Միգել Սապոչնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Միգել Սապոչնիկ
Miguel Sapochnik
Miguel Sapochnik by Gage Skidmore.jpg
Ծնվել է1974
ԾննդավայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր և գործադիր պրոդյուսեր
IMDbID ID 0764601

Միգել Սապոչնիկը (անգլ.՝ Miguel Sapochnik, 1974, Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիական կինոյի և հեռուստատեսության ռեժիսոր է և պատմությունների նախկին վիզուալացնող։ Նա հայտնի է որպես Ռեպո Մեն ֆիլմի և HBO հեռուստատեսության Գահերի Խաղ հեռուստասերիալի ռեժիսոր, ինչպես նաև իր մնացած աշխատանքների համար ամերիկյան սերիալներում[1]:


Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա եղել է Ռեպո Մեն ֆիլմի գործադիր պրոդյուսեր և ռեժիսոր 2010 թվականին։ Ֆիլմի գլխավոր դերերում էին Ջուդ Լոուն և Ֆորեսթ Ուիթակերը, և այս ֆիլմը նրա դեբյուտն էր[1]:


Սապոչնիկը աշխատել է ամերիկյան հեռուստասերիալներում։ Արթուն, Եզր, Հաուս, իսկ վերջին շրջանում՝ Ինտելեկտուալ խաղեր, հեռուստասերիալների ռեժիսորն է[2]: 2001-2005 թվականներն ընկած ժամանակահատվածում նա եղել է Snowflake In Hell Films Limited-ի ռեժիսոր[3]:

Նրա այլ գործերից են 2000 թվականի կարճամետրաժ ֆիլմը, որը կոչվում է Երազողը և "Գեղեցիկ ներսում" երաժշտական տեսանյութը երգչուհի Լուիզ Ռեդնափի համար[4]:

Որպես պատմությունների վիզուալացնող, նրա որոշ գործերից են Ասեղին (1996, ռեժիսոր՝ Դենի Բոյլ) և Ձմեռային Հյուր (1997, դերասան Ալան Ռիքմանի հետ դեբյուտ)[5][6]:


2015 թվականին Սապոչնիկը նկարահանել է երկու սերիա "Գահերի խաղ" շոուի հինգերորդ եթերաշրջանից՝ "Պարգևը" և "Հարդհոմ" սերիաները։ Նա վերադարձել է "Գահերի խաղ" վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ երկու դրվագները՝ Բաստարդների մարտը և "Ձմռան քամիները", նկարահանելու[7]:


Ֆիլմերի ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերի ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը Նշումներ
2010 Ռեպո Մեն

Հեռուստատեսային գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Շոու Եթերաշրջան Դրվագի անուն Դրվագ Notes
2011 Հաուս 7 "Ավելի լայն, քան կյանքն է" 9
"Ընտանեկան փորձ" 11
"Ժամեր հետո" 22
Եզր 4 "Միայնակ աշխարհում" 3
Հաուս 8 "Մեռած և թաղված" 7
2012 "Gut Check" 16
"Holding On" 21
Արթուն 1 "Turtles All the Way Down" 13
Ընկնող ամպեր 2 "Երիտասարդ արյուն" 4
Եզր 5 "Transilience Thought Unifier Model-11" 1 համագործակցել է Ջեննոթ Շվարցի հետ
2013 Գմբեթի տակ 1 "Թերի շրջանակներ" 7
Ռեվոլյուցիա 1 "Ուրվականներ" 12
Բանշի 1 "Միշտ Կովբոյ" 9
"Խենթության խառնուրդ" 10
2014 Ինտելեկտուալ խաղեր 1 "Օդաչու" 1
Պահպանված 1 "Վերելք" 13
2015 Գահերի խաղ 5 "Պարգևը" 7
"Հարդհոմ" 8
Սեքսի վարպետները 3 "The Excitement of Release" 3
Իրական դետեկտիվ 2 "Եկեղեցին ավերակների մեջ" 6
2016 Գահերի խաղ 6 "Բաստարդների մարտ" 9
"Ձմռան քամիները" 10

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rich Katey (2010-03-19)։ «Exclusive Interview: Repo Men Director Miguel Sapochnik»։ Cinema Blend։ Վերցված է 2012-04-13 
  2. «Miguel Sapochnik Credits»։ TV Guide Magazine։ Վերցված է August 23, 2012 
  3. https://www.companieslondon.com/uk/04335462/snowflake-in-hell-films-limited
  4. Dawtrey Adam (January 15, 2006)։ «Sapochnik finally in view»։ Variety Magazine։ Վերցված է August 23, 2012 
  5. «Miguel Sapochnik Filmography»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է August 23, 2012 
  6. «Exclusive: Repo Men Director Miguel Sapochnik»։ Shock Till You Drop։ March 11, 2010։ Վերցված է August 23, 2012 
  7. «Game of Thrones Season 5: What We Know So Far»։ Watchers On The Wall։ August 1, 2014։ Վերցված է February 6, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]