Կարել Ստրոյկենը ծնվել է 1948 թվականի հուլիսի 30-ին ՆիդերլանդներիՀաագա քաղաքում։ 4 տարեկան հասակում Կարելը ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Կարիբյան ծովիԿյուրասաո կղզի։ 16 տարեկան հասակում վերադառնում է Նիդերլանդներ, որտեղ ավարտում է միջնակարգ դպրոց։ Հետագայում սովորել և ավարտել է Ամստերդամի կինոարվեսի դպրոցը, իսկ Լոս Անջելեսում՝ Ամերիկյան կինոինստիտուտը։ Մի ժամանակ Կարելը զբաղվում էր ապահովագրային և ծրագրային ապահովման զարգացման վիրտուալ համակարգով։ Դեռ երեխա հասակում բժիշկները նրա մոտ լուրջ հիվանդություն են հայտնաբերում՝ գիգանտիզմ։ Նրա հասակը 2 մետր 13 սանտիմետր է․ նա իր ժամանակների ամենաբարձրահասակ դերասաններից մեկն է։ Կարելը բուսակեր է։ Ֆիլմերում կատարել է մեծ մասամբ համր դերեր։
1978 թվականին կատարել է իր դեբյուտը։ Նա հայտնի է իր դերերով «Սթար Թրեք։ Հաջորդ սերունդ»[2], «Թուին Պիկս»[3] սերիալներից և «Ադամսների ընտանիքը», «Ադամսների ընտանեկան արժեքները», «Ադամսների ընտանիքի վերամիավորումը»[4]. ֆիլմերից։