Jump to content

Դերեկ Միրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերեկ Միրս
անգլ.՝ Derek Mears
Ծնվել էապրիլի 29, 1972 (54 տարեկան)
ԾննդավայրԲեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունHighland High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան, կասկադյոր
Ակտիվ շրջան1995 — այժմ
Դերեկ Միրս՝ Վիքիպահեստ

Դերեկ Միրս (անգլ.՝ Derek Mears, ապրիլի 29, 1972(1972-04-29), Բեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կասկադյոր։ Առավել հայտնի է Ջեյսոն Վուրխիզի դերով «Ուրբաթ, 13» ֆիլմում և Հոուսի դերով «Կացին 3» ֆիլմում։

Կյանքը և կարեիրան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրսը ծնվել է Բեյկերսֆիլդում, Կալիֆոռնիայում։ Նա 1990 թվականին ավարտել է Հայլենդ միջնակարգ դպրոցը Բեյկերսֆիլդում.[1]։

Միրսը ունեցել է աննշան դերեր «Շտապ օգնություն», «Դետեկտիվ Նեշ Բրիջես», «Սևազգեստ մարդիկ 2», «Վահան» «C.S.I.. Հանցագործության վայր՝ Նյու Յորք», «Իմ անունն է Էռլ», «C.S.I.. Հանցագործության վայր՝ Մայամի», «Բլուրներն աչքեր ունեն» և այլ ֆիլմերում ու սերիալներում։ Նա կասկադյորական դերեր է ունեցել «Կարիբյան ծովի ծովահենները։ «Սև մարգարտի» անեծքը», «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը», «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմերում և «Հրեշտակ» ու «Ոսկորներ» սերիալներում։

Միրսը գլխավոր դեր է խաղացել «Ուրբաթ 13» ֆիլմում։ Դիմահարդարման և հատուկ էֆեկտների գուրու Սքոթ Սթոդդարդը ստեղծեց Միրսի հերոսի նոր տեսքը։ Միրսը իր հասակի շնորհիվ (1.97 մ) դարձավ ամենաբարձրահասակ դերասաններից մեկը, ով կատարել է Ջեյսոնի դերը, բացի Քեն Քիրցինգերից, ով ուներ նույնքան հասակ, որքան Միրսը։ Միրսին նոմինացրեցին «MTV Movie Awards» մրցանակի «Լավագույն կինոչարագործ» կատեգորիայում Վուրխիզի դերի համար, սակայն հաղթեց Հիթ Լեդջերը «Մռայլ ասպետը» ֆիլմում Ջոկերի դերի համար։

Միրսը ստորագրել է պայմանագիր հաջորդ «Ուրբաթ 13»-ում և Platinum Dunes-ի մեկ այլ ֆիլմում նկարահանվելու համար[2]։ Եթե Միրսը կրկնի Ջեյսոնի դերը, ապա նա կդառնա երկրորդ մարդը, ով կերպարավորել է այդ հերոսին ավելի քան մեկ անգամ (առաջինը եղել է Քեյն Հոդդերը)[3][4]։

Միրսը հայտնվել է «Համայնք» ամերիկյան սիթքոմում, «Ռոմանտիկ էքսպրեսիոնիզմ» դրվագում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնագիր անվանումԴերԾանոթագրություններ
2004 ՎահանThe ShieldՔրեյզիհաուսհեռուստասերիալ (մեկ դրվագ)
Շտապ օգնությունERԺոզեֆհեռուստասերիալ (մեկ դրվագ)
2005 ՄարդագայլերCursedմարդագայլ
Զատուրա. Տիեզերական արկածներZathuraգլխավոր զորգոն
2006 Բլուրներն աչքեր ունենThe Hills Have EyesԼերրի
Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկըPirates of the Caribbean: Dead Man's ChestԴեյվի Ջոնսի օգնական
2007 Փառքի սայրերBlades of GloryՋոշկամեո
Բլուրներն աչքեր ունեն 2The Hills Have Eyes 2 Քամելեոն
2008 ԿիսապրոֆեսիոնալSemi-Proինքն իր դերը
Չարի բնակիչ. ԱյլասերումResident Evil: DegenerationՔյորթիս Միլլեր
2009 Ուրբաթ 13Friday the 13thՋեյսոն Վուրխիզգլխավոր դեր
2010 ԳիշատիչներPredators«դասական» գիշատիչգլխավոր դեր
2011 Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերինPirates of the Caribbean: On Stranger Tidesզինագործ
ԱրենաArenaԲրուտուս Ջեքսոն
2013 Վհուկների որսորդներ Հենզելը և ԳրետելըHansel and Gretel: Witch HuntersԷդվարդ
Փերսի Ջեքսոնը և հրեշների ծովըPercy Jackson: Sea of MonstersԿիկլոպ
Կացին 3Hatchet IIIՀոուս
2014 Նինջա - կրիաներTeenage Mutant Ninja TurtlesՆինջա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Herb Benham: Local actor plays lead role in new "Friday the 13th"». The Bakersfield Californian. 2009 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 13-ին.
  2. «Reflecting back on a killer weekend, can you say sequel?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  3. «Date Set for Sequel to Friday the 13th Remake».
  4. «Derek Mears talks FRIDAY THE 13TH PART 2 status». Fangoria. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]