Լավերնա Քոքս
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 29, 1972[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ |
Կրթություն | Մերիմաունթ Մանհեթեն քոլեջ, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն և Alabama School of Fine Arts? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, դերասան, հեռուստատեսային դերասան, ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ և կինոդերասան |
lavernecox.com | |
Լավերնա Քոքս (անգլ.՝ Laverne Cox,մայիսի 29, 1972[1], Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր, ԼԳԲՏ ակտիվիստ։ Քոքսն առավել հայտնի է դարձել «Netflix» ալիքով ցուցադրված «Նարնջագույն․ սեզոնի հիթը» սերիալում Սոֆի Բուրսեթ դերի շնորհիվ[2]։ Այս դերի համար նա 2014 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի՝ նրան դարձնելով առաջին տրանսգենդերը, որն առաջադրվել է դերասանական անվանակարգում մրցանակ ստանալու համար[3]։ 2015 թվականին Քոքսն ընդգրկվել է «Time» ամսագրի տարվա 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում[4]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քոքսը ծնվել է Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում՝ ի ծնե ստանալով Ռոդերիկ անունը(անգլ.՝ Roderick Laverne Cox)[5]։ Նրան մեծացրել են այրի մայրը և տատիկը։ Նա ունի երկվորյակ եղբայր՝ Լամարը, որը մինչև տրանսգենդերների անցումը խաղացել է Սոֆիի դերը «Նարնջագույն․ սեզոնի հիթը» սերիալում[6][7][7]։ 11 տարեկանում Քոքսը փորձել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ հասկացել է, որ իր մոտ զգացմունքներ է առաջացել համադասարանցիների հանդեպ, ինչպես նաև դպրոցում նրան ծաղրելու համար[8]։
Քոքսն ավարտել է Ալաբամա նահանգի Բիրմինգհեմի արվեստի դպրոցը, որտեղ սովորել է գրել՝ նախքան իր մասնագիտությունը պարուհի փոխելը[9]։ Նա երկու տարի՝ մինչև տեղափոխվելը Մանհեթենի Մերիմաունտ քոլեջ, սովորել է Բլումինգթոնի Հնդկական համալսարանում, որտեղ իր մասնագիտությունը փոխել է պարուհի (դասական բալետ), որպեսզի տիրապետի դերասանական վարպետությանը[10]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյու Յորքում ապրելու տարիներին Քոքսը նկարահանվել է մի քանի ֆիլմերում՝ խաղալով ոչ մեծ դերեր։ Հեռուստատեսությունում Քոքսի նորամուտը եղել է 2008 թվականին՝ «Օրենք և կարգ․ հատուկ կորպուս» սերիալի էպիզոդներում, իսկ հետագայում հայտնվել է «Օրենք և կարգ» և «Մահացու ձանձրույթ» սերիալներում։ 2010 թվականին նա դարձել է «VH1» ալիքով ցուցադրվող «Transform Me» շոուի հաղորդավարը և պրոդյուսերը[11]։ Նրա առաջընթացը եղել է 2013 թվականին՝ «Netflix» ալիքով ցուցադրվող «Նարնջագույն․ սեզոնի հիթը» սերիալի թողարկվելուց հետո, որտեղ Քոքսը խաղացել է բանտարկյալ տրանսգենդեր Սոֆի Բուրսեթի դերը։ Այս դերի համար 2014 թվականին նա արժանացել է «Էմմի» մրցանակի՝ նրան դարձնելով առաջին տրանսգենդերը, որն առաջադրվել է դերասանական անվանակարգում մրցանակ ստանալու համար։ 2015 թվականին նա ուրիշ դերասանուհիների հետ արժանացել է ԱՄՆ գիլդիայի կինոդերասանների մրցանակի[12]։
2014 թվականին Քոքսը եղել է «GLAAD» հատուկ մրցանակի մրցանակակիր իր, որպես ԼԳԲՏ փաստաբան, աշխատանքի համար[13][14]։ Հետագայում նա մտել է պատմության մեջ, որպես առաջին տրանսգենդեր, որը հայտնվել է «Time» ամսագրի շապիկին[15]։
2014-2015 թվականներին Քոքսը եղել է հրավիրված աստղ «Նենգափոխում», «Ընկերուհիների ամուսնալուծության ուղեցույց» և «Մինդիի ծրագիրը» սերիալների էպիզոդներում։ 2015 թվականի սկզբներին նա հրավիրված է եղել «CBS» ալիքի «Կասկած» իրավաբանական դրամայի գլխավոր դերի՝ օդաչուի դերը խաղալու համար։ Քոքսը այդ միջոցով եղել է առաջին տրանսգենդերը, որը խաղացել է կանոնավոր տրանսգենդերի դեր ազգային հեռուստատեսության նախագծում։ Դերը հատուկ ստեղծված է եղել տրանսգենդեր կին դերասանուհու համար[16][17][18]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումեր |
---|---|---|---|---|
2000 | Բեթթի Անդերոսն | Betty Anderson | Դեյդրա | Կարճամետրաժ ֆիլմ |
2004 | Բրուկլինի արքաները | The Kings of Brooklyn | Աղջիկ | |
2009 | Ստեֆանիի հորեղբայրը | Uncle Stephanie | Ստեֆանի | |
2010 | Դրախտը Բրոնկսում | Bronx Paradise | Անբարոյական | |
2011 | Կարլա | Carla | Սինամոն | |
2011 | Երաժշտկան աթոռներ | Musical Chairs | Շանտել | |
2011 | Միգրեն | Migraine | Լոլա | Կարճամետրաժ ֆիլմ |
2012 | Էկսգիբիցիոնները | The Exhibitionists | Բլիտ Ստեյգեյզեր | |
2013 | 36 սրբերը | 36 Saints | Ջինեսուս | |
2014 | Գրանդ սթրիթ | Grand Street | Շարդոնե | |
2015 | Տատիկ | Grandma | Դիտի | |
2016 | Ռոկի Հորորի սարսափ շոու։ Եկեք նորից անենք ժամանակի կորացում | The Rocky Horror Picture Show: Let’s Do the Time Warp Again | Ֆրանկ էն Ֆերտեր |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2008 | Օրենք և կարգ․ հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Քենդիս | Էպիզոդ։ «Closet» |
2008 | Օրենք և կարգ | Law & Order | Մինի | Էպիզոդ։ «Sweetie» |
2009 | Մահացու ձանձրույթ | Bored to Death | Անբարոյական | Էպիզոդ։ «Stockholm Syndrome» |
2013 — 2019 | Նարնջագույն․ սեզոնի հիթը | Orange Is the New Black | Սոֆյա Բուսեթ | ԱՄՆ գիլդիայի կինոդերասանների մրցանակ լավագույն դերասանական կազմի համար կատակերգական սերիալում (2015) «Արբանյակ» մրցանակ հեռուստատեսությունում լավագույն դերասանական կազմի համար (2014) Առաջադրված — «Էմմի» մրցանակ լավագույն հրավիրված դերասանուհու համար կատակերգական սերիալում (2014) Առաջադրված — «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակ լավագույն երկրորդ պլանի դերասանուհու դերի համար կատակերգական սերիալում (2014) Առաջադրված — NAACP Image Award լավագույն երկրորդ պլանի դերասանուհու դերի համար կատակերգական սերիալում (2015) |
2014 | Նենգափոխում | Faking It | Մարգո | Էպիզոդ։ «Lying Kings and Drama Queens» |
2014 | Ընկերուհիների ամուսնալուծության ուղեցույց | Girlfriends' Guide to Divorce | Ալել Նորթրոփ | Էպիզոդ։ «Rule #426: Fantasyland: A Great Place to Visit» |
2015 | Մինդիի ծրագիրը | The Mindy Project | Շինա | |
2017 | Կասկած | Doubt | Քեմերոն Ուիրթ | կանոնավոր դեր |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Casey Cipriani (5 августа 2013)։ «Transsexual actress Laverne Cox finds unlikely path to stardom with 'Orange Is the New Black'»։ New York Daily News։ Վերցված է 2014-04-15
- ↑ Michael O'Connell (10 июля 2014)։ «Emmy Nominations: The Complete List»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-07-10
- ↑ «Laverne Cox»։ Time։ 16 апреля 2015։ Վերցված է 2015-04-17
- ↑ Damiano Jessica (նոյեմբերի 20, 2017)։ «Transgender celebrities you need to know»։ Newsday։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-20-ին։ Վերցված է հունիսի 20, 2018
- ↑ «The Growing Transgender Presence in Pop Culture»։ The New York Times։ 12 марта 2014։ Վերցված է 2015-02-12
- ↑ 7,0 7,1 «'Orange Is the New Black' Star Laverne Cox on Her Twin Brother's Surprising Role on the Netflix Series» (en-US)։ Վերցված է 2017-08-26
- ↑ «Laverne Cox: ‘We live in a binary world: it can change’»։ The Independent։ 1 июня 2012։ Վերցված է 2015-02-12
- ↑ «Laverne Cox Rocks - Page 2 of 6 - Metro Weekly» (անգլերեն)։ www.metroweekly.com։ Վերցված է 2017-08-26
- ↑ «“She’s a survivor”»։ Salon։ 25 июля 2013։ Վերցված է 2015-02-12
- ↑ «Laverne Cox»։ The Huffington Post։ Վերցված է 2014-04-15
- ↑ «Laverne Cox Awards»։ Internet Movie Database։ Վերցված է 2015-02-12
- ↑ Andrew Stewart (12 апреля 2014)։ «Jennifer Lopez, ‘Orange Is the New Black’s’ Laverne Cox Celebrated at GLAAD Media Awards»։ Variety։ Վերցված է 2014-04-15
- ↑ Liz Raftery (13 апреля 2014)։ «Jennifer Lopez, Laverne Cox, The Fosters Win GLAAD Media Awards»։ TV Guide։ Վերցված է 2014-04-15
- ↑ «Laverne Cox Is the First Transgender Person on the Cover of Time»։ The Wire։ 29 мая 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-21-ին։ Վերցված է 2014-07-10
- ↑ Lesley Goldberg (11 февраля 2015)։ «'Orange Is the New Black's' Laverne Cox to Co-Star in CBS Legal Drama»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2015-02-12
- ↑ «Laverne Cox Cast as Transgender Attorney in CBS Pilot»։ People։ 11 февраля 2015։ Վերցված է 2015-02-12
- ↑ James Hibberd (11 февраля 2015)։ «Laverne Cox cast in CBS legal drama»։ Entertainment Weekly։ Վերցված է 2015-02-12
|
- Մայիսի 29 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ