Քալիստա Ֆլոքհարթ
Քալիստա Ֆլոքհարթ անգլ.՝ Calista Flockhart | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 11, 1964[1][2][3][…] (56 տարեկան) |
Ծննդավայր | Freeport, Իլինոյս, ԱՄՆ |
Կրթություն | Մեյսոն Գրոսի անվան արվեստների դպրոց և Ռատգերսի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Հարիսոն Ֆորդ[4] |
Պարգևներ և մրցանակներ | Թատերական համաշխարհային մրցանակ և «Ոսկե գլոբուս» մրցանակ հեռուստատեսային սերիալում կանանց լավագույն դերի համար ՝ կատակերգություն կամ մյուզիքլ |
Կալիստա Ֆլոքհարթ (անգլ.՝ Calista Kay Flockhart, ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 11-ին, Իլինոյս, Ֆրիպոլտ), ամերիկյան դերասանուհի, հայտնի է իր հեռուստատեսության դերերով: 1997-2002 թվականներին «Էլի ՄաքԲիլ» հեռուստասերիալում կատերել է գլխավոր դերը, որի համար 1997 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը, ինչպես նաև դարձել է «Էմմի» մրցանակի նոմինանտ: 2006-2011 թվականներին դերասանուհին կատարել է Սալի Ֆիլդի դստեր՝ Քիթի Ուոքերի դերը՝ «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլոքհարթը ծնվել է Իլինոյս նահանգի Ֆրիֆորթ քաղաքում: 1989 թվականի գարնանը Ֆլոքհարթը առաջին անգամ երևացել է հեռուստատեսությունում՝ իր փոքր դերով՝ «Ուղղորդիչ լույս» օճառային օպերայով: Այդ ժամանակ նա սկսել է հանդես գալ թատրոնում՝ հանդես գալով որպես Մելիսա Ջոան Հարթ Նյու-յորքյան բեմերից մեկում:
Երկու տարի անց Ֆլոքհարթը հայտնվել է «Դարոու» հեռուստաֆիլմում: Նա ունեցել է փոքր դերեր «Մերկ՝ Նյու Յորքում» և «Ընդունում» ֆիլմերում, ինչպես նաև առաջին մեծ դերը իր կարիերայում ստացել է «Հեռուստավիկտորինա» ֆիլմում:
1997 թվականին Ֆլոքհարթը «Էլի ՄաքԲիլ» հեռուստասերիալում կատարել է իր առաջին դերը: 1997 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին, մի քանի անգամ եղել է «ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ»-ի նոմինանտ և երեք անգամ «Էմմի» մրցանակի նոմինանտ: 1998 թվականի հունիսին հայտնվելով «Time» ամսագրի շապիկին, մարմնավորելով ժամանակակից ֆեմինիզմը, նա հասել է իր հայտնիության գագաթնակետին[5]: Նա նկարահանվել է նաև «Երազ ամառվա գիշերում» և «Կանացի գաղտնիքներ», «Վերջին տեսարան» ֆիլմերում 1999 թվականին, իսկ 2004 թվականին նկարահանվել է իսպանական սարսափ «Փխրություն» ֆիլմում:
2004 թվականին նրան առաջարկել են Սյուզան Մայերի դերը «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալում, բայց նա հրաժարվել է: Այդ դերը բաժին է հասել Թերի Հետչերին: 2006 թվականին նա ստացել է Քիթի Ուոքերի` Սալի Ֆիլդ հերոսուհու դստեր դերը «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում: Չնայած նրա հերոսուհին գլխավոր հերոս չէր, բայց առաջին չորս եթերաշրջաններում նա ուներ սյուժետի արագընթաց զարգացում, իսկ հինգերորդ` վերջին եթերաշրջանում նրա դերը ցածրացրել են և նա էկրաններին էր հայտնվում շատ հազվադեպ:
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի մարտին հայտարարվել էր, որ Քալիստա Ֆլոքհարթը նշանվել է Հարիսոն Ֆորդի հետ Սուրբ Վալենտինի օրը ավելի քան յոթ տարվա հարաբերություններից հետո: 2010 թվականի հունիսի 15-ին նրանք ամուսնացել են Նյու-Մեքսիկո նահանգի Սանտա-Ֆե քաղաքում: Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել Բիլ Ռիչերդսոն նահանգապետի նախագահության և Նյու-Մեքսիկոյի գերագույն դատավոր Չարլզ Դենիելսի ներկայությամբ[6]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանումը | Օրիգինալ անվանումը | Դերը |
---|---|---|---|
1993 | Մերկ Նյու Յորքում | Naked in New York | ուսանողուհի |
1994 | Մաքուր հատում | Clear Cut | |
Ընդունում | Gettin In | Ամանդա Մորել | |
Հեռուստավիկտորինա | Quiz Show | Barnard Girl | |
1995 | Ժանա Դոուի երեխաների նկարը | Pictures of Baby Jane Doe | Ջեյն |
Հարբեցողները | Drunks | Հելեն | |
1996 | Թռչունների վանդակը | The Birdcage | Բարբարա Քիլեյ |
Կաթ և գումար | Milk & Money | Քրիստին | |
1997 | Ինչ է նշանակում ստել Ամերիկայում | Telling Lies in America | Դինեյ Մաժեսկի |
1999 | Երազ ամառվա գիշերը | A Midsummer Night’s Dream | Հելենա |
2000 | Կանացի գաղտնիքներ | Things You Can Tell Just by Looking at Her | Քրիստին Թեյլոր |
2004 | Վերջին տեսարան | The Last Shot | Վալերի Ուեսթոն |
2005 | Փխրություն | Frágiles | Էմի Նիքոլս |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դերը | Նկարագրություն |
---|---|---|---|---|
1989 | Ուղղորդված լույս | Guiding Light | Էլիս | |
1991 | Դարոու | Darrow | Լիլիան Անդերսոն | Հեռուստաֆիլմ |
1992 | Lifestories: Families in Crisis | Մերի-Մարգարեթ Քարթեր | «The Secret Life of Mary Margaret: Portrait of a Bulimic» էպիզոդ | |
1997-2002 | Էլի Մաքբիլ | Ally McBeal | Էլի Մաքբիլ | 112 էպիզոդ |
1998 | Պրակտիկա | The Practice | Էլի Մաքբիլ | «Axe Murderer» էպիզոդ |
1999 | Էլի | Ally | Էլի Մաքբիլ | |
2000 | Happily Ever After: Fairy Tales for Every Child | Վանա Վան | «Rip Van Winkle» էպիզոդ | |
2001 | Bash: Latter-Day Plays | Հեռուստաֆիլմ | ||
2006 — 2011 | Քույրեր և եղբայրներ | Brothers & Sisters | Քիթի Ուոլքեր | 109 էպիզոդ |
2015—2016 | Սուպերգրլ | Supergirl | Քեթ Գրանթ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ GeneaStar
- ↑ https://www.idnes.cz/revue/vztahy-a-sex/harrison-ford-se-ozenil-s-pritelkyni-calistou-flockhartovou.A100617_105737_sex_ved
- ↑ Feminism: It’s All About Me! — TIME
- ↑ Harrison Ford and Calista Flockhart Get Married! — Weddings, Calista Flockhart, Harrison Ford : People.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քալիստա Ֆլոքհարթ Internet Movie Database կայքում
- Կաղապար:Amg name
- Կաղապար:IBDB name
- Flockhart Internet Off-Broadway Database կայքում
- Calista Flockhart at Emmys.com
|
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ռատգերսի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ