Շեքսպիրյան թագավորական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Շեքսպիրյան թագավորական թատրոն
Royal Shakespeare Theatre 2011.jpg
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՍտրատֆորդ ըփոն Էյվոն
Անվանված էՈւիլյամ Շեքսպիր
ՍեփականատերRoyal Shakespeare Company?
Հիմնադրված է1932
ՃարտարապետElisabeth Scott?
Փոխարինված էShakespeare Memorial Theatre?
Իրադարձություններհրդեհ[1]
Կոորդինատներ: 52°11′25.8000001″ հս․ լ. 1°42′14.0400001″ ամ. ե. / 52.190500000028° հս․. լ. 1.703900000028° ավ. ե. / 52.190500000028; 1.703900000028
Պաշտոնական կայք
Շեքսպիրյան թագավորական թատրոնը

Շեքսպիրյան թագավորական թատրոնը (անգլ.՝ Royal Shakespeare Theatre), թատրոն Էյվոնի Ստրատֆորդ քաղաքում։ Բացվել է 1932 թ-ին՝ ի պատիվ Ուիլյամ Շեքսպիրի։ Ներկայումս գտնվում է «Շեքսպիրյան թագավորական ընկերության» ղեկավարման տակ (Royal Shakespeare Company)։ Շեքսպիրյան թագավորական թատրոնը և Կարապի թատրոնը վերանորոգումից հետո բացվել են 2010 թվականի նոյեմբերին։ Հանդիսատեսային դահլիճը նախատեսված է 1040 + հանդիսատեսի համար[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեքսպիրյան թագավորական թատրոնը հիմնադրվել է 1932 թվականին հին Շեքսպիրյան հիշատակի թատրոնի տարածքում (բացված 1879 թվականի ապրիլի 3-ին), որը ավերվել էր 1926 թվականի մարտի 6-ի հրդեհից։ Նոր թատրոնը կոչվել է նույն կերպ։ Նախագծի ճարտարապետը Էլիզաբեթ Սքոթն էր։ Թատրոնը դարձել է Անգլիայում առաջին կարևոր ճարտարապետական նախագիծը, որը իրականացվել է կնոջ ղեկավարության ներքո[3]։ 1961 թվականին՝ Շեքսպիրյան թագավորական ընկերության հիմնադրումից մեկ տարի անց, թանգարանը վերանվանվել է Շեքսպիրյան թագավորական թատրոն։

Սքոթի նախագծած թատրոնում կար իտալական բեմ արկղ, հանդիսատեսների դահլիճի տարողությունը 1400 տեղ էր՝ տեղակայված երեք հարկաշարքում (պարտեր, դստիկոն և պատշգամբ )։ Երկու հարկաշարք հետագայում ավելացվել են կողքերում, թատերաբեմը առաջ է քաշվել դեպի նախաբեմ՝ ի շնորհիվ լրացուցիչ հարթակի։ Պատշգամբի տեղեր կարելի էր մուտք ունենալ միայն հատուկ լրացուցիչ աստիճանով։ Թատրոնի շենքը ներառվել է Grade II (հատուկ հետաքրքրության պատմական շենքեր)[4] շինությունների ցանկում։

Շեքսպիրյան թագավորական թատրոնը և Կարապի թատրոնը գտնվում են Էյվոն գետի արևմտյան ափին՝ Բենկրոֆ այգիների մոտ, որտեղից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի գետը։ Տանիքում գտնվող ռեստորանից և բարից կարելի է հիանալ Բենկորֆ այգիների և գետի տեսարաններով։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեքսպիրյան թագավորական թատրոնի վերակառուցումը Թագավորական շեքսպիրյան կազմակերպության վրա նստել է 112,8 մլն դոլար։ Վերակառուցման նախագիծը իր մեջ ներառում էր նորհանդիսատեսային դահլիճ՝ 1040 տեղ, բեմեր՝ առաջ քաշված դեպի հանդիսատեսի դահլիճ, որը թույլ է տալիս հանդիսատեսին ավելի ներգրավված լինել թատերական գործողություններում, մինչև վերջին տեղի հեռավորությունը կրճատվել 27-ից մինչև 15 մետր։ Թատրոնի վերակառուցման նախագծում պլանավորվում էր կատարելագործել Կարապի թատրոնը, ստեղծել մի շարք շփաման հարթակներ, այդ թվում՝ նոր սրճարան գետի ափին և ռեստորան՝ տանիքին, որը նայում էր 35 մետրանոց աշտարակին, նաև բարելավել է անդրկուլիսային պայմանները դերասանների և անձնակազմի համար[2]։ Նոր թատրոնը ավելի հասանելի է դարձել սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար։

Այն «միսենյականոց» թատրոն է, որը հնարավորություն է տալիս դերասաններին և հանդիսատեսին գտնվել նույն տարածության մեջ, ինչպես և դա եղել է Շեքսպիրի առաջին պիեսների բեմադրության ժամանակ։ Բեմը առաջ է քաշված դեպի դահլիճ և հանդիսատեսը տեղավորվում է բեմի երեք կողմերում։ Թատրոնի նման առանձնահատկությունը ստեղծում է շեքսպիրի պիեսները դիտելու ավելի ավանդական միջավայր, թույլ է տալիս հանդիսատեսին մոտ գտնվել դերասաններին և առավելագույնս ներգրավվել թատերական գործողության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  2. 2,0 2,1 Reid, Robert L. «Royal Treatment: a six year effort to redevelop the Royal Shakespere Company’s signature theater», Civil Engineering Magazine, July 2011, pg 73-81.
  3. Pringle, Marian The Theatres of Stratford-upon-Avon, 1875–1992: an architectural history. — Stratford-upon-Avon Society, 1994. — С. 29. — ISBN 0-9514178-1-9
  4. Historic England.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]