Նարնջագույնը նոր սևն է
«Նարնջագույնը նոր սևն է» (անգլ.՝ Orange Is the New Black), ամերիկյան կատակերգական դրամա հեռուստասերիալ բանտում կանանց կյանքի մասին, որը նկարահանվել է ամերիկուհի գրող Փայպեր Կերմանի ինքնակենսագրականի հիման վրա[3]։ Հեռուստասերիալը ստեղծել է Ջենջի Քոհենը։ Պրեմիերան տեղի է ունեցել Նեթֆլիքսում, իսկ առաջին եթերաշրջանի բոլոր 13 սերիաները հասանելի են դարձել 2013 թվականի հուլիսի 11-ին[4]։ Հեռուստասերիալի գլխավոր սաունդթրեքը ամերիկացի երգչուհի Ռեգինա Սպեկտորիի «You’ve Got Time» երգն է[5]։
2014 թվականին հեռուստասերիալը առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխության 12 անվանակարգերում, այդ թվում նաև «Լավագույն կատակերգական հեռուստասերիալ» անվանակարգում, ստանալով 3 մրցանակ[6]։ 2015 թվականին, թեկնածուների պահանջների փոփոխման պատճառով, հեռուստասերիալը հեռացվել է «կատակերգություն» անվանակարգից և տեղափոխվել է «դրամա» անվանակարգ[7]։ Այս անվանակարգում հեռուստասերիալն ընդամենը 4 անգամ է առաջադրվել, այդ թվում նաև որպես «Լավագույն դրամա հեռուստասերիալ»[8]։ 2015 թվականի ապրիլի 15-ին, երրորդ եթերաշրջանի պրեմիերայից երկու ամիս առաջ, հեռուստասերիալը երկարաձգվել է չորրորդ եթերաշրջանով[9]։ 2016 թվականի փետրվարի 5-ին հեռուստասերիալը երկարաձգվել է ևս 3 եթերաշրջանով։
2018 թվականի հուլիսի 27-ին թողարկվել է 6-րդ եթերաշրջանը[10]։
2018 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատվել է, որ յոթերորդ եթերաշրջանը հեռուստասերիալի համար վերջինն է լինելու, և այն թողարկվել է 2019 թվականին։ Եզրափակից եզերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել Նեթֆլիքսում՝ 2019 թվականի հուլիսի 26-ին[11][12]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստասերիալի սյուժեն կառուցված է Փայփեր Չապմանի (Թեյլոր Շիլինգ)՝ Նյու Յորքում բնակվող բարեկեցիկ ընտանիքից երիտասարդ կնոջ շուրջ։ Փայփերին 15 ամսով կանանց բանտ են նստեցնում՝ իր նախկին սիրուհի Ալեքս Բոուզի (Լորա Պրեպոն) հետ հանցակցության համար, որը զբաղվում էր թմրանյութերի մաքսանենգությամբ։ Հանցագործությունը տեղի է ունեցել հեռուսատերիալի մեկնարկից 10 տարի առաջ, և այդ ժամանակ էլ Փայփերն անցել էր հանգիստ և օրինապահ կյանքի։ Նրա հանկարծակի և անսպասելի մեղադրանքը լրջորեն խախտում է իր հարաբերությունները նշանածի, ընտանիքի և ընկերների հետ։ Բանտում Փեյփերը ծանոթանում է հետաքրքիր և ծանր ճակատագրով կանանց հետ և հանդիպում է իր նախկին ընկերուհուն, որը նույնպես պատիժ է կրում, և նրանք վերանայում են իրենց հարաբերությունները։
Փայփերը միաժամանակ պետք է սովորի, թե ինչպես գոյատևել բանտում և ինչպես հաղթահարել իրեն շրջապատող բանտային աշխարհի բազմաթիվ ակնհայտ հակասությունները։ Սերիաները հաճախ պարունակում են բանտարկյալների և բանտային թիկնապահների անցյալի հիշողությունները։ Այդ հիշողությունները հիմնականում բացատրում են, թե ինչպես են բանտարկյալները հայտնվել բանտում կամ այլ կերպ պատմում են կերպարի նախապատմությունը։
Հեռուստասերիալը նաև ուշադրութուն է դարձնում այն հանգամանքին, որ կաշառակերությունը, թմրանյութերի մաքսանենգությունը, ֆինանսավորման կրճատումը և դաժան վերաբերմունքը բացասական են ազդում բանտարկյալների ոչ միայն առողջության և բարեկեցության, այլ նաև բանտի հիմնական ունակության վրա՝ կատարել հիմնական պարտականությունները և էթիկական պարտավորությունները՝ որպես Ֆեդերալական ուղղիչ հիմնարկ։
Դերասաններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թեյլոր Շիլինգ՝ Փայփեր Չապման
- Լորա Պրեպոն՝ Ալեքս Բոուզ
- Մայքլ Հարնի՝ Սեմ Հիլի
- Միշել Հուրստ՝ Տիկին Կլոդետ
- Քեյթ Մալգրյու՝ Գալինա «Կարմրահեր» Ռեզնիկովա
- Ջեյսոն Բիգս՝ Լարի Բլում
- Ուզո Ադուբա՝ Սյուզան Ուորեն
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստասերիալը արժանացել է քննադատների դրական գնահատականներին։ Metacritic կայքում առաջին եթերաշրջանի վարկանիշը 100-ից 79 միավոր է կազմել՝ հիմնված 31 գրախոսությունների վրա[13]։ Հեռարձակման առաջին շաբաթվա ընթացքում հեռուստասերիալը դիտվել է ավելի շատ հեռուստադիտողների կողմից, քան Նեթֆլիքսի այնպիսի սերիալները, ինչպիսիք են «Դանդաղ զարգացում»-ը և «Քարտային տնակ»-ը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Orange_Is_the_New_Black
- ↑ Nellie Andreeva (2012-09-17)։ «Duo Cast In Netflix's 'Orange Is The New Black', Don Stark Upped On VH's 'Bounce'»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2013-07-01
- ↑ Lesley Goldberg (2013-04-30)։ «Netflix Sets Premiere Date for Jenji Kohan's 'Orange Is the New Black'» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2013-04-30
- ↑ Orange is the New Black — Opening Credits
- ↑ Michael O'Connell (2014-07-10)։ «Emmy Nominations: The Complete List» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-07-10
- ↑ Debra Birnbaum (2015-03-20)։ «‘Orange Is the New Black’ Emmy Petition Denied — Jailed in Drama Category» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2015-04-15
- ↑ Nellie Andreeva (2015-04-15)։ «‘Orange Is the New Black’ Renewed For Season 4»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2015-04-15
- ↑ Cynthia Littleton (2016-02-05)։ «‘Orange Is the New Black’ Renewed for 3 Seasons by Netflix» (անգլերեն)։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-05-ին։ Վերցված է 2016-02-05
- ↑ Erik Pedersen (2018-06-05)։ «'Orange Is The New Black' Season 6 Gets Premiere Date & Teaser On Netflix»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26
- ↑ Dee Lockett (2018-10-17)։ «Orange Is the New Black's Prison Sentence Will End With Season 7»։ Vulture (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26
- ↑ Erik Pedersen (2019-05-22)։ «‘Orange Is The New Black’ Gets Final-Season Premiere Date & Photos – Watch The Video Announcement»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26
- ↑ Orange Is the New Black — Metacritic
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Orange Is the New Black(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|