Ստրատֆորդ ըփոն Էյվոն
Քաղաք | ||
---|---|---|
Ստրատֆորդ ըփոն Էյվոն | ||
անգլ.՝ Stratford-upon-Avon | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Արևմտյան Միդլենդ | |
Հիմնադրված է | 1196 թ. | |
Մակերես | 2756,23 հեկտար | |
ԲԾՄ | 72 մետր | |
Խոսվող լեզուներ | անգլերեն | |
Բնակչություն | 27,445 մարդ (2011[1]) | |
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | |
Հեռախոսային կոդ | +44 1789 | |
Փոստային ինդեքս | CV37 | |
Փոստային դասիչ | CV37 | |
Պաշտոնական կայք | stratford-tc.gov.uk(անգլ.) | |
| ||
Ստրատֆորդ ըփոն Էյվոն (անգլ.՝ Stratford-upon-Avon), Լոնդոնի հյուսիս-արևմուտքից 163 կմ (101 մղոն) հեռավորության վրա գտնվող քաղաք, տեղակայված է Բիրմինգհեմից 35 կմ հարավ-արևելք և Ուորվիքից 13 կմ դեպի հարավ-արևմուտքում, Ուորիքշիր, Անգլիա[2]։ Գտնվում է Էյվոն գետի ափին։ 2007 թվականին քաղաքի բնակչությունը 25.505 մարդ էր կազմում[3], իսկ 2011 թվականի մարդահամարի տվյալների, այն աճել է, հասնելով 27.445 մարդու։
Ստրատֆորդը սկզբնապես բնակեցվել էր Անգլո-սաքսոնների կողմից և սկզբում ուներ գյուղի կարգավիճակ։ Բայց 1196 թվականին կալվածատեր Ջոն Քութանսը ի ցույց դրեց նախագծեր գյուղը զարգացնելու համար, որը կարող էր այն հասցնել մինչև քաղաքի կարգավիճակի։ Նույն թվականին Ռիչարդ I թագավորից հրովարտակ եկավ, ըստ որի Ստրատֆորդում պետք էր անցկացվեր շաբաթական շուկաներ՝ քաղաքին տալով շուկայականի կարգավիճակ։ Արդյունքում Ստրատֆորդում զարգանում էր առևտուրն ու առքուվաճառքը, ինչպես նաև քաղաքային ընդլայնումը։
Քաղաքը, լինելով անգլիացի դրամատուրգ և բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի ծննդավայրը, հայտնի տուրիստական վայր է և տարեկան ստանում է մոտավորապես 2,5 միլիոն այցելու[4]։ Շեքսպիրյան թագավորական ընկերության ղեկավարման տակ է գտնվում Շեքսպիրյան թագավորական թատրոնը, Ստրատֆորդ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը զուգակցվում է Հին անգլերենի strǣt բառի ('street' իմաստով), գետանց (ֆորդ) բառի, որը գետի այն հատվածն է, որտեղից կտրել-անցել է հետիոտնը կամ անվավոր (սայլային) փոխադրամիջոցը, և էյվոն բառի հետ, որը Կելտական լեզուներում նշանակում է գետ[5][6]։ 'Street'-ը Հռոմեական ճանապարհ էր, որը կապված էր Իքնիել փողոցի հետ Ալքեսթերում։ Գետանցը, որը Հռոմեական ժամանակներում որպես անցում էր օգտագործվում, ավելի ուշ դարձել է Քլոպտոն կամրջի տեղադրությունը[7][8][9]։ 1251-1252 թվականների հետազոտություններում առաջին անգամ Ստարտֆորդ բառը օգտագործվել է Հին Ստարտֆորդը և նոր կալվածքները նույնականացնելու համար[8][10]։ Անվանումը օգտագործվեց այդ ժամանակվանից հետո, որպեսզի բնութագրվի այն տարածքը, որը հատուկ տեղակայված էր Սուրբ Երրորդության եկեղեցում, Հին Քաղաքի փողոց[8]։
Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Ստրատֆորդ, առաջինը բնակեցրել էին Անգլո-սաքսոնները իրենց 7-րդ դարի ներխուժումից հետո, ինչ հայտնի դարձավ որպես Ուորիքշիր[5][11]։ Տարածքը պատկանում էր Վուսթերի եկեղեցուն։ Ստրատֆորդը մինչև 12-րդ դարն ուներ գյուղի կարգավիճակ, մինչև որ կալավածատեր Ջոն Քութանսի նախագծով այն զարգացվեց, հասնելով մինչև քաղաքի կարգավիճակի[8]։ Ջոնը ցանցային համակարգի վրա հիմնված նոր քաղաքային պլան մշակեց 1196 թվականին, որպեսզի ընդլայնի Ստրատֆորդը և թույլ տա բնակիչների վարձով տալ իրենց սեփականությունը՝ քաղաքում առևտրի զարգացման համար[5][9][12]։ Նույն թվականին Ռիչարդ I Առյուծասիրտ թագավորից հրովարտակ եկավ, ըստ որի Ստրատֆորդում պետք էր անցկացվեր շաբաթական շուկաներ, որը քաղաքին տվեց շուկայականի կարգավիճակ։ Այս երկու հրովարտակները, որոնցով Ստրատֆորդը գյուղից քաղաք ձևափոխվեց, տևեց մոտ 800 տարի[9][13]։
Ջոնի՝ Ստրատֆորդը քաղաք դարձնելը նշանակում էր, որ քաղաքը դարձավ առևտրականների և վաճառականների աշխատանքի վայր[9]։ 1252 թվականին քաղաքն ուներ մոտավորապես 240 բուգեյջներ, ինչպես նաև խանութներ, ախոռներ և այլ կառույցներ[8]։ Ստրատֆորդի նոր աշխատողներն ստեղծել էին գիլդիա (վաճառականների միություն), որը իրենց բիզնեսի և կրոնական պահանջների համար հայտնի էր որպես Սուրբ Խաչի գիլդիա[9]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բարգավաճման հիմնական աղբյուրը զբոսաշրջիկների կանոնավոր մեծ ներհոսքն է[14]։ Քաղաքը տարեկան 2,5 միլիոնից 3 միլիոն այցելու ունի[4][15]։ Ստրատֆորդը խոշորագույն անգլիական զբոսաշրջային քաղաք է, քանի որ այն հանդիսանում է Ուիլյամ Շեքսպիրի ծննդավայրը, որին շատերը համարում են բոլոր ժամանակների մեծագույն դրամատուրգ[14][16]։ 2010 թվականին Շրջանային խորհուրդը 298,000 եվրո է ծախսել զբոսաշրջության խթանման համար[17]։ 2010 թվականին Ստրատֆորը ըփոն Էյվոնն սկսել էր վերակառուցել քաղաքի պաշտոնական զբոսաշրջային կայք՝ Discover Stratford անվանմբ[18][19][20]։
Առևտրի կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կենտրոնում գտնվող Maybird առևտրի պարկը, որը տեղացիները հաճախ անվանում են «Maybird կենտրոն»[21][22] կամ պարզապես «Maybird», խոշոր առևտրային կենտրոն է[23] Բիրմինգեմ Ռոադում, գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես հինգ րոպե տևողության հեռավորության վրա, ունի բազմաթիվ խանութներ և քաղաքի շատ լավ օգտագործվող տեղամսերից մեկն է։ Մայբիրդում ներկյաացված խանութներն են[24]․ Asda Living, B&Q, Argos, Pizza Hut, WHSmith, Subway, The Big Fish, Game, Jollyes Pet Shop, Boots, M&S Foodhall, Sports Direct, New Look, Outfit, Poundstretcher, Pets at Home, Halfords, Matalan, Next և Costa Coffee։ Խոշոր Tesco սոիպերմարկետը գտնվում է Մայբիրի հարևանությամբ[25], B&Q-ի հետևում։ Նույն ճանապարհի վրա գտնվում է Aldi խանութը։
The Rosebird կենտրոնը Շիփստոն Ռոադում տեղակայված շատ ավելի փոքր առևտրի կենտրոն է և ներառում է մեծ Waitrose սուպերմարկետը[26], Կենդանիների անկյուն[27], ընտանի կենդանու խանութ և Rosebird Centre դեղատունը։ Դեղատունը ծառայում է նաև որպես բժշկական կենտրոն, որը գործում է որպես Alcester Road-ի գլխավոր Rother House բժշկական կենտրոնի մասնաճյուղ[28]։ Շուտով Rosebird կենտրոնում բացվելու է "Avonvale Անասնաբուժական կենտրոն"-ը[29]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Ստրատֆորդ ըփոն Էյվոնի բնակչությունը 27,445[30] մարդ էր կազմումը, որը 2007 թվականի համեմատությամբ աճել է (25,505)[31]։ Քաղաքի բնակչությունը կառավարության որոշումից հետո նախատեսվում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ավելացնել, եթե հաստատվի Շոթերիում 800 նոր բնակարան կառուցելու պլանը, ուրում ներառված է նաև ռելիեֆի համար նոր ճանապարհներ կառուցելու պլանը[32][33]։ Բնակչության թվի ավելացման համար նաև նախատեսվում է 500-ից ավել տներ կառուցել Ստրատֆորդի Բիշոփտոնի տարածքով[34], և 270 տուն Լոքսլեյ Ռոադում[35]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Town population 2011»։ Neighbourhood Statistics։ Office for National Statistics։ Արխիվացված է օրիգինալից 23 December 2015-ին։ Վերցված է 21 December 2015
- ↑ «Stratford-on-Avon District Council: Living in the District»։ Stratford.gov.uk։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 6, 2012-ին։ Վերցված է մայիսի 31, 2013
- ↑ «2009 Ward Population Estimates for England and Wales, mid-2007»։ Neighbourhood Statistics։ Office for National Statistics։ հունիսի 4, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-29-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2010
- ↑ 4,0 4,1 «Case Study - Stratford-upon-Avon»։ ocr.org.uk։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-18-ին։ Վերցված է նոյեմբերի 18, 2016
- ↑ 5,0 5,1 5,2 Lambert Tim։ «A History of Stratford Upon Avon»։ www.localhistories.org։ Վերցված է նոյեմբերի 9, 2016
- ↑ «Reverting back to another language no-no | OxfordWords blog»։ OxfordWords blog։ փետրվարի 28, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-10-ին։ Վերցված է փետրվարի 10, 2017
- ↑ «Stratford-Upon-Avon - York Tutors»։ York Tutors։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-30-ին։ Վերցված է նոյեմբերի 14, 2016
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «The borough of Stratford-upon-Avon: Introduction and architectural description | British History Online»։ www.british-history.ac.uk։ Վերցված է նոյեմբերի 10, 2016
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Gillingham John։ «Stratford-upon-Avon 800th Anniversary Guide»։ www.stratford-upon-avon.co.uk։ Վերցված է նոյեմբերի 9, 2016
- ↑ Holt Richard, Rosser Gervase (հունիսի 23, 2014)։ «The Medieval Town in England 1200-1540»։ books.google.co.uk (անգլերեն)։ Routledge։ Վերցված է նոյեմբերի 11, 2016
- ↑ «Stratford-upon-Avon Tourist Information and Travel Guide England UK»։ www.cotswolds.info։ Վերցված է նոյեմբերի 9, 2016
- ↑ «Historic Spine Webpage»։ www.stratfordsociety.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-17-ին։ Վերցված է նոյեմբերի 9, 2016
- ↑ «About Stratford Upon Avon Markets | Stratford Markets»։ www.stratfordmarkets.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին։ Վերցված է նոյեմբերի 9, 2016
- ↑ 14,0 14,1 Council Stratford-on-Avon District։ «Tourism: Stratford-on-Avon District Council»։ www.stratford.gov.uk։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին։ Վերցված է նոյեմբերի 13, 2016
- ↑ «http://www.stratford.gov.uk/localplan/ELECTRONIC/Section7.pdf»։ stratford.gov.uk։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 4, 2013-ին։ Վերցված է նոյեմբերի 18, 2016
- ↑ «William Shakespeare»։ BBC։ Վերցված է մայիսի 21, 2015
- ↑ Stratford District Council still committed to tourism Media release, 31 March 2010
- ↑ Stratford District Council launches new initiatives to promote tourism Media release, 8 November 2010
- ↑ Tourist Office Opens Media release, 12 May 2010
- ↑ Stratford Tourist Information Centre moving back to Bridgefoot Media release 19 October 2011
- ↑ «SportsDirect.com > Stores»
- ↑ «Boots Stratford Upon Avon The Maybird Centre – Store Locator – Boots»
- ↑ «Contact :: Maybird Shopping Centre»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-23-ին։ Վերցված է 2018-01-27
- ↑ «The Park :: Maybird Shopping Centre»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-18-ին։ Վերցված է 2018-01-27
- ↑ M.J. Foskett։ «Tesco Stratford Upon Avon Superstore opening times and store details»
- ↑ «Waitrose Stratford-upon-Avon – Branch Finder»։ Waitrose Limited
- ↑ «Pet Shops Stratford upon Avon – Pets Corner Pet Shop in Stratford upon Avon – Pets Corner»
- ↑ «Rother House Medical Centre»(չաշխատող հղում)
- ↑ «Stratford surgery»
- ↑ «Town population 2011»։ Neighbourhood Statistics։ Office for National Statistics։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-23-ին։ Վերցված է դեկտեմբերի 21, 2015
- ↑ «2009 Ward Population Estimates for England and Wales, mid-2007»։ Neighbourhood Statistics։ Office for National Statistics։ հունիսի 4, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-29-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2010
- ↑ «Shottery 800 homes plan given go ahead»։ BBC News։ հոկտեմբերի 25, 2012։ Վերցված է նոյեմբերի 10, 2016
- ↑ «Shakespeare trust votes to sell land for houses»։ BBC News։ հոկտեմբերի 4, 2015։ Վերցված է նոյեմբերի 10, 2016
- ↑ Smith Chris (օգոստոսի 18, 2016)։ «Five hundred homes at Bishopton get go-ahead - Stratford Herald»։ Stratford Herald։ Վերցված է նոյեմբերի 10, 2016
- ↑ «Arden Heath Farm, Stratford-upon-Avon - David Tucker Associates»։ dtatransportation.co.uk։ հունվարի 20, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-26-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ստրատֆորդ ըփոն Էյվոն Վիքիպահեստում |
---|
|