Jump to content

Թեյթ Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյթ Թեյլոր
անգլ.՝ Tate Taylor
Ծնվել էհունիսի 3, 1969(1969-06-03) (55 տարեկան)
ԾննդավայրՋեքսոն
ԿրթությունՄիսիսիպիի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և կինոպրոդյուսեր
IMDbID ID 0853238

Թեյթ Թեյլոր,(անգլ.՝ Tate Taylor, հունիսի 3, 1969(1969-06-03), Ջեքսոն), ամերիկացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր։ Մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ «Սպասուհի» (2011 թ.) և «Կինը գնացքում» (2016 թ.) ֆիլմերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյթ Թեյլորը ծնվել և մեծացել է Ջեքսոնում, Միսիսիպի նահանգում, ԱՄՆ։ Ավարտել է Միսիսիպի Համալսարանը։ Որոշ ժամանակ ապրել է Նյու Յորքում, այնուհետև տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ էլ սկսել է իր գործունեությունը կինոյի ասպարեզում։

Որպես դերասան Թեյթը կատարել է իր դեբյուտը էպիզոդիկ դերով 1995 թվականին «Դրյու Քերի շոու» սերիալում։ Իր ռեժիսորական կարիերան Թեյլորը սկսել է 2003 թվականին, թողարկելով «Ճուտիկների խնջույքը» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ նա հանդես է եկել որպես ռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր։ Կարճամետրաժ ֆիլմը ստացել է բազմաթիվ մրցանակներ 12 տարբեր կինոփառատոններում։ Այս նկարով սկսեց Թեյլորի համագործակցությունը դերասանուհի Օկտավիա Սփենսերի հետ, որի դերը «Սպասուհի» ֆիլմում բերեց նրան մրցանակներ։

Որպես լիամետրաժ ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Թեյլորը կատարել է իր դեբյուտը 2008 թվականին, «Հիանալի տգեղները» ֆիլմով։ Կատակերգության նկարահանումները անցել են Glacier ժողովրդական այգում Մոնտանայում, Չիկագոյում և Լոս Անջելեսում։ Շնորհիվ դժվար օպերատորական հնարքների և հիանալի դերասանական կազմի ֆիլմը Թեյլորին ճանաչում բերեց հոլիվուդյան ռեժիսորների և սցենարիստների շրջանում։

Վերջին կինոնկարներից մեկը, որտեղ Թեյթը հանդես է եկել որպես դերասան, «Ձմեռային ոսկոր» ֆիլմն է, Դենիել Վուդրելլի վեպի մոտիվներով։ Ֆիլմը ստացել է Գրան-պրի Սանդենս կինոփառատոնում։

2011 էկրան է բարձրանում Թեյլորի 3-րդ ռեժիսորական աշխատանքը՝ «Սպասուհի» դրաման, Քեթրին Ստոկեթի համանուն վեպի էկրանավորումը։ Ֆիլմի նկարահանումները սկսել են 2010 թվականի հուլիսին, Գրինվուդ քաղաքում։ Ֆիլմում նկարահանվել են Էմմա Սթոունը, Բրայս Դալլաս Հովարդը, Ջեսսիկա Չեսթեինը, Վիոլա Դեյվիսը և Օկտավիա Սփենսերը։ Ֆիլմը արժանացել է կինոքննադատների դրական արձագանքներին, ստացել է կինոմրցանակներ, նոմինացվել է «Ոսկե Գլոբուս» և «Օսկար»։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանական աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1995 - 2004 թթ. - «Դրյու Քերի Շոու» / The Drew Carey Show - Ջիմ
  • 1997 թ. - «Ռոմին ու Միշելը շրջանավարտների հանդիպմանը » / Romy and Michele's High School Reunion - Քեյսի
  • 2003 թ. - «Ճուտիկների խնջույք» / Chicken Party - Լյուկ Սմիթ
  • 2004 թ. - «Բաժանումների հանրագիտարանը» / Breakin' All the Rules - օգնական
  • 2008 թ. - «Հիանալի տգեղները» / Pretty Ugly People - Ջորջի ընկերը
  • 2008 թ. - «Թշվառ կյանք» / Sordid Lives: The Series - Րիչի Միլլեր
  • 2011 թ. - «Ձմեռային ոսկոր» / Winter's Bone - Մայք
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2003 թ. - «Ճուտիկների խնջույք» / Chicken Party
  • 2008 թ. - «Հիանալի տգեղները» / Pretty Ugly People
  • 2011 թ. - «Սպասուհի» / The Help
  • 2014 թ. - «Ջեյմս Բրաուն. ճանապարհ դեպի վեր» / Get on Up
  • 2015 թ. - «Գրեյսը և Ֆրենկին» / Grace and Frankie
  • 2016 թ. - «Կինը գնացքում» / The Girl on the Train
Սցենարական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2003 թ. - «Ճուտիկների խնջույք» / Chicken Party
  • 2008 թ. - «Հիանալի տգեղները» / Pretty Ugly People
  • 2011 թ. - «Սպասուհի» / The Help
Պրոդյուսերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2003 թ. - «Ճուտիկների խնջույք» / Chicken Party
  • 2008 թ. - «Հիանալի տգեղները» / Pretty Ugly People
  • 2011 թ. - «Սպասուհի» / The Help
  • 2014 թ. - «Ջեյմս Բրաուն. ճանապարհ դեպի վեր» / Get on Up
  • 2015 թ. - «Գրեյսը և Ֆրենկին» / Grace and Frankie

Թեյթ Թեյլորը ամերիկացի գրող Քեթրին Սթոկետի լավագույն ընկերներից է, ում հետ միասին մանկապարտեզ է հաճախել Ջեքսոնում։ Հիմա նրանք հանդիսանում են սկսնակ կինեմատոգրաֆիստների ու գրողների ֆոնդի հիմնադիրներ Միսիսիպիում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյթ Թեյլոր» հոդվածին։