Ալիսիա Ուիթ
Ալիսիա Ուիթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 21, 1975[1][2] (47 տարեկան) |
Ծննդավայր | Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բոստոնի համալսարան և Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, դաշնակահարուհի, մոդել, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի և կոմպոզիտոր |
Կայք | aliciawittmusic.com |
![]() |
Ալիսիա Ուիթ (անգլ.՝ Alicia Witt, օգոստոսի 21, 1975[1][2], Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասանուհի։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիսիա Ուիթը ծնվել է Վուսթերում, Մասաչուսեթս նահանգում և մանուկ հասակում սկսել է հանդես գալ սիրողական բեմում։ 14 տարեկանում` միջնակարգ կրթության դիպլոմ ստանալուց հետո, նա տեղափոխվել է Հոլիվուդ, երաշժտություն և դերասանական վարպետութուն սովորելու նպատակով։ Մի քանի հեռուստաշոուների ժամանակ հանդես գալուց հետո, 1984 թվականին նա ստացել է Ալի Ատրեյդեսի դերը` Դևիդ Լինչի «Դյունա» ֆիլմում[3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
90-ականների սկզբին Ալիսիա Ուիթը սկսել է իր էկրանային կարիերան։ Անհայտ ֆիլմերում մի քանի դերերից հետո նա լավ գնահատականների է արժանացել, իսկ «Սանդես» կինոփառատոնին մրցանակի է ստացել`1994 թվականին «Սպանություն հաճույքի համար» ֆիլմում նկարահանվելու համար[1]: «Չորս սենյակներ» և «Պարոն Հոլլանդի Օպուսը» ֆիլմերում երկրորդ պլանի դերերից հետո, Ալիսյան «Սիբիլ», կատակերգական սերիալում մարմնավորել է Սիպիլդ Շեպերդ հերոսուհու դստեր դերը, որտեղ նկարահանվել է 1995-1998 թվականներին։ Այնուհետև նա գլխավոր դեր է մարմնավորել «Քաղաքային լեգենդները» ֆիլմում, այնուհետև ճանաչում է ձեռք բերել «Վանիլային երկինք», «Հաղորդագրությամբ սեր» և «Զայրույթի տեսանելիությունը» ֆիլմերում երկրորդային դերեր մարմնավորելու շնորհիվ։
2004 թվականին Ուիթը նկարահանվել է «Նեբելունգի մատանին»մինի սերիալում, այնուհետև ևս մի քանի հեռուստաֆիլմերում` Lifetim կանացի մալուխային ալիքի համար։ 2007 թվականին Ալ Պչինոյի հետ նկարահանվել է «88 րոպե» աղետային ֆիլմում։ Հաջորդող տարիներին հիմնականում աշխատել է անկախ կինոյում, և երբեմն հայտնվել է հեռուստատեսությունում ՝ երկրորդական դերեր խաղալով «Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն», «Որբաթի երեկոյան լույսերը» սերիալներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ «Alicia Witt- Biography»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից 2012-12-13-ին։ Վերցված է 2012-10-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Օգոստոսի 21 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Բոստոնի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ