Շոնդա Ռայմս
Շոնդա Ռայմս անգլ.՝ Shonda Rhimes | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 13, 1970[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | Դարտմուտի քոլեջ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Marian Catholic High School? |
Երկեր | Գրեյի անատոմիա, Գայթակղութիւն, Ինչպես խուսափել սպանության համար պատժից, Բրիդջերթոն և Inventing Anna? |
Մասնագիտություն | սցենարիստ, գրող, կինոպրոդյուսեր, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Նեթֆլիքս |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա[6] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
![]() |
Շոնդա Ռայմս (անգլ.՝ Shonda Rhimes հունվարի 13, 1970[1], Չիկագո), ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր, որն եղել է ShondaLand արտադրական ստուդիայի ղեկավարը։ Նա առավել հայտնի է որպես հանրաճանաչ «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալի և նրա սփին-օֆֆի՝ «Մասնավոր պրակտիկա»-ի ստեղծող։ 2007 թվականի մայիսին Ռայմսը Time 100 ցանկում ներառված է եղել որպես այն մարդկանցից մեկը, որոնք օգնում են ձևավորել աշխարհը[7]։ Նա երեք անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, ինչպես նաև ստացել է ԱՄՆ պրոդյուսերների և ԱՄՆ սցենարիստների գիլդիա մրցանակներ և հինգ անգամ շահել է NAACP մրցանակը[8]։ 2012 թվականից Ռայմսը նաև թողարկել է «Սկանդալ» քաղաքական սերիալը, 2014-2016 թվականներից՝ «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» և «Ձկան որս» սերիալները։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռայմսը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ համալսարանի ադմինիստրատորի և քոլեջի պրոֆեսորի ընտանիքում[9]։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո դրամատուրգիայի բակլավարի աստիճան է ստացել Դարթմուտի թատերական քոլեջում։ Այնուհետև Լոս Անջելես տեղափոխվելուց հետո Ռայմսը շարունակել է ուսումնասիրել սցենարի արվեստ և ընդունվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, որն ավարտել է կերպարվեստի մագիստրոսի աստիճանով[9]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1995-2004 թվականներ։ Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
90-ական թվականների սկզբին Շոնդա Ռայմսը ավարտել է կրթությունը և դարձել Հոլիվուդում գործազուրկ սցենարիստ և որպեսզի ծայրը ծայրին հասցնի, աշխատել է մի քանի աշխատանքներում, այդ թվում նաև հոգեբուժական հաստատությունում[9]։ 1995 թվականին մրցանակակիր վավերագրական ֆիլմը նկարահանվելուց հետո, երեք տարի անց Ռայմսը «Ծաղկում և շղարշ» անկախ ժապավենում, որի գլխավոր դերում խաղում էր Ջադ Պինկեթ-Սմիթը, առաջնաելույթ է ունեցել որպես հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Դրանից հետո Ռայմսը Հոլի Բերի հետ միասին գրել է HBO հեռուստաալիքի «Ծանոթացեք Դորոտի Դենդրիջի հետ» ֆիլմի սցենարը[9], իսկ 2001 թվականին «Խաչմերուկ» ֆիլմի սցենարը, որում առաջնաելույթ է ունեցել Բրիթնի Սփիրսը[10]։ Չնայած ֆիլմը բացասական է ընդունվել քննադատների կողմից, սակայն հաջողակ է եղել վարձույթում՝ հավաքելով ավելի քան 60 մլն դոլար[11][12]։ 2004 թվականին թողարկվել է «Արքայադստեր օրագրերը. Ինչպես դառնալ թագուհի» ֆիլմը, որը վարձույթում հավաքել է ավելի քան 130 մլն դոլար[13]։
2005 թվական։ Հաջողություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոնդա Ռայմսի կարիերայի ամենամեծ հաջողությունը դարձել է «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալը, որը հեռարձակվել է 2005 թվականի սկզբին[9]։ 2006 թվականին շոուն նրան բերել է «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լավագույն հեռուստատեսային սերիալի (դրամայի) համար, ինչպես նաև 2006-2007 թվականներին «Էմմի» մրցանակ` լավագույն դրամատիկական սերիալի և սցենարի համար և մի շարք այլ մրցանակներ և անվանակարգեր[14]։ Սերիալը հասել է առևտրային հաջողության և արժանացել է քննադատների բարենպաստ արձագանքներին։ Պիլոտային դրվագը դիտել է 16,25 մլն հանդիսատես[15], իսկ առաջին եթերաշրջանի եզրափակիչ փուլն հասել է 22,22 մլն[16]։ Երկրորդ և երրորդ եթերաշրջաններն հասել են ավելի մեծ բարձունքների՝ եթերաշրջանի միջին ավելի քան 19 մլն հեռուստադիտողների[17]։ Նախագծի համար դերասաններ ընտրելիս Ռայմսը օգտագործել է կույր քաստինգի տեխնիկան, ինչն էլ հանգեցրել է դերասանական անսամբլի էթնիկ բազմազանությանը։ Ինչպես ավելի ուշ ասել է Ռայմսը, բոլոր կերպարներն ի սկզբանե հորինվել են առանց ռասսայական տարբերությունների, իսկ քասթինգից հետո դերասաններ են ընտրվել այս կամ այն դերի համար[18]։ Երիտասարդ կնոջ անունից պատմված պատմությունը արագորեն հայտնի է դարձել հանդիսատեսի շրջանում և սերիան արագորեն ավելի մեծ ժողովրդականություն է վայելել, քան իր նախորդը՝ «Հուսահատ տնտեսուհիները», իսկ կիրակի օրվանից հինգշաբթի տեղափոխելուց հետո այն պարբերաբար դարձել է երեկոյան ամենատարածված ծրագիրը։
«Գրեյի անատոմիա» սերիալի ժողովրդականությունը հանգեցրել է դրա սփին-օֆֆի՝ «Մասնավոր պրակտիկա»-ի հեռարձակմանը, որի սյուժեի կենտրոնում գտնվում է բժիշկ Էդիսոն Մոնտգոմերին (Քեյթ Վալշ)։ Պրեմիերան կայացել է 2007 թվականի սեպտեմբերի 27-ին[19]։ Սերիալում նկարահանվել են նաև մրցանակի արժանացած դերասաններ, ի դեմս Էմի Բրենեմանի և Օդրա Մաքդոնալդի։ Շոուն եթերում շարունակվել է վեց եթերաշրջան[20]։
2010 թվականին Շոնդա Ռայմսը ստեղծել է «Տուփի ներսում» սերիալի պիլոտը՝ լուրերի աշխատողների մասին, սակայն նախագիծը հետագա արտադրության համար հաջողություն չի ունեցել։ 2011 թվականին նա որպես պրոդյուսեր թողարկել է «Առանց կոորդինատ» սերիալը, որը առաջին եթերաշրջանից հետո փակվել է[21], որից հետո նա Քերի Վաշինգտոն հետ ալիքին է վաճառել իր շոուներից ևս մեկը՝ «Սկանդալ» քաղաքական թրիլլերը։ Նախագիծը դարձել է հեռուստատեսության առաջին դրաման, որտեղ գլխավոր դերում խաղում է սևամորթ դերասանուհի[22]։ 2012 թվականի սկզբին Ռայմսը ստեղծել է «Լիլիին ոսկեզօծելը» պատմական դրաման, որը պատմում է 1895 թվականի Նյու Յորքում ապրող ընտանիքի մասին։ Չնայած քնադատների վաղ հետաքրքրությանը և այնպիսի դերասանների առկայությանը, ինչպիսիք են Բլայթ Դեները և Ջոն Բերոումենը, նախագիծը այդպես էլ մնացել է պիլոտային փուլում՝ իր ոչ ֆորմալ լինելու պատճառով[23][24]։ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին Ռայմսը վաճառել է ևս մեկ նախագիծ՝ «Mila 2.0» գիտա-ֆանտաստիկ դրաման՝ երիտասարդ կնոջ մասին, որն իմանում է, որ ինքն անդրոիդ ռոբոտ է[25][26]։
2017 թվականին Շոնդան նոր նախագծերի վրա աշխատելու համար համագործակցություն է սկսել Նեթֆլիքս ալիքի հետ[27]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռայմսը ունի երեք հոգեդուստր՝ Հարպեր Ռայմս[9], Էմերսոն Պյորլ Ռայմսը և Բեքեթ Ռայմս[28]։ Շոնդան ինքն է դաստիարակում աղջիկներին։ 2015 թվականին նա ստամոքսի շունտավորման վիրահատություն է կատարել և երկու տարում նիհարվել է 68 կգ[29]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Որպես | ||
---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | ||
1995 | Hank Aaron: Chasing the Dream | Այո | Ոչ | Ոչ |
1998 | Ծաղկում և շղարշ | Այո | Այո | Այո |
1999 | Ծանոթացեք Դորոտի Դենդրիջի հետ / Introducing Dorothy Dandridge | Ոչ | Այո | Ոչ |
2002 | Խաչմերուկ/ Crossroads | Ոչ | Այո | Ոչ |
2004 | Արքայադստեր օրագրերը. Ինչպես դառնալ թագուհի / The Princess Diaries 2: Royal Engagement | Ոչ | Այո | Ոչ |
2005 | Գրեյի անատոմիա / Grey’s Anatomy | Ոչ | Այո | Այո |
2007—2013 | Մասնավոր պրակտիկա / Private Practice | Ոչ | Այո | Այո |
2009 | Inside the Box | Ոչ | Այո | Այո |
2009 | Սիեթլ Գրեյս. Կանչով | Ոչ | Ոչ | Այո |
2009 | Սիեթլ Գրեյս. հույսի ուղերձ | Ոչ | Ոչ | Այո |
2011 | Առանց կոորդինատ / Off the Map | Ոչ | Ոչ | Այո |
2012 | Gilded Lilys | Ոչ | Այո | Այո |
2012—2018 | Սկանդալ / Scandal | Ոչ | Այո | Այո |
2013 | Mila 2.0 | Ոչ | Այո | Այո |
2014 | Ինչպես խուսափել սպանության համար պատժից / How to Get Away with Murder | Ոչ | Ոչ | Այո |
2015 | Ծուխ և հայելիներ / Smoke and Mirrors | Ոչ | Ոչ | Այո |
2016 | Ձկան որս / The catch | Ոչ | Այո | Այո |
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Tikkanen A. Encyclopædia Britannica
- ↑ https://www.essence.com/awards-events/red-carpet/emmys/shonda-rhimes-receive-international-emmy-founders-award/
- ↑ https://www.hollywoodreporter.com/business/business-news/wifs-lucy-award-goes-women-138892/
- ↑ https://web.archive.org/web/20220131121232/https://time.com/collection/100-most-influential-people-2021/
- ↑ https://www.amacad.org/new-members-2023
- ↑ https://directories.wga.org/member/shondalrhimes
- ↑ «Shonda Rhimes — The TIME 100 — TIME»։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-05-ին։ Վերցված է 2020-06-18
- ↑ «Shonda Rhimes: Biography»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-10-30
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «Shonda Rhimes- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-10-30
- ↑ Moss Corey (նոյեմբերի 6, 2011)։ «Britney's heart into 'Crossroads,' outtakes from flick appear on Britney»։ MTV. MTV Networks։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է հուլիսի 15, 2011
- ↑ Snetiker Marc (2012-02-15)։ «Crossroads Tenth Anniversary»։ Entertainment Weekly։ Time Warner։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-10-30
- ↑ «Crossroads Daily Chart View»։ Box Office Mojo. Internet Movie Databse։ 2002-02-15։ Արխիվացված օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2002-02-15
- ↑ «The Princess Diaries 2: Royal Engagement»։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-10-30
- ↑ «Awards for Shonda Rhimes»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-10-30
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ մարտի 29, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է հուլիսի 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ մայիսի 24, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է հուլիսի 1, 2009
- ↑ «Season Program Rankings from 09/18/06 through 06/03/07»։ ABC Medianet։ հունիսի 3, 2007։ Վերցված է մայիսի 19, 2010 (չաշխատող հղում)
- ↑ Fogel Matthew (մայիսի 8, 2005)։ «'Grey's Anatomy' Goes Colorblind»։ The New York Times
- ↑ Barnes Brooks (2007-02-21)։ «Delicate Surgery on 'Grey's Anatomy'»։ The Wall Street Journal։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2007-02-22
- ↑ Mitovich Matt (հոկտեմբերի 19, 2012)։ «Shonda Rhimes Announces Private Practice End Date, Calls Decision 'Heartbreaking'»։ TV Line։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է հոկտեմբերի 20, 2012
- ↑ Updated: «V» Canceled; «Brothers & Sisters», «Mr. Sunshine», «Detroit 187», «Off the Map», «No Ordinary Family» Canceled, Too Archived 2011-05-16 at the Wayback Machine., TV By the Numbers, May 13, 2011
- ↑ Chozick Amy (մայիսի 13, 2011)։ «Shonda Rhimes on Owning Her Characters And Her New Show»։ The Wall Street Journal
- ↑ James Hibberd (հունվարի 13, 2012)։ «Shonda Rhimes period drama 'Gilded Lillys' gets pilot order»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է մարտի 9, 2012
- ↑ Lesley Goldberg (հունվարի 13, 2012)։ «'Gilded Lillys': ABC Orders Shonda Rhimes's Period Drama Pilot»։ The Huffington Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է մարտի 9, 2012
- ↑ «'Grey's Anatomy' Producers, 'Eight Below' Writer Sell Sci-Fi Drama to ABC»։ The Hollywood Reporter։ 29 октября 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-10-30
- ↑ Nellie Andreeva (29 октября 2012)։ «Shonda Rhimes To Produce Android Sci-Fi Thriller For ABC Written By Dave DiGilio»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-10-30
- ↑ Netflix «переманил» продюсера «Скандала» и «Анатомии страсти» с ABC
- ↑ «Shonda Rhimes Adopts Third Child»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է 2013-09-19
- ↑ Shonda Rhimes: 'People found me valuable' after 150-pound weight loss, http://abcnews.go.com, 28/7/2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 13 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի ռեժիսորներ