Էնդրյու Վայնա
| Էնդրյու Վայնա | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 1, 1944[1] |
| Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Հունգարիա |
| Վախճանի թիվ՝ | հունվարի 20, 2019[2][1] (74 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Բուդապեշտ, Հունգարիա[2] |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր և գործադիր պրոդյուսեր |
| IMDb։ | ID 0883351 |
| andyvajna.hu | |
Էնդրյու Ջորջ Վայնա (անգլ.՝ Andrew George Vajna, հունգ.՝ Vajna András György, օգոստոսի 1, 1944[1], Բուդապեշտ, Հունգարիա - հունվարի 20, 2019[2][1], Բուդապեշտ, Հունգարիա[2]), հունգարացի կինոպրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդրյու Վայնան ծնվել է 1944 թվականի օգոստոսի 1-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ 1956 թվականի Հունգարական հեղափոխության պատճառով 12 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ Նրա առաջին մասնագիտությունը եղել է վարսավիրությունը։ Մարիո Կասարի հետ նա հիմնում է Carolco Pictures ընկերությունը, որ զբաղվում էր բլոկբաստերների արտադրությամբ (Ռեմբոյի մասին կինոշարքը, Պինդ ընկույզ, ինչպես նաև մի քանի ֆիլմեր Տերմինատորի մասին և այլն), սակայն սնանկացել է այն բանից հետո, երբ վարձույթում կատարելապես ձախողվել են «Շոուգրլզ» (անգլ.՝ Showgirls) և «Մարդասպանների կղզին» (անգլ.՝ Cutthroat Island) ֆիլմերը։
1989 թվականին Էնդրյու Վայնան հիմնադրել է Ինտերկոմը՝ ամենամեծ կինո- և DVD տարածողը Հունգարիայում, և զբաղեցրել ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը[3]։
2011 թվականի հունվարի 15-ին Հունգարիայի կառավարությունը Էնդրյու Վայնային նշանակել է կառավարական կոմիսար, ով պատասխանատու է հունգարական կինեմատոգրաֆի պահպանության ու զարգացման ռազմավարության համար[4][5]։
Էնդրյու Վայնան Հունգարիայում ունի երկու խաղատուն[6]։
2013 թվականի օգոստոսին Էնդրյու Վայնան ամուսնացել է հունգարացի մոդել Տիմեա Պալաչիկի հետ, ով 38 տարով փոքր է իրենից[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում |
|---|---|---|
| 1972 | Hei lu | |
| 1981 | Դիլետանտը | The Amateur |
| Փախուստ դեպի հաղթանակ | Escape to Victory | |
| 1982 | Ռեմբո։ Առաջին արյունը | First Blood |
| Superstition | ||
| 1985 | Ռեմբո։ Առաջին արյունը 2 | Rambo: First Blood Part II |
| 1987 | Նախազգուշության բոլոր միջոցները | Extreme Prejudice |
| 1988 | Կարմիր տոթ | Red Heat |
| Ռեմբո 3 | Rambo III | |
| 1989 | Գեղեցիկ Ջոնին | Johnny Handsome |
| Խորքային աստղ համար 6 | DeepStar Six | |
| 1990 | Յակովի սանդուղքը | Jacob's Ladder |
| Նեղ սահման | Narrow Margin | |
| Էյր Ամերիկա | Air America | |
| Հիշել ամենը | Total Recall | |
| Լուսնի լեռները | Mountains of the Moon | |
| 1992 | Հեքիմ | Medicine Man |
| 1994 | Գիշերվա գույնը | Color of Night |
| Վերածննդի դարաշրջանի մարդը | Renaissance Man | |
| 1995 | Ալ կարմիր տառ | The Scarlet Letter |
| Դատավոր Դրեդը | Judge Dredd | |
| 1996 | Էվիտա | Evita |
| 1997 | A Miniszter félrelép | |
| Shadow Conspiracy | ||
| 1998 | Այրվիր, Հոլիվուդ, այրվիր | An Alan Smithee Film: Burn Hollywood Burn |
| 1999 | 13-րդ զինվորը | The 13th Warrior |
| 2000 | A Holocaust szemei | |
| 2001 | An American Rhapsody | |
| 2002 | Ես հետևում եմ | I Spy |
| 2003 | Տերմինատոր 3. Մեքենաների ապստամբությունը | Terminator 3: Rise of the Machines |
| 2006 | Szabadság | |
| Ազատության մոլուցք | Freedom's Fury | |
| Հիմնական բնազդ 2 | Basic Instinct 2 | |
| 2008 | Տերմինատոր։ Սառա Քոնորի ժամանակագրությունը | Terminator: The Sarah Connor Chronicles |
| 2009 | Տերմինատոր։ Փրկիչը | Terminator Salvation |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Blikk: Andy Vajnára vasárnap reggel a villa gondnoka talált rá (հունգ.) // Index — Magyarország: Index.hu Zrt., 2019. — ISSN 1585-3241
- ↑ InterCom International Communication Services Inc.
- ↑ «Kormánybiztosnak nevezik ki Vajnát» (հունգարերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Govt appoints Andy Vajna film industry commissioner, Magyar Tavirati Iroda
- ↑ Biography for Andrew G. Vajna
- ↑ «HUNGARIAN ROOTS: ANDY VAJNA, HUNGARIAN-AMERICAN FILM PRODUCER OF THE "TERMINATOR" MOVIES». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էնդրյու Վայնա Internet Movie Database կայքում
- Govt appoints Andy Vajna film industry commissioner
- Kormánybiztosnak nevezik ki Vajnát
- Andy Vajna lap.hu
- Mario Kassar
- Korda Filmstúdió
- Carolco logo
- C2 Pictures logo
- Cinergi Pictures logo
- Cinergi Interactive
- http://fn.hir24.hu/csucsfogyaszto/2011/01/14/andy_vajna_kormanybiztos_lesz Արխիվացված 2014-01-03 Wayback Machine Andy Vajna kormánybiztos lesz] (FN.hu, 2011. január 14.)
- Meghosszabították Vajna kormánybiztosi kinevezését (NOL.hu, 2011. december 30.)
- Andrew Vajna na filmweb.pl
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Վայնա» հոդվածին։ |
| ||||||||||||