Ջենյուարի Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջենյուարի Ջոնս
Mad Men at the 67th Annual Peabody Awards - January Jones.jpg
Ծննդյան թիվ՝հունվարի 5, 1978(1978-01-05)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր՝Sioux Falls
Ազգություն՝Welsh American?, անգլիական ծագմամբ ամերիկացիներ, դանիական ծագմամբ ամերիկացիներ, Czech American? և գերմանական ծագումով ամերիկացի
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ՝Lucy Award
IMDb։ID 0005064

Ջենյուարի Քրիստեն Ջոնս (անգլ.՝ January Kristen Jones, հունվարի 5, 1978(1978-01-05)[1][2], Sioux Falls), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենյուարի Քրիստեն Ջոնսը ծնվել է 1978 թվականի հունվարի 5-ին, Հարավային Դակոտայի Սու Ֆոլս քաղաքում։ Ծնողները նրան այդպես են անվանել Ժակլին Սյուզանի «Once Is Not Enough» վեպի հերոսուհի Ջենյուարի Ուեյնի պատվին։ Սու Ֆոլսի Roosevelt High School դպրոցը ավարտելուց հետո սկսել է իր մոդելային կարիերան։ Երկար ժամանակ եղել է «Abercrombie & Fitch» ապրանքանիշի դեմքը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Ջենյուարին նկարահանվել է «Կանանց հասարակություն» հեռուստաֆիլմում։ Առավել հայտնի է դարձել «Խելագարներ» հեռուստասերիալի դերի շնորհիվ, որում նկարահանվել է 2007-2015 թվականներին։ 2009 թվականի ապրիլից Ջենյուարի Ջոնսը «Oceana» խոշորագույն օվկիանոսային ընկերության խոսնակն է, որը պայքարում է շնաձկների անհետացող տեսակների համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 13-ին ունեցել է որդի, որին անվանել է Քսանդեր Ջեյն Ջոնս[3]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականին «Maxim» ամսագիրը Ջենյուարիին ընդգրկել է «100 ամենագեղեցիկ կանանց» ցանկում[4]։
  • 2009 թվականին «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն կանացի դեր դրամա հեռուստասերիալում» անվանակարգում «Խելագարներ» սերիալի համար։
  • 2010 թվականին «Ոսկե գլոբուս» մրցանակ «Լավագույն կանացի դեր դրամա հեռուստատեսային սերիալում» անվանակարգում «Խելագարներ» սերիալի համար:
  • 2010 թվականին «Էմմի» մրցանակ «Լավագույն կանացի դեր դրամատիկ սերիալում» անվանակարգում «Խելագարներ» սերիալի համար:
  • 2010 թվականին «Սպուտնիկ» մրցանակ «Լավագույն կանացի դեր դրամա հեռուստասերիալում» անվանակարգում «Խելագարներ» սերիալի համար:
  • 3 անվանակարգ (2008, 2011, 2016) և 2 մրցանակ (2009, 2010) «ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա» «Լավագույն դերասանական կազմ դրամատիկ սերիալում» «Խելագարներ» սերիալի համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #141470437 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. «January Jones Son Born» September 15, 2011, People Magazine. Retrieved on September 15, 2011
  4. January Jones

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]