Ջեք Կոուլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Կոուլման
Ջեք Կոուլմանը 2008 թվականին
Ծնվել էփետրվարի 21, 1958 (65 տարեկան)
ԾննդավայրԻստոն, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունԴյուքի համալսարան և Solebury School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան, սցենարիստ
Ակտիվ շրջան1981 - ներկա
Ամուսին(ներ)Բեթ Թուսեն
IMDbID 0171059
Ջեք Կոուլման՝ Վիքիպահեստ

Ջոն ՄաքԴոնալդ «Ջեք» Կոուլման (անգլ.՝ John MacDonald «Jack» Coleman, փետրվարի 21, 1958(1958-02-21)[1], Իսթոն, Փենսիլվանիա[2]), ամերիկացի դերասան և սցենարիստ, ով հայտնի է դարձել գիտաֆանտաստիկական «Հերոսները» հեռուստասերիալի Նոյ Բեննետի և «Տոհմ» օճառոտ օպերայի Սթիվեն Քերինգթոնի կերպարներով[3]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեք Կոուլմանը ծնվել է 1958 թվականի փետրվարի 21-ին[4] ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Իստոն քաղաքում։ Համարվում է Բենջամին Ֆրանկլինի վեցերորդ սերունդը։ Հաճախել է Solebury School և Դյուկայի համալսարան, որտեղ էլ որոշել է դառնալ դերասան։ Համալսարանն ավարտելուց հետո 1980 թվականին տեղափոխվել է Ազգային թատերական ինստիտուտ[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոուլմանը առաջին խոշոր դերերը խաղացել է 1981 թվականին, «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալի չորս էպիզոդներում։ 1983 թվականին մտել է «Տոհմ» օճառոտ օպերայի դերասանական անձնակազմի մեջ, որտեղ 5 տարի մարմնավորել է Սթիվեն Քերինգթոնին, Քերինգթոնների ընտանիքի գլխավորի փոքր որդուն, քանի դեռ 1988 թվականին չէր լքել սերիալը։ Այդ տարի նա առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում։ Ֆիլմը կոչվում էր «Երջանկության հետապնդում», իսկ նա մարմնավորում էր Ստենի կերպարը։ 1997 թվականին նա նկարահանվել է «Սպաուն» ֆիլմում և մարմնավորել բժշկի կերպարը։

Կոուլմանը տարբեր սերիալներում մարմնավորել է հյուրերի կերպարներ։ 2004 թվականին զբաղված է եղել «Թագավորական հիվանդանոց» հեռուստասերիալի նկարահանումներով, որտեղ խաղացել է բժիշկ Փիտեր Ռիկմենի կոմային պացիենտի դերը։ 2006 թվականին հրավիրվել է կատարելու «Հերոսները» հեռուստասերիալի գլխավոր կերպարներից մեկի՝ Նոյ Բեննետի դերը։ 2011 թվականի հայտնվել է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Բիլլի Ֆորբսի՝ Քերոլայնի հոր դերը։ 2012 թվականին հայտնվեց «Կասլ» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանում և մարմնավորեց Ուիլյամ Բրեյքենին՝ սենատոր, ով ուղղակիորեն ներգրավված էր Քեյթ Բեքեթի մոր սպանության մեջ։

2013 թվականին Շոնդա Ռայմսը Կոուլմանին վերցրել է «Սկանդալ» հեռուստասերիալի դերասանական անձնակազմի մեջ[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ամուսնացել է դերասանուհի Բեթ Թուսենի հետ։ 1999 թվականին նրանք ունեցել են աղջիկ, ում անվանել են Թես։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]