Ջեսսի Գորդոն Սպենսեր (անգլ.՝ Jesse Gordon Spencer, փետրվարի 12, 1979(1979-02-12)[1], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի թատրոնի, հեռուստատեսության և կինոյի դերասան, երաժիշտ։ Առավել հայտնի է ամերիկյան «Հաուս» հեռուստասերիալում (բժիշկ Ռոբերտ Չեյս) և ավստրալիական «Հարևաններ» օճառային օպերայում (Բիլլի Քենեդի) հանդես գալու համար։
Սպենսերի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են նաև «Լողալով հոսանքն ի վեր», «Ռոբինզոնների ընտանիքը» ֆիլմերը, որոնցից առաջինում Սպենսերը մարմնավորել է ավստրալիացի լողորդ Թոնի Ֆինգլթոնին։