Ազատության մոլուցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատության մոլուցք
անգլ.՝ Freedom's Fury
Երկիր ԱՄՆ
 Ավստրալիա
Ժանրվավերագրական ֆիլմ
ԹեմաԱմառային օլիմպիական խաղեր 1956
Թվական2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔոլին Քեյթ Գրեյ[1]
ՊրոդյուսերԹոր Հալվորսեն Մենդոսա
ԴերակատարներԴեժյո Դյարմատի, Մարկ Սփից, Վիկտոր Ագեև և Միկլոշ Մարտին
ԵրաժշտությունԼես Հոլ
Տևողություն90 րոպե

Ազատության մոլուցք (անգլ.՝ Freedom's Fury), 2006 թվականի վավերագրական ֆիլմ՝ նկարահանված կանադացի կինոռեժիսոր Քոլին Ք․ Գրեյի կողմից։ Պրեմիերան կայացել է 2006 թվականի սեպտեմբերի 7-ին Հունգարիայում։ 2007 թվականի հոկտեմբերի 12-ին ֆիլմը ցուցադրվել է Վարշավայի միջազգային կինոփառատոնում, 2008 թվականի ապրիլի 5-ին՝ Վիսկոնսինում կայացած կինոփառատոնում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին Հունգարիայում անհանգիստ իրավիճակ է․ Արևելյան խմբավորման զորքերը Խորհրդային Միության գլխավորությամբ վերահսկողություն են սահմանել Հունգարիայի նկատմամբ այն բանից հետո, երբ այդ երկիրը մի քանի տարի եղել էր նացիստական Գերմանիայի դաշնակիցը։ Հունգարիայում սկսվում է հակախորհրդային խռովություն, սակայն ամեն ինչ ավարտվում է երկու շաբաթվա ընթացքում․ ԽՍՀՄ զորքերը մտնում են Հունգարիա և ճնշում հեղափոխությունը։ Նույն թվականին, երբ դեռ թարմ են խորհրդային զորքերի ներխուժման մասին հիշողությունները, ԽՍՀՄ-ի ու Հունգարիայի հավաքականները հանդիպում են Մելբուրնում անցկացվող Օլիմպիական խաղերի ջրագնդակի մրցության կիսաեզրափակչում։ Հունգարացիները տրամադրված էին վճռական, և հանդիպումը դառնում է ջրագնդակի ամենագեղեցիկ ու հիշարժան խաղերից մեկը Օլիմպիական խաղերի պատմության մեջ։

Ռեժիսոր Քոլիյ Գրեյը ֆիլմում պատկերել է 1956 թվականի իրադարձությունները, որ ճակատագրական էին Հունգարիայի համար։ Պատմում է ամերիկացի հայտնի լողորդ Մարկ Սպիտցը։ Ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են Լյուսի Լյուն ու Քվենտին Տարանտինոն։

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեգան Ռեյնի Արոնս – ռեժիսոր / սցենարիստ / օպերատոր
  • Քոլին Քեյթ Գրեյ – ռեժիսոր / սցենարիստ / օպերատոր
  • Քրիստին Լեյսի – պրոդյուսեր
  • Լես Հոլ – կոմպոզիտոր
  • Մայքլ Ռոջերս – մոնտաժի ռեժիսոր
  • Թոր Հալվորսեն Մենդոսա – պրոդյուսեր
  • Լյուսի Լյու – գործադիր պրոդյուսեր
  • Էմի Սոմեր – գործադիր պրոդյուսեր
  • Էնդրյու Վայնա – գործադիր պրոդյուսեր
  • Քվենտին Տարանտինո – գործադիր պրոդյուսեր

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինոնկարը հեռու է սոսկ մարզական վավերագրական ֆիլմ լինելուց։ Սա արդեն մարզական դրամա է, որն արծարծում է նաև քաղաքական հարցեր։ – Ջեյսոն Ֆերգյուսոն («Orlando Weekly»)[2]
  • Սպորտն ու քաղաքականությունը երկաթե վարագույրից այն կողմ ցուցադրվում են «Ազատության մոլուցք» հետաքրքիր, բայց ավանդական վավերագրական ֆիլմում, որը հիշում է այն ճնշումը, որ ռուսները գործադրում էին ազատության ձգտող հունգարացիների վրա ջրագնդակի խաղում 1956 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ։ – Ռասել Էդվարդս («Variety»)[3]
  • Քվենտին Տարանտինոն իր անունը դրել է շատ նախագծերի տակ, սակայն հունգարացի ջրագնդորդների մասին պատմող լիամետրաժ վավերագրական ֆիլմը պիտի դառնա ամենաարտասովոր գրառումներից մեկը նրա ֆիլմագրության մեջ։ – Մայքլ Բրուք («Kinoblog»)[4]
  • Ես չեմ կարող խոսել այն հանդիսատեսների փոխարեն, որոնք վերապրել են այդ ժամանակները, բայց որպես մարդ, ով ֆիլմում պատկերված դեպքերի մասին իմանում է առաջին անգամ, ես վավերագրական ֆիլմը համարում եմ հետաքրքրական ու տեսնում եմ այն վավերագրական լավագույն ֆիլմերի շարքում, որոնք ցուցադրվել են ոչ վաղ անցյալում կայացած Tribeca կինոփառատոնի ժամանակ։ – Չարլի Փրինս («Cinema Strikes Back»)[5]
  • Այս վավերագրական ֆիլմը հետաքրքրական կլինի առաջին հերթին Օլիմպիական խաղերի ու Սառը պատերազմի պատմությամբ հետաքրքվողների համար։ Սա բավական պարզ ֆիլմ է վիզուալ տեսանկյունից և իմաստուն պատմության տեսանկյունից։ – Բրանավան Գնանալնգամ («The Lumière Reader»)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0322332/
  2. Ջեյսոն Ֆերգյուսոն (23 նոյեմբերի, 2006). «Freedom's Fury» (անգլերեն). Orlando Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. Ռասել Էդվարդս (10 ապրիլի, 2007). «Freedom's Fury» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. Մայքլ Բրուք. «Freedom's Fury (d. Colin K. Gray/Megan Raney, 2006, US)» (անգլերեն). Kinoblog. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. Չարլի Փրինս (6 հունիսի, 2006). «Tribeca Film Festival: Freedom's Fury» (անգլերեն). Cinema Strikes Back. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. Բրանավան Գնանալնգամ (24 հուլիսի, 2007). «Game of Lives: Freedom's Fury» (անգլերեն). The Lumière Reader. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]