Առաջարկություն (ֆիլմ, 2009)
Առաջարկություն անգլ.՝ The Proposal | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և կինոկատակերգություն |
Թվական | սեպտեմբերի 25, 2009[1], հուլիսի 30, 2009[2] և հունիսի 18, 2009[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ան Ֆլետչեր |
Պրոդյուսեր | Սանդրա Բուլոք, Ալեքս Կուրցման, Ռոբերտո Օրսի և Քևին Գրևիե |
Սցենարի հեղինակ | Pete Chiarelli? |
Դերակատարներ | Սանդրա Բուլոք, Ռայան Ռեյնոլդս, Բեթի Ուայթ, Մերի Սթինբյորգեն, Քրեյգ Թեոդոր Նելսոն, Աասիֆ Մանդվի, Դենիս Օ'Հեյր, Մալին Ակերման, Մայքլ Մոսլի, Մայքլ Նուրի, Մինի Անդեն և Օսկար Նունյես |
Օպերատոր | Օլիվեր Սթափլթոն |
Երաժշտություն | Աարոն Զիգման |
Մոնտաժ | Փրիսցիլա Նեդ Ֆրենդլի |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Մասաչուսեթս |
Կինոընկերություն | Mandeville Films և Touchstone Pictures |
Տևողություն | 107 րոպե |
Շահույթ | 317 400 000 $[4] |
Պաշտոնական կայքէջ |
«Առաջարկություն» (անգլ.՝ The Proposal), Էնն Ֆլեթչերի ռոմանտիկ կատակերգությունը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգարետ Թեյտը՝ «Ռուիկ ու Հանտ փաբլիշն» հրատարակչության գործադիր տնօրենը, խիստ ու անզիջում ղեկավար է, ում չեն սիրում իր ենթակաները։ Նա կանադացի է, և նրան սպառնում է արտաքսում, քանզի ավարտվել է աշխատանքային վիզայի ժամկետը։ Ցանկանալով խուսափել արտաքսումից՝ նա առանց երկար մտածելու որոշում է ամուսնանալ իր օգնականի՝ Էնդրյու Պեկստոնի հետ։ Սակայն Էնդրյուն հեշտ չի զիջում. նա ստիպում է, որ Մարգարետն իրեն առաջարկություն անի փողոցի մեջտեղում ծնկի իջած, ինչպես նաև բարձրացնի իր պաշտոնն ու հրատարակի իր ստեղծագործությունը, որի ձեռագիրը նա վաղուց տվել է Մարգարետին, ով նույնիսկ աչքի չէր անցկացրել այն։ Մարգարետը համաձայնում է։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սանդրա Բուլոք – Մարգարետ Թեյթ
- Ռայան Ռեյնոլդս – Էնդրյու Փեքստոն
- Բեթի Ուայթ – Էննի տատիկը
- Քրեյգ Տ. Նելսոն – Ջո Պեկստոն
- Մերի Ստինբյորգեն – Գրեյս Պեկստոն
- Մալին Ակերման – Գերտի
- Օսկար Նունյեզ – Ռոման
- Դենիս Օ'Հարե – միստր Գիլբերթսոն
- Աասաֆ Մանդվի – Բոբ Սպոլդինգ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ McClintock P. Disney unveils 2009 schedule // Variety — New York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2008. — ISSN 0042-2738
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2009_filmbemutatok_osszes.xls (հունգ.) — NMHH, 2010.
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը Archived 2010-03-08 at the Wayback Machine.
- «Առաջարկություն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Առաջարկություն»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «The Proposal»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «The Proposal»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «The Proposal»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|
Կատեգորիաներ:
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Էնն Ֆլետչերի ֆիլմեր
- 2009 ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- 2000-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Touchstone Pictures ֆիլմեր
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում