Ռիկո Ռոդրիգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկո Ռոդրիգես
Ծնվել էհուլիսի 31, 1998(1998-07-31) (25 տարեկան)
ԾննդավայրՔոլեջ-Սթեյշն, Բրազոս շրջան, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունOak Park High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ

Ռիկո Ռոդրիգես (անգլ.՝ Rico Rodriguez, հուլիսի 31,1998), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Ամերիկյան ընտանիք» հեռուստասերիալում Մենի Դելգադոյի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկո Ռոդրիգեսը 2010 թվականին

Ռոդրիգեսը ծնվել է Տեխասի Բրայան քաղաքում մեքսիկական ծագումով ամերիկացիների ընտանիքում[1]։ Նրա հայրը՝ Ռոյ Ռոդրիգեսը, անվադողերի «Rodriguez Tire» խանութի սեփականատեր է, իսկ մայրը՝ Դայան Ռոդրիգեսը, տնային տնտեսուհի է[2]։ Նա ունի երկու ավագ եղբայր՝ Ռոյը և Ռեյը, ինչպես նաև քույր՝ Ռեյնի Ռոդրիգեսը, որը նույնպես դերասանուհի է[3][4]։ 2005 թվականին մոր և քրոջ հետ տեղափոխվել է Լոս Անջելես՝ դերասանական կարիերա սկսելու համար, իսկ հայրն ու եղբայրները մնացել են Տեխասում[5][6]։ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո սովորել է Օք Պարկ քաղաքի ավագ դպրոցում, որն ավարտել է 2017 թվականին[7][8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերան սկսել է 2006 թվականին ութ տարեկան հասակում՝ խաղալով «Los Tamales» կարճամետրաժ ֆիլմում։ Նույն թվականին Ռոդրիգեսը հայտնվել է փոքրիկ Գիլերմոյի դերում «Jimmy Kimmel Live!» թոք-շոուի սկետչերից մեկում[9]։ Դրանից հետո փոքր դերեր է ունեցել «Epic Movie»[10], «Opposite Day» ֆիլմերում և «ER», «iCarly», «Nip/Tuck», «My Name Is Earl» и «NCIS» սերիալներում։

2009-2020 թվականներին Ռոդրիգեսը խաղացել է Մենի Դելգադոյի դերը «Ամերիկյան ընտանիք» կատակերգական սերիալում[11][12]։ 2010 թվականին այս դերը Ռոդրիգեսին բերել է «Լավագույն երիտասարդ հեռուստատեսային դերասան» մրցանակ (Արիել Ուինթերի և Նոլան Գոլդի հետ համատեղ)[13]։ Բացի այդ, շոուի դերասանական կազմի հետ միասին նա արժանացել է Screen Actors Guild Award մրցանակի չորս մրցանակների՝ «Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ» անվանակարգում[14]։

Ռիկո Ռոդրիգեսը գրել է «Reel Life Lessons…So Far» գիրքը, որը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերին[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդրիգեսը «Հյուստոն Ռոքեթս» բասկետբոլային ակումբի մոլի երկրպագու է[16][17]։

2017 թվականի մարտի 12-ին Ռոդրիգեսի հայրը՝ Ռոյը, մահացել է 52 տարեկան հասակում[18]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Filmography: Film
Տարի Բնօրինակ վերնագիր Դեր Նշումներ
2007 Epic Movie Չանչիտո
2007 Parker Երեխան խաղահրապարակում #2 Կարճամետրաժ ֆիլմ
2008 Babysitters Beware Մարկո
2009 Opposite Day Դռնապան տղա
2011 The Muppets Ինքն իրեն Քամեո
2015 Endgame Խոսե
2016 El Americano։ The Movie Կուկո Ձայն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Filmography: Television
Տարի Բնօրինակ Վերնագիր Դեր Նշումներ
2006–2007 Jimmy Kimmel Live! Պաղպաղակով չարաճճի տղա 10 սերիա
2007 Cory in the House Ռիկո 2 սերիա
2007 ER Ջեյմս «Crisis of Conscience» սերիա
2007 Nip/Tuck Երեխա #1 «Duke Collins» սերիա
2007 iCarly Տղա խաղալիք ձիու վրա «iRue the Day» սերիա
2008 My Name Is Earl Երեխա «Girl Earl» սերիա
2009 NCIS Թրեվիս Բաքլի «Hide and Seek» սերիա
2009–2020 Modern Family Մենի Դելգադո Հիմնական դերասանական կազմ
2011 Kick Buttowski։ Suburban Daredevil Լուիջի Վենդետա Ձայն, «Luigi Vendetta» սերիա
2011 Good Luck Charlie Լեո «The Bob Duncan Experience» սերիա
2012 R.L. Stine's The Haunting Hour Չի «The Weeping Woman» սերիա
2012 Sesame Street Հաղորդավար 1 սերիա
2012 Mad Նորման, Կոստյումով տղա, Լայնուս վան Փելթ Ձայն, «Frankenwinnie/ParaMorgan» սերիա
2014 Cyberchase Օլլի Ձայն, «The Cyberchase Movie, Part 1» սերիա
2015 Jake and the Never Land Pirates Սնոու-Ֆութ Ձայն, «The Legendary Snow-Foot!» սերիա
2015 Austin & Ally Բեննի «Burdens & Boynado» սերիա
2016 Chopped Junior Հրավիրված ժյուրի «Quail Quest» սերիա
2016 Victor and Valentino Վալենտինո Ձայն, փորձնական սերիա
2016 Nickelodeon's Ultimate Halloween Haunted House Ինքն իրեն Հիմնական դեր
2018–2019 The Lion Guard Ռահա Ձայն, 2 սերիա[19]
2018 Double Dare Ինքն իրեն Մասնակից; «Team Rico vs. Team Raini»[20] սերիա
2020 The Substitute Ինքն իրեն «Rico & Raini Rodriguez» սերիա
2020 Unfiltered Ինքն իրեն «Super Cats & Fierce Ice Cream!» սերիա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Awards and nominations
Տարի Կազմակերպություն Կատեգորիա Գործ Արդյունք
2009 Screen Actors Guild Award Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ Ամերիկյան ընտանիք Առաջադրված
2010 Screen Actors Guild Award Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ Հաղթանակ
2010 Young Artist Award Հեռուստասերիալի նշանավոր երիտասարդ կատարողներ Հաղթանակ
2010 Teen Choice Award Choice TV։ Արական բեկումնային աստղ Հաղթանակ
2010 Imagen Award Երկրորդ պլանի լավագույն դերասան – Հեռուստատեսություն Առաջադրված
2011 Screen Actors Guild Award Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ Հաղթանակ
2011 ALMA Award Սիրելի TV դերասան – Երկրորդ պլանի դեր կատակերգությունում Հաղթանակ
2011 Young Artist Awards Հեռուստատեսության լավագույն դերասանական կազմ Առաջադրված
2011 Teen Choice Award Choice TV։ Արական բեկումնային աստղ Առաջադրված
2012 Screen Actors Guild Award Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ Հաղթանակ
2012 ALMA Award Սիրելի TV դերասան – Երկրորդ պլանի դեր կատակերգությունում Հաղթանակ
2013 Screen Actors Guild Award Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ Հաղթանակ
2013 Teen Choice Award Choice TV։ Արական բեկումնային աստղ Առաջադրված
2014 Screen Actors Guild Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ Առաջադրված
2015 Image Award Լավագույն երիտասարդ դերասան – Հեռուստատեսույթուն Հաղթանակ
2015 Screen Actors Guild Award Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ Առաջադրված
2016 Screen Actors Guild Award Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rico Rodriguez - Biography». IMDb (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  2. Lru Writer (2019 թ․ սեպտեմբերի 20). «Rico Rodriguez Net Worth Details, Dating, Sister, Father». LIVERAMPUP (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Jennifer Zabasajja (2016 թ․ սեպտեմբերի 15). «Rico Rodriguez on "Modern Family" character: "We are the same person"». CBS News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Rico & Raini Rodriguez Are Competing On 'Double Dare' Tonight!». Just Jared Jr. (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  5. Jenelle Riley (2011 թ․ մարտի 24). «He's the Manny». Backstage.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Rico Rodriguez | Modern Family». ABC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  7. Camille Heimbrod (2016 թ․ սեպտեմբերի 14). «Rico Rodriguez Is All Grown Up! 'Modern Family' Star Opens Up About College Plans». International Business Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Raini Rodriguez (2017 թ․ մայիսի 27). «My baby brother graduated high school last night and I could not be more proud!». Twitter (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  9. Karen Valby (2010 թ․ նոյեմբերի 1). «Modern Family's Rico Rodriguez: The smoothest kid on television». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  10. Jim Butler (2007 թ․ հունվարի 25). «Eight-year-old Bryan native hits the big screen in film parody». The Eagle (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  11. McNamara, Mary (2009 թ․ սեպտեմբերի 23). «Remarry the family sitcom; 'Modern Family' makes it easy to fall in love again with a genre you thought you knew». Los Angeles Times. էջ D1. ProQuest 422297018 – via ProQuest.
  12. «Manny (Rico Rodriguez)». American Broadcasting Company. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
  13. Tracy Bobbitt (2010 թ․ ապրիլի 12). «It's a Full House At The 31st Annual Young Artists Awards!». Hollywood Mom Blog (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  14. Dave McNary (2014 թ․ դեկտեմբերի 10). «'Birdman,' 'Modern Family' Lead SAG Awards Nominations with Four». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  15. «'Modern Family' Star Rico Rodriguez Spills TV Secrets, Life Lessons in New Book». ABC News (անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  16. Jeremy_Brener (2017 թ․ հոկտեմբերի 17). «TDS Tuesday: Season Opener with Modern Family's Rico Rodriguez». The Dream Shake (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  17. «Rico Rodriguez on "Modern Family" character: "We are the same person" - CBS News». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  18. «Rico Rodriguez's father dead at 52». Brampton Guardian (անգլերեն). 2017 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  19. «YAS Girl'Austin & Ally' Star Raini Rodriguez Is Officially Returning to Disney Channel». j-14.com. 2018 թ․ հունվարի 9.
  20. «Double Dare – TV Guide». TVGuide.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]