Տինտո Բրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տինտո Բրաս
իտալ.՝ Tinto Brass
Ծնվել էմարտի 26, 1933(1933-03-26)[1] (91 տարեկան)
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն[2]
ԿրթությունՖերարայի համալսարան
Քաղաքացիություն Իտալիա
Կրոնաթեիզմ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, դերասան և կինոսցենարիստ
ԱմուսինCaterina Varzi? և Carla Cipriani?
IMDbID ID 0000972
tintobrass.it

Տինտո Բրաս (իտալ.՝ Tinto Brass, իրական անունը՝ Ջովաննի Բրաս, մարտի 26, 1933(1933-03-26)[1], Միլան, Իտալիայի թագավորություն[2]), էրոտիկ ժանրի իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տինտո Բրասը ծնվել է Միլանում։ Ավարտելով իրավական քոլեջը, տեղափոխվել է Փարիզ, որտեղ աշխատել է Cinematheque Française արխիվում, որն ունի աշխարհի ամենահեղինակավոր և հարուստ հավաքածուն։ Վերադառնալով Իտալիա, աշխատել է ռեժիսորի օգնական։ Հասարակության ուշադրությունը նրա վրա բևեռվել է դեռ աշխատանքային գործունեության վաղ տարիներից, երբ նկրահանել է իր դեբյուտային «Աշխարհի գագաթին» (1963 թ.) կինոնկարը։ 1964 թվականին նա նկարահանել է «Իմ տիրուհի» ֆիլմի երկու էպիզոդները։ Նույն թվականին նկարահանել է «Թռչող ափսե» ֆիլմը։ 1968 թվականին նկարահանված «Ճիչ» ֆիլմի ցուցադրությունը գրաքննության կողմից արգելվեց մինչև 1974 թվականը։ Տինտո Բրասը մշտապես անձամբ է հետևում իր ֆիլմերի մոնտաժային աշխատանքներին, որն արտահայտվում է նրա գեղարվեստական ֆիլմերի հեղինակային ընդգծվածությամբ։

Իր ստեղծագործական կյանքի վաղ շրջանում Տինտո Բրասն իր ուժերը փորձել է կատակերգական ժանրում («Ով աշխատում է, նա կորած է» (1963 թ.), «Թռչող ափսե» (1964 թ.)), կինոնովելներից սկսած մինչև ինտելեկտուալ ֆիլմեր («Հևոց» (1967 թ.), «Ճիչ» (1968 թ.)), վեսթերնի ժանրում («Յանկիներ» (1966 թ.)), տարվել է հոգեբանական բացահայտումներով («Հեռացածը» (1970 թ.), «Արձակուրդ» (1971 թ.)), ստեղծել է կինոնմանակում («Շարժիչ» (1979 թ.)), սակայն վերջնականապես հաստատվել է էրոտիկ ֆանտազիաների ժանրում։

Տինտո Բրասի «Կիտիի սրահը» (1976 թ.) և «Կալիգուլա» (1979 թ.) ֆիլմերի հիմքում քաղաքական և պատմական իրականությունն է։ Նրա «Կալիգուլա» ֆիլմը, որտեղ նկարահանվել էին համաշխարհային կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Պիտեր Օ'Թուլը և Մալքոլմ Մաքդաուելը, փորձում էր դուրս գալ բարոյականության շրջանակներից և մատնված էր հաջողության՝ իր մարդկային դաժանության, այլասերվածության և պոռնոգրաֆիայի բացահայտումներով։ Կինոնկարն ամբողջովին բացահայտել էր հռոմեական բարձր խավի դաժան բարքերն ու այլասերվածությունը։

Սկսած «Բանալին» (1983 թ.) ֆիլմից, Տինտո Բրասի ֆիլմերի հիմնական մասը նվիրված էր զանազան սեքսուալ շեղումներին։ Նրա մարմնական սիրո պատմություններին հանդիսատեսը ականատես է լինում կողքից, կարծես թաքուն դիտելով հերոսների սիրային կյանքը, զգալով նրանց սեքսուալ ապրումներն ու հաճույքի և բավականության րոպեները։ Նրա հետագա տարիների ֆիլմերից են «Միրանդա» (1985 թ.), «Սեր և կիրք» (1987 թ.), «Կարմիր պղպեղ» («Պապրիկա» 1990 թ.), «Բոլոր լեդիներն անում են դա» (1992 թ.), «Ծիկրակողը» (1994 թ.), «Չարաճճին» (1998 թ.), «Խախտելով արգելքները» (2000 թ.), «Սև հրեշտակը» (2002 թ.), «Օ, կանայք» (2003 թ.), «Սեր իմ» (2005 թ.) և այլ կինոնկարներ։

Որպես դերասան Տինտո Բրասը հանդես է եկել «Կին - դա ինչ-որ հիասքանչ է» (1964 թ.), «Կապիր ինձ ամուր» (1999 թ.), «Տինտո Բրասի գրառումները» (1999 թ.), «Վերջին մետրոն» (1999 թ.), «Քաղցր երազ» (1999 թ.), «Կատաղած շուն» (2012 թ.) և այլ ֆիլմերում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տինտո Բրասը 1957 թվականին ամուսնացել է «Հարրի Բար» ռեստորանի հիմնադիր Ջուզեպպե Չիպրիանիի դստեր՝ սցենարիստ Կառլա Չիպրիանիի հետ։ 2006 թվականին Կառլան մահացել է։ Նրանք ունեն մեկ դուստր և մեկ որդի։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1958  Տարածական դինամիկա Spatiodynamisme
1963  Ով աշխատում է, նա կորած է (Աշխարհի գագաթին) Chi lavora è perduto (In capo al mondo)
1964  Կա Իրա. Հեղեղների ապստամբությունը Ça ira, il fiume della rivolta
1964  Իմ տիրուհի La mia signora
1964  Թռչող ափսե Il disco volante
1966  Յանկիներ Yankee
1967  Հևոցով Col cuore in gola
1968  Ճիչ L'urlo
1969  Սևը սպիտակի վրա Nerosubianco
1970  Հեռացածը Dropout
1971  Արձակուրդ La vacanza
1975  Կիտիի սրահը Salon Kitty
1979  Կալիգուլա Caligula
1979  Շարժիչ Action
1983  Բանալին La chiave
1985  Միրանդա Miranda
1987  Սեր և կիրք Capriccio
1988  Խորտկարան «Բուդապեշտ» Snack Bar Budapest
1990  Պապրիկա (Կարմիր պղպեղ) Paprika
1991  Բոլոր լեդիներն անում են դա Così fan tutte
1993  Ծիկրակողը L'uomo che guarda
1995  Տինտո Բրասի փոստը Fermo posta Tinto Brass
1998  Չարաճճին Monella
1999  Խախտելով արգելքները Tra(sgre)dire
2002  Սև հրեշտակը Senso '45
2003  Օ, կանայք Fallo!
2005  Սեր իմ Monamour
2008  Ծիկրակողը խոհանոցում Kick the Cock

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1964  Կին - դա ինչ-որ հիասքանչ է La donna è una cosa meravigliosa
1983  Բանալին La chiave
1995  Տինտո Բրասի փոստը Fermo posta Tinto Brass
1999  Կապիր ինձ ամուր Stringimi forte i polsi
1999  Զատիկ La coccinella
1999  Տինտո Բրասի գրառումները. Ջուլիա Tinto Brass Presents Erotic Short Stories: Part 1 - Julia
1999  Տինտո Բրասի գրառումները. Քվատրո Tinto Brass Presents Erotic Short Stories: Part 2 - Quattro
1999  Տինտո Բրասի գրառումները. Արատավոր հարաբերություններ Tinto Brass Presents Erotic Short Stories: Part 4 - Improper Liaisons
1999  Տինտո Բրասի գրառումները. Կապիր ինձ ամուր Tinto Brass Presents Erotic Short Stories: Part 3 - Hold My Wrists
1999  Վերջին մետրոն Ultimo metrò
1999  Քաղցր երազ Sogno
2002  Արատավոր հարաբերություններ Unchaste relatioships
2003  Օ, կանայք Fallo!
2008  Ցասում La rabbia
2008  Ծիկրակողը խոհանոցում Kick the Cock
2012  Կատաղած շուն Canepazzo

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #120095572 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տինտո Բրաս» հոդվածին։