Մայքլ Փարքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայքլ Փարքս
անգլ.՝ Michael Parks
Michael Parks Then Came Bronson 1969.JPG
Ծնվել էապրիլի 24, 1940(1940-04-24)[1][2]
ԾննդավայրCorona, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 9, 2017(2017-05-09)[3][2] (77 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, երգիչ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)անհայտ, անհայտ, անհայտ, անհայտ և անհայտ
Երեխա(ներ)Ջեյմս Փարքս

Մայքլ Փարքս ((անգլ.՝ Michael Parks), ծննդյան անունը՝ Հարրի Սեմուել Փարքս (անգլ.՝ Harry Samuel Parks) ապրիլի 24, 1940(1940-04-24)[1][2], Corona, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մայիսի 9, 2017(2017-05-09)[3][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երգիչ, Քվենտին Տարանտինոյի և Ռոբերտ Ռոդրիգեսի ֆիլմերում կատարել է շերիֆ Էրլ Մակգրոուի դերը։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Փարքսը ծնվել է 1940 թվականի ապրիլի 24-ին Կալիֆոռնիայի Կորոնա քաղաքում[4]։ Եղել է ընտանիքի հինգ երեխաներից մեկը։ Մինչ դերասան դառնալը զբաղվել է մրգեր հավաքելով, ջրանցքներ փորելով, բեռնատարներ վարելով և անտառային հրդեհներ մարելով։

1960 թվականից սկսել է նկարահանվել հեռուստասերիալներում։ 1960-ական թվականների վերջին 1970-ական թվականների սկզբին քանթրի, բլյուզ և ջազ ոճերով ձայնագրել է մի քանի ալբոմ։ Ամենահայտնի դերը շերիֆ Էրլ Մակգրոուի կերպարն է, որը խաղացել է «Մայրամուտից մինչև լուսաբաց» (1996), «Սպանել Բիլլին։ Ֆիլմ 1» (2003), «Մահվան ապացույց» (2007) և «Վախի մոլորակ» (2007) ֆիլմերում։

Անձնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956-1958 թվականներին Մայքլ Փարքսը ամուսնացած է եղել Լուիզա Ջոնսոնի հետ. ամուսնությունից ծնվել է մեկ երեխա։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1964 թվականի հունվարի 11-ին դերասանուհի Ջեյն Մորիարտիի հետ․ գրեթե երկու ամիս անց նա մահացել է դեղահաբերի չափից մեծ դոզայից։ 1969-1977 թվականներին ամուսնացած է եղել Քարոլին Քեյ Քարսոնի հետ։ Արդյունքում ծնվել է Ջեյմս Փարքսը, որը դարձել է դերասան։ 1997 թվականից մինչև մահ ամուսնացած է եղել իր չորրորդ կնոջ՝ Օրիանայի հետ։

Մայքլ Փարքսը մահացել է 2017 թվականի մայիսի 9-ին 77 տարեկան հասակում իր տանը՝ Լոս Անջելեսում[5]։ Նրա մահվան պատճառը այդպես էլ չի նշվել։ Հանգուցյալի կամքի համաձայն՝ նրա մարմինը թաղվել է ծովում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1981 ֆ Ծանր երկիր Hard Country Րոյս
1989 ֆ Սպանություն չինական լճում The China Lake Murders Սպա Դոնելի
1990-1991 ս Թվին Փիքս Twin Peaks Ժան Ռենո
1991 ֆ Գործակալը The Hitman Ռոնի Դելեյնի
1994 ֆ Մահվան ծարավ 5։ Մահվան դեմքը Death Wish 5: The Face Of Death Թոմի Օ՚Շե
1996 ֆ Մայրամուտից մինչև լուսաբաց From Dusk Till Dawn շերիֆ Էրլ Մակգրոու
1997 ֆ Ստի դետեկտոր Deceiver բժիշկ Բանյարդ
2000 ֆ Մայրամուտից մինչև լուսաբաց 3 From Dusk Till Dawn 3 Ամբրոզ Բիրս
2003 ֆ Սպանել Բիլլին։ Ֆիլմ 1 Kill Bill: Vol. 1 Էրլ Մակգրոու
2004 ֆ Սպանել Բիլլին։ Ֆիլմ 2 Kill Bill: Vol. 2 Էստեբան
2007 ֆ Մահվան ապացույց Death Proof Էրլ Մակգրոու
2007 ֆ Վախի մոլորակը Planet Terror Էրլ Մակգրոու
2007 ֆ Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին The Assassination of Jesse James by the Coward Robert Ford Հենրի Քրեյգ
2011 ֆ Կարմիր նահանգ Red State պաստոր Էբին Կուպեր
2012 ֆ Ջանգոն ազատված Django Unchained ընկերության աշխատակից
2012 ֆ Մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք We are what we are բժիշկ-դատաբժշկական փորձագետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Michael Parks, Character Actor in ‘Kill Bill’ and ‘Tusk,’ Dies at 77
  4. «Harry Samuel Parks»։ California Birth Index։ Վերցված է օգոստոսի 23, 2017 
  5. «Michael Parks dies, aged 77»։ denofgeek.com։ Վերցված է հունիսի 17, 2017