Jump to content

Մոբիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մոբիլ
Mobile
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՆահանգԱլաբամա
ՀամայնքՄոբայլ շրջան
ՔաղաքապետՍենդի Ստիմփսոն[1][2]
Հիմնադրված է1702 թ.
Մակերես412,8 կմ²
ԲԾՄ3±1 մետր
Կլիմայի տեսակՄերձարևադարձային
Խոսվող լեզուներԱնգլերեն
Բնակչություն195 111 մարդ (2010[3])
Խտություն651,4 մարդ/կմ²
Ագլոմերացիա412 922
Ժամային գոտիUTC+10
Հեռախոսային կոդ251
Փոստային դասիչ36601-36613, 36615-36619, 36621-36622, 36625, 36628, 36630, 36633, 36640-36641, 36644, 33652, 36660, 36663, 36670-36671, 36675, 36685, 36688-36691, 36693, 36695
Պաշտոնական կայքcityofmobile.org
Մոբիլ (ԱՄՆ)##
Մոբիլ (ԱՄՆ)

Մոբիլ (անգլ.՝ Mobile [moʊˈbiːl]), նավահանգստային քաղաք ԱՄՆ-ի հարավում, Ալաբամա նահանգի մեծությամբ երրորդ քաղաքը, նավահանգիստ Մեքսիկական ծոցի Մոբիլ Բէի ծովախորշում, համանում գետի գետաբերանի մոտ։ Քաղաքը ունի կարևոր տնտեսական դեր Ալաբամա նահանգի համար։

Սկզբնագաղութային ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոբիլը հիմնադրվել է 1702 թվականին ֆրանսիացիների կողմից՝ Ժան Բատիստ դե Բենվիլյայի ղեկավարությամբ և ամբողջական անունը եղել է Ֆորտ Լուի դե լյա Մոբիլ։ Այնուհետև, փոթորիկների շարքից և ջրհեղեղներից հետո, որոշում կայացվեց այդ նավահագիստը տեղափոխել ավելի հյուսիս՝ 1711 թվականին, բայց Մոբիլ ծովախորշից ոչ հեռու, որը փաստացի համարվում է Մոբիլ և Ալաբամա գետերի գետաբերանը։

1702 թ.-ից 1720 թվականներին նավահանգիստը համարվում է ֆրանսիական Լուիզիանայի մայրաքաղաքը։ Այնուհետև 1720 թվականին մայրաքաղաքը տեղափոխվեց Բիլկոս (Միսիսիպի), իսկ ավելի ուշ 1723 թվականին Նոր Օրլեան։ Այդ իսկ պատճառով քաղաքը կորցրեց իր մայրաքաղաք լինելու կարգավիճակը, և դրա հետ մեկտեղ ֆրանսիական միապետության ֆինանսատնտեսական լրավճարի մեծ մասից։ Այնուհանդերձ 1723 թվականին քաղաքում սկսվեց առաջին քարե շենքերի կառուցումը և այն անվանափոխվեց Ֆորտ Կոնդե՝ Լյուդովիկ XIV եղբոր պատվին։

1763 թվականին քաղաքին սպասվում էր ուժեղ ցնցում, քանի որ ֆրանս-հնդկական պատերազմի ավարտից և Փարիզյան խաղախ համաձայնագրի ստորագրումից հետո քաղաքը հանձնվեց Մեծ Բրիտանյաին։ Անգլիցիների ժամանումը ունեցավ շատ վատ ազդեցություն քաղաքի բնակչության համար՝ տարածվեցին խտրականությունների, ռասիզմի, ռասայակն խտրականության, ստրկության ծայրահեղ ձևեր։ Նախկին կրեոլները, մետիսները և գունավորները ստիպված եղան լքել քաղաքը, տեղափոխվելով Մեքսիկա և Լուիզիանա։

Ավելի ուշ քաղաքը հանձնվեց ԱՄՆ-ին և մտավ Ալաբամա նահանգի կազմի մեջ։ Քաղաքի կարգավիճակը պաշտոնապես ամրագրվեց 1819 թվականի Մոբիլ անվանումով։

ԱՄՆ-ի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոբիլ ծովախորշը 1860-ական թվականների Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է մեծ կռիվների վայր։ Լինելով նահանգի միակ ծովային նավահանգիստը, քաղաքը արագ զարգանում էր, որպես արտահանության կենտրոն, որտեղից արտահանվում են Բիրմինգհեմ երկաթի հանքաքարը և պողպատ, ինչպես նաև փայտանյութ ու գյուղարտադրություն։ Ինչպես նաև Մոբիլը համարվում է ԱՄՆ-ի առափնյա անվտանգության գլխավոր բազան և մարզական կենտրոն։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 195 111 մարդ (2010), երրորդ հորիզոնականը Ալաբամայում։ Ալգոմերացիայի բնակչությունը կազմում է 412 922 մարդ։ 1970 թվականին քաղաքում բնակվում էին 190 հազար մարդ, արվարձաններով 377 հազար, այդ թվում ժողովուրդի 1/3-ը սևամորթներ։ Այդ ժամանակներից ուժեղացավ սպիտակամորթների հոսքը արվարձաններ, դրա համար Մոբիլի ժամանակակից բնակչության թվում սպիտակամորթները կեսից էլ քիչ են կազմում (մոտավորապես 49%)։ Թվաքանակով նրանց գրեթե հավասարվել են աֆրոամերիկացիները (մոտավորապես 48%), ավելացել են ասիացի և լատինամերիկացի համայնքները։ Ժամանակակից Մոբիլում տիրում է անգլերեն լեզուն, սևամորթները՝ Աֆրիկայից ԱՄՆ-ը բերված նախկին ստրուկնրի հետնորդներն են, խոսում են իրենց յուրահատուկ բարբառով (էբոնիկս)։

Մոբիլի աշխարհագրական դիրքը Մեքսիկական ծոցի ափին ապահովում է մեղմ մերձարևադարձային կլիմա, տաք և խոնավ ամառներով և մեղմ անձրևային ձմեռներով։ Ամենացածր ջերմաստիճանը արձանագրվել է 1899 թվականի փետրվարի 13-ին (-18°С), իսկ ամենաբարձրը 2000 թվականի օգոստոսի 29-ին (+41°С)։

Մոբիլ, Ալաբամա (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 83
(28)
84
(29)
91
(33)
94
(34)
100
(38)
102
(39)
104
(40)
105
(41)
103
(39)
95
(35)
87
(31)
81
(27)
105
(41)
Միջին բարձր °F (°C) 60.8
(16)
64.4
(18)
71.2
(21.8)
77.5
(25.3)
84.6
(29.2)
89.3
(31.8)
91.0
(32.8)
90.7
(32.6)
87.0
(30.6)
79.2
(26.2)
70.7
(21.5)
62.7
(17.1)
77.4
(25.2)
Միջին ցածր °F (°C) 40.0
(4.4)
43.3
(6.3)
49.2
(9.6)
55.4
(13)
63.7
(17.6)
70.4
(21.3)
72.7
(22.6)
72.6
(22.6)
68.0
(20)
57.6
(14.2)
48.6
(9.2)
42.2
(5.7)
57.0
(13.9)
Ռեկորդային ցածր °F (°C) 3
(−16)
−1
(−18)
21
(−6)
32
(0)
43
(6)
49
(9)
62
(17)
57
(14)
42
(6)
30
(−1)
22
(−6)
8
(−13)
−1
(−18)
Տեղումներ դյույմ (մմ) 5.64
(143.3)
5.11
(129.8)
6.14
(156)
4.79
(121.7)
5.13
(130.3)
6.10
(154.9)
7.26
(184.4)
6.96
(176.8)
5.11
(129.8)
3.69
(93.7)
5.13
(130.3)
5.06
(128.5)
66,12
(1679,4)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 0.1
(0.3)
0.1
(0.3)
0.1
(0.3)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0.1
(0.3)
0.4
(1.2)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 9.9 8.7 8.6 7.0 8.1 11.8 14.7 13.4 8.8 6.9 7.9 9.1 114.9
Միջին ամսական արևային ժամ 158 155 211 255 300 287 246 254 233 254 193 145 2691
Աղբյուր #1: National Oceanic and Atmospheric Administration[4], Weather Channel (extremes)[5]
Աղբյուր #2: Danish Meteorological Institute (sun, 1931–1960)[6]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոբիլը խոշոր նավահանգիստ է Մեքսիկական ծոցում։ Հանդիսանում Բիրմինգհեմ քաղաք տանող ջրանցքանման ճանապարհի սկիզբը։ Նավահանգստի բեռնափոխադրությունը 23,7 միլիոն տոննա (1972 թվականին բոքսիտների զգալի ներմուծում)։ Փայտարտամշակման և թղթարտադրական, քիմիական, կավահողի արտադրության, ցեմենտի, նավաշինության, նավագնացության, նավավերանորոգման, նավթավերամշակման, նավթի և գազի հանքարդյունաբերության հիմնարկների զարգացած են։ Կա մեծ այլումինի գործարան։ Զարգացած է առևտուրը Լատինական Ամերիկայի հետ։

Քաղաքում է գտնվում Հարավային Ալաբամայի համալսարանը՝ բժշկական կենտրոնով, Սպրինգղիլյան քոլեջը, Մոբիլյան քոլեջը, քաղաքային սպորտաառողջարանային համալիրը 16 000 մարդու համար նախատեսված, ինչպես տաև ամերիկյան York համալսարանի գլխավոր գրասենյակը։

Մոբիլում գտնվում է 15 շենք ավելի քան 30 մետր երկարությամբ։ Ամենաբարձրը RSA Battle House Tower-ն է (227 մետր)[7]՝ Ալաբամա նահանգի ամենաբարձրը 2006 թվականից։ Դրանից բացի այստեղ են գտնվում RSA–BankTrust Building[8] (նահանգում 4-րդը ըստ բարձրության) և Renaissance Riverview Plaza Hotel-ը[9] (10-րդ հորիզոնականը)։

Հայտնի բնիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
* Դեմարկուս Քազընս՝ ամերիկացի հայտնի բասկետբոլիստ
* Թիմ Քուկ՝ ամերիկացի գործարար, Էփլ ընկերության գործադիր տնօրեն[10]
* Արոն Իյողանսեն՝ ամերիկացի ֆուտբոլիստ, իսլանդական ծագումով
Մոբիլը Մեքսիկական ծոցի կողմից
Մոբիլը Մեքսիկական ծոցի կողմից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «City of Mobile : Mobile Government : City Officials : Mayor».
  2. «The U.S. Conference of Mayors : Meet the Mayors». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  3. «Population Estimates». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. «NowData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
  5. «Monthly Averages for Mobile, AL (36603)». The Weather Channel. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
  6. Cappelen, John; Jensen, Jens. «USA – Mobile, Alabama» (PDF). Climate Data for Selected Stations (1931–1960) (Danish). Danish Meteorological Institute. էջ 316. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. RSA Battle House Tower (անգլ.) на сайте emporis.com
  8. RSA–BankTrust Building (անգլ.) на сайте emporis.com
  9. Renaissance Riverview Plaza Hotel (անգլ.) на сайте emporis.com
  10. «Steve Jobs Resigns as CEO of Apple». Apple Inc. 2011 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոբիլ» հոդվածին։