Բրայան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բրայան
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1872[1] թ.
Մակերես118,170039 կմ², 115,255743 կմ²
ԲԾՄ114±1 մետր
Բնակչություն83 980 մարդ (ապրիլի 1, 2020)[2]
Ժամային գոտիUTC-5[3]
Հեռախոսային կոդ979
Փոստային դասիչ77801[4], 77802[4], 77803[4], 77807[4] և 77808[4]
Պաշտոնական կայքbryantx.gov(անգլ.)
Բրայան (Տեխաս) (ԱՄՆ)##
Բրայան (Տեխաս) (ԱՄՆ)

Բրայան (անգլ.՝ Bryan), քաղաք ԱՄՆ-ում՝ Տեխաս նահանգի արևելյան մասում։ Քաղաքը Բրազոս շրջանի վարչական կենտրոնն է։ Ըստ 2020 թվականի մարդահամարի տվյալների, բնակչության թիվը կազմել է 76 201 մարդ, ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոյի 2019 թվականի գնահատմամբ քաղաքում բնակվում էր 84 096 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայանի ողջույնի ցուցատախտակը

Բրայանի տարածքը Իսպանիայի կողմից Մոզես Օսթինին տրված հողային վերաբնակեցման դրամաշնորհի մի մասն է։ Մոզեսի որդին՝ Սթիվեն Օսթինը, օգնել է նոր վերաբնակիչներ ներգրավել տարածքում։ Վերաբնակիչների թվում էր Սթիվենի եղբորորդին՝ Վիլյամ Ջոել Բրայանը։ 1866 թվականին բնակավայրը փոխարինել է Բունվիլին՝ դառնալով Բրազոս շրջանի վարչական կենտրոն, բացվել է փոստային բաժանմունք։ 1867 թվականին, Քաղաքացիական պատերազմի հետևանքով առաջացած բազմաթիվ ձգձգումներից հետո, Հյուստոնի և Կենտրոնական Տեխասի երկաթուղու մի ճյուղ է առանձնացվել։ Որոշ ժամանակ անց՝ 1871 թվականին, Բրայանը ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1876 թվականին Բրայանից հարավ բացվել է Տեխասի գյուղատնտեսական և մեխանիկական քոլեջը, որը հետագայում վերանվանվել է որպես Տեխասի A&M համալսարան։ Աստիճանաբար քոլեջի կողքին սկսել է ձևավորվել նոր քաղաք՝ Քոլեջ Սթեյշենը։ 1889 թվականին, հետևելով երկրի մնացած մասերում առաջընթացին, Բրայանը ստացել է էլեկտրական լուսավորություն և հիդրոտեխնիկական կառույցներ։ 1892 թվականին կառուցվել է Բրազոսի շրջանային դատարանի հինգերորդ շենքը, իսկ 1900 թվականին՝ դարասկզբին, քաղաք է եկել Միջազգային մեծ հյուսիսային երկաթուղին (անգլ.՝ International-Great Northern Railroad

Քարնեգի գրադարան Բրայանում

1902 թվականին Էնդրյու Կարնեգիի ֆինանսական միջոցներով Բրայանում բացվել է գրադարան։ 1910 թվականին Բրայանի և Քոլեջ Սթեյշենի միջև միջքաղաքային երկաթուղային կապ է գործարկվել, բայց արդեն 1923 թվականին այն չեղարկվել է։ 1913 թվականին կառուցվել է քաղաքի առաջին հրեական սինագոգը[5]։ 1936 թվականին քաղաքի միջով անց է կացվել Տեխաս նահանգի թիվ 6 ավտոմայրուղին։

2006 թվականին քաղաքում ծրագրվել և հետագայում կառուցվել է Տեխասի A&M համալսարանի գիտական բժշկական կենտրոնի մասնաճյուղը[6]։

2009 թվականին El Dorado Chemical Co ընկերության պահեստի տարածքում տեղի է ունեցել ամոնիումի նիտրատի հրդեհ․ հայտարարվել Է տարհանում ՝ շնչառության հետ կապված հնարավոր աննշան խնդիրների պատճառով[7]։ Ընդհանուր առմամբ, տարհանվել է մոտ 70 000 մարդ, սակայն քաղաքային իշխանությունները պահեստին մոտ 500 տներից բացի հարկադիր տարհանում չեն հայտարարել՝ խնդրելով տարհանել միայն նրանց, ովքեր ծխի հոտ են զգում կամ տեսնում[8]։ Այսպիսով, քաղաքում տարհանվել է ավելի քան 1000 մարդ, որոնք գտնվում էին Տեխասի A&M համալսարանի տարածքում։ Քանի որ այրվող ռեակտիվները հնարավոր չէր մարել ջրով, հրշեջները որոշեցին թույլ տալ, որ տարածքն ամբողջությամբ այրվի[9]։ Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում շնչառության հետ կապված խնդիրների պատճառով բժիշկներին դիմել է 35 մարդ։ Քիմիական ընկերության պաշտոնյաները պնդում են, որ հրդեհից առաջացած կրակն ու ծուխը վտանգ չեն ներկայացնում մարդկանց առողջության համար։ 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գույքի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է[8]։

2010 թվականին, ի պատասխան Բրայանի հանցավոր խմբավորումների աճող ակտիվության, Բրազոս շրջանի դատախազի գրասենյակը հայտարարել է օպերացիա սկսելու մասին՝ ստեղծելու առանց փողոցային ավազակախմբերի միջավայր։ Գործողությունը լուսաբանվել է ամերիկյան խոշոր լրատվամիջոցներում։ Բրայանի դեպքը ուսումնասիրվել է այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Հյուստոնը և Լոս Անջելեսը։ Օպերացիան տարածվել է մոտ 5 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, ինչը կազմել է քաղաքի կենտրոնական մասի գրեթե կեսը[10]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայանի կոորդինատները՝ 30°39′56″ հս․ լ. 96°22′00″ ամ. ե.HGЯO[11]։ Քաղաքը գտնվում է Հյուստոնից մոտ 150 կմ հյուսիս-արևմուտք, Սան Անտոնիոյից 270 կմ հյուսիս-արևելք, Դալասից 270 կմ հարավ և Օստինից 160 կմ արևելք։

Ըստ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների, քաղաքի մակերեսը կազմում է 115,2 քառակուսի կիլոմետր[12]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Կյոպպենի կլիմաների դասակարգման Բրայանում գերակշռում է մերձարևադարձային մուսոնային կլիման[13]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՄարդահամարԲնակ.Note
18902979
19003589205%
19104132151%
19206307526%
19307814239%
194011 842515%
195018 072526%
196027 542524%
197033 719224%
198044 337315%
199055 002241%
200065 660194%
201076 201161%
202083 980102%
U.S. Decennial Census

2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 76 201 մարդ, 27 725 տնային տնտեսություն, 16 702 ընտանիք։  Քաղաքի ռասայական կազմը հետևյալն է. 64,2%-ը սպիտակամորթներ են, 18%-ը՝ սևամորթներ, 0,6%-ը՝ ԱՄՆ բնիկներ, 1,7%-ը՝ ասիացիներ, 0,1%-ը՝ Հավայան կամ Օվկիանիայի բնակիչներ, 12,8%-ը՝ այլ ռասաներ, 2,6%-ը՝ երկու կամ ավելի ռասաներ։ Բոլոր ցեղերի իսպանախոս բնակիչների թիվը կազմել է 36,2%։

27725 տնային տնտեսություններից 34,1%-ում ապրում են 18 տարեկանից ցածր երեխաներ, 39.4% դեպքերում տնային տնտեսությունում ապրում են ամուսնացած զույգեր, 15.4%-ը առանց տղամարդկանց տնային տնտեսություններ են, 39.8%-ը՝ ոչ ընտանեկան տնային տնտեսություններ։ Տնային տնտեսությունների 28.1%-ը միայնակ մարդիկ են, 7.3%-ը՝ 65 տարեկանից բարձր միայնակ մարդիկ։ Տնային տնտեսության միջին չափը կազմում է 2,64 մարդ։ Ընտանիքի միջին չափը 3.31 է։

Քաղաքի բնակչության 29,8%-ը 20 տարեկանից ցածր է, 36,4%-ը՝ 20-ից 39 տարեկան, 24,7%-ը՝ 40-ից 64 տարեկան, 9,2%-ը՝ 65 տարեկան և ավելի։ Միջին տարիքը 28,5 տարեկան է։

Բրայանում տնային տնտեսությունների միջին եկամուտը տարեկան 45,771 դոլար է, իսկ ընտանիքի միջին եկամուտը՝ 55,222 դոլար, համաձայն 2019 թվականի հնգամյա հետազոտության տվյալների։ Մեկ շնչի հաշվով եկամուտը քաղաքում կազմում է 24,497 ԱՄՆ դոլար։ Ընտանիքների շուրջ 18,7%-ը և բնակչության 22,8%-ը գտնվում են աղքատության շեմից ցածր։ Դրանց թվում են մինչև 18 տարեկան բկանչության 32,9%-ը ու 65 և բարձր տարիքի 11,3%-ը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի միջով անցնող ամենամեծ մայրուղիներն են ԱՄՆ-ի US 190 մայրուղին, ինչպես նաև 6, 21 և 47 համարներով պետական մայրուղիները։

Բրայանը սպասարկում է Տեխասի A&M համալսարանի կողմից ղեկավարվող Իսթերվուդի տարածաշրջանային օդանավակայանը, որը գտնվում է Քոլեջ Սթեյշենում[14]։ United Express և American Eagle Airlines ավիաընկերությունները ուղևորափոխադրումներ են իրականացնում նահանգի ամենամեծ օդանավակայաններ՝ Հյուստոնի միջմայրցամաքային և Դալլաս/Ֆորտ Ուորթ միջազգային օդանավակայաններ[15][16][17]։

Քաղաքի կառավարման ներքո է գտնվում Քալտեր Ֆիլդ օդանավակայանը, որն ավիացիոն ծառայություններ է մատուցում առևտրային ընկերություններին, այդ թվում՝ անգարների վարձույթ, մասնավոր թռիչքների համար նախատեսված թռիչքուղիներ[18][19]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը սպասարկում է Բրայանի անկախ դպրոցական շրջանը։ Քաղաքում կան նաև մի քանի մասնավոր դպրոցներ՝ Էլենի ակադեմիա, Սուրբ Հովսեփի կաթոլիկ դպրոց, Սուրբ Միքայելի ակադեմիա, Բրազոսի քրիստոնեական դպրոց, Սթիլ-Կրիկ-Ռենչ դպրոց։

Քաղաքում բարձրագույն կրթություն կարելի է ստանալ Բլինի քոլեջի մասնաճյուղում կամ Տեխասի A&M համալսարանի գիտական բժշկական կենտրոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Texas State Historical Association, Barkley R. R., Tyler R. C. Handbook of TexasTexas State Historical Association, 1952. — ISBN 978-0-87611-151-2
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. https://www.time.gov/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://tools.usps.com/zip-code-lookup.htm?bycitystate
  5. «Encyclopedia of Southern Jewish Communities - Bryan, Texas» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. «Bryan Campus» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 20151023-ին.
  7. «National Briefing/Texas». Los Angeles Times. 2009 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. 8,0 8,1 «Blaze prompts mass evacuation in Bryan». The Bryan-College Station Eagle. 2009 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. «Evacuations Ordered Following Hazmat Fire in Bryan». KBTX. 2009 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. «Bryan gangs enforcement zone». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  11. «US Gazetteer files: 2000 and 1990» (անգլերեն). Бюро переписи населения США. 2005 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Quickfacts, Bryan city, Texas» (անգլերեն). U.S. Census Bureau. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. «BRYAN, TEXAS. CLIMATE SUMMARY». weatherbase.com (անգլերեն). Weatherbase.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  14. «What We Do». Easterwood Airport. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 30-ին.
  15. «FAQ». Easterwood Airport. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 30-ին.
  16. «Arrivals». Easterwood Airport. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 30-ին.
  17. «Departures». Easterwood Airport. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 30-ին.
  18. «About». Coulter Field. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  19. «Coulter Field Airport. FAA information». airnav.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.