ դա ես եմ Don't Tell Her It's Me Մենդի
1991 ֆ Ամենաառաջին անգամ For the Very First Time Ռոնդա
1991 ֆ Այլմոլորակայինը օտար մարմնում The Borrower Մեգան
1992 ս Հինգերորդ անկյուն The Fifth Corner Չարաբաստիկ Շիկահերը
1992 ֆ Լուսնոտները Sleepwalkers ТՏանյա Ռոբերտսոն
1992 ֆ Թվին Փիքս։ Կրակի միջով Twin Peaks: Fire Walk with Me Շելլի Բրիգս
1993 ֆ Սեքս, սուտ, խելագարություն Dream Lover Լենա Մատերս
1993 ֆ Սեր, դավաճանոություն, գողություն Love, Cheat & Steal Լորեն Հարինգտոն
1994 ֆ Դրախտում բռնվածը Trapped in Paradise Սառա Քոլլինս
1995 ֆ Հեռացիր անգլիացու նման French Exit Զինա
1995 ֆ Ներքին գավիթ The Courtyard Լորեն
1995 ս Ընկած հրեշտակները Fallen Angels տիկին Կորդել
1995-1996 ս Նյու Յորք, կենտրոնական պարկ Central Park West Քերրի Փեյրչալդ
1996 ֆ Պայթյունային ազդեցություն Bombshell Անժելա
1997 ֆ Վերք Wounded Ջուլի Քլեյթոն
1997 ֆ Անսիրտ Heartless Էնն 'Էննի' օ Կիֆ
1998 ֆ Ճակատագրի շրջադարձը Twist of Fate Ռեյչլ Դվայեր
1998 ֆ Որսի Ժամանակաշրջան The Hunted Սամանտա Քլարկ
1998-1999 ս Երևակայության կղզին Fantasy Island Արիել
1999 ս Դոուսոնի ծովախորշը Dawson's Creek Նիկոլ Քենեդի
1999 ֆ Պարոն Ռոքն Ռոլլ։ Ալան Ֆրիդի պատմությունը Mr. Rock 'n' Roll: The Alan Freed Story Ջեքքի Մաքքոյ
2000 ֆ Ցուցակ The List Գաբրիել Միշել
2001 ֆ Դահիճ Hangman Գրեյս Միշել
2001 ֆ Երես առ երես Face to Face Ջեյմի
2001 ֆ Հանցագործության տեսարաններ Scenes of the Crime Կարմեն
2002 ֆ Առնետներ The Rats Սյուզա Կոստելո
2002 ֆ Համաշխարհային վտանգ Global Effect բժիշկ Սառա Լևիտ
2002-2003 ս Հիլմորի Աղջիկները Gilmore Girls Շերրի Թինսդեյլ
2003 ս Գերագույն թագուհիներ Queens Supreme Լիզա Սելինջեր
2003 ս Ուրախ քարտեզը Wild Card Քրիստալ Սթիվենսոն
2003 ս Էդ Ed Սի Սի Րոյս
2004-2005 ս Շտապօգնություն ER Ուենդալ Մենդի
2005 ֆ Մահացու խաբեություն Lies and Deception Ջին Բրուքս
2005 ս Ջեքը երեկ, այսօր, վաղը Jake in Progress Քայլի
2005 ս Ջոուի Joey Սառա
2005 ֆ Առվարձանի չորս ուղղությունները Four Corners of Suburbia Ռեյչլ
2005-2006 ս Ֆրեդդի Freddie Էլլիսոն
2006 ս Կարգ ու կանոն Law & Order Алиса Гудвин
2006-2007 ս Առևանգվածը Kidnapped Yvonne Guttman
2007 ս Վիվա Լաֆլին Viva Laughlin Նատալի Հոլդն
2008 ս Շնաձուկ Shark Ջինա Ռոմերո
2008 ֆ Վճիռ The Verdict Քրիսթին
2008 ս Բամբասկոտը Gossip Girl դքսուհի Քեթրին Բիտոն
2008 ս Californication Californication Ջեննի Ջոնս
2008 ս Իմ անձնական թշնամին My Own Worst Enemy Անժելիկա 'Էնջի' Սպայվի
2009 ֆ Օրենք The Law Լիզ
2010 ֆ Գինու խոստովանությունը Pleading Guilty Brushy
2010 ս Առևանգում Damages Դենիել Մարկետի
2010 ս C.S.I.: Նյու Յորքի հանցագործության վայրը CSI: NY Դենիել Մարկետի
2010 ֆ Անպատասխան աղոթքներ Unanswered Prayers Ավա Անդերսոն
2011 ֆ Վայրը Metro Մերի Մքքարթի
2011 ֆ Քահանա Priest Շենոն Պեյս
2011 ս Սպիտակ օձիքը White Collar Սելինա
2012 ս Պայծառատես Psych Ժակլին Մեդեյրոս
2012 ս Հասարակ վիճակում In Plain Sight Տնօրեն Սյուզան Քեմբլի տեղակալ
2012 ս Խելագարները Mad Men Անդրեա Ռոդոս
2012 ս Ծույլիկը Ringer Գրիր Շերիդան
2012 ս Մահացու գեղեցիկ Drop Dead Diva Ջինա Բլանտ
2012 ս Քաղաքական կենդանիներ Political Animals Մինդի Մեյերս
2012 ս Գեղեցկուհին և հրեշը(հեռոսւտասերիալ) Beauty and the Beast Լոիս Վիտվորտ
2013-2014 ս Իսթ-Էնդի կախարդները Witches of East End Վենդի Բոշամ
2013-2014 ս Լոնգմեյր Longmire Դինա
2015 ս Ամերիկյան սարսափ պատմություն American Horror Story Տիկին Էլլիսոն
2016 ս Սեր Love մամա
2017-н. в. ս Ռիվերդեյլ Riverdale Էլիս Կուպեր
2017 ս Թվին Փիքս Twin Peaks Շելլի Բրիգս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #114803498 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Nellie Andreeva (31 января 2013)։ «Lifetime’s ‘Witches Of East End’ Picked Up To Series»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-02 
  3. «Madchen Amick Biography» (անգլերեն)։ Վերցված է 2014-07-14