Ամոնիումի նիտրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամոնիումի նիտրատ
Ammonium-nitrate-2D.png
Ammonium-nitrate-xtal-3D-balls-A.png
Dusičnan amonný.PNG
Քիմիական բանաձև H₄N₂O₃
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված 80,022 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 1,725 (4-րդ մոդիֆիկացիա) գ/սմ³
Հալման ջերմաստիճան 169,6 °C °C
Կազմալուծման ջերմաստիճան մոտ. 210 °C
Եռման ջերմաստիճան 235 °C °C
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում 20 °C -190 գ/100 մլ
Դասակարգում
CAS համար 6484-52-2
PubChem 22985
EINECS համար 229-347-8
SMILES [NH4+].[N+](=O)([O-])[O-]
ЕС 229-347-8
RTECS BR9050000
ChEBI 21511
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Պինդ ամոնիումի նիտրատ

Ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա), քիմիական բանաձևն է NH4NO3, ազոտական թթվի աղերից է[2]։ Առաջին անգամ ստացել են Գլաուբերում, 1659 թվականին[3]։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ բյուրեղային նյութ է[4]։ Հալվում է 169,6 °C ջերմաստիճանում, այս ջերմաստիճանից ավելի բարձր տաքացնելիս, սկսվում է նյութի անընդհատ քայքայում, իսկ 210 °C ջերմաստիճանում ընդհանում է ամբողջական քայքայում[5] ։ Եռման ջերմաստիճանը 235 °C է։ Մոլեկուլային զանգվածը 80,04 զ.ա.մ. է[6][7]։

Լուծելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուծելիությունը ջրում.

Ջերմաստիճան, °C Լուծելիություն, գ/100 մլ
0 119
10 150
25 212
50 346
80 599
100 1024

Լուծվելիս նկատվում է ջերմության մեծ կլանում, ինչը զգալիորեն դանդաղեցնում է լուծման ընթացքը[8][9]։ Այդ իսկ պատճառով, հագեցած լուծույթ պատրաստելու համար օգտագործում են մեծ քանակի ջերմություն[10][11]։ Ամոնիումի նիտրատը նաև լուծվում է ամոնիակում, պիրիդինում, մեթանոլում և էթանոլում։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրերի պարունակությունը և զանգվածային բաժինները ամոնիումի նիտրատում[12].

  • O - 60 %,
  • N - 35 %,
  • H - 5 %:

Ստացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոնիումի նիտրատ հիմնականում ստանում են ազոտական թթվի և անջուր ամոնիակի փոխազդեցությունից[13]։

Ռեակցիան ընթանում է շատ բուռն կերպով, ջերմության կլանմամբ[14]։ Ամոնիումի նիտրատը քիմիայում օգտագործելիս հիմնականում ջրազրկում է, քանի որ այն շատ հիգրոսկոպիկ նյութ է և նրա մեջ ջրի տոկոսային պարունակությունը որոշելը գործնականում անհնար է[15]։

Հաբերի մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաբերի մեթոդով ջրածնից և ազոտից ստանում ենք ամոնիակ, որի մի մասը օքսիդանում է մինչև ազոտական թթու, որը փոխազդում է մնացած ամոնիակի հետ, որի արդյունքում ստանում ենք ամոնիումի նիտրատ[16]։

  • կատալիզատոր, ճնշում և ջերմաստիճան
  • :

Նիտրոֆոսֆատային մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մեթոդը ավելի հայտնի է, որպես Օդդի մեթոդ, ի պատիվ նորվեգական քաղաքի, որտեղ կատարվել է այդ պրոցեսը։ Այն օգտագործվում է ազոտային և ազոտաֆոսֆորային պարարտանյութերի ստացման համար[17][18][19]։

  1. Կալցիումի ֆոսֆատը լուծում են ջրում։
    • .
  2. ստացված խառնուրդը սառեցնում են մինչև 0 °C, արդյունքում կալցիումի ֆոսֆատը բյուրեղանում է տետրահիդրատի ձևով — Ca(NO3)2·4H2O, և այն առանձնացնում են ֆոսֆորական թթվից։
  3. Ստացված կալցիումի նիտրատը և չհեռացված ֆոսֆորական թթուն փոխազդում են ամոնիակի հետ, արդյունքում ստացվում է ամոնիումի նիտրատ։
    • :

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայքայման ռեակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոնիումի նիտրատի ջերմային քայքայումը կարող է ընթանալ տարբեր կերպ, կախված ջերմաստիճանից[20][21]։ Ջերմաստիճանը ցածր է 270

    • .
  1. Ջերմաստրճանը բարձր է 270 °C-ից։
    • .

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Технология аммиачной селитры, под ред. В. М. Олевского, М., 1978.
  • Соли азотной кислоты, Миниович М. А., М., 1964.
  • Олевский В. М., Ферд М. Л., «Ж. Всес. хим. о-ва им. Д. И. Менделеева», 1983, т. 28, № 4, с. 27—39:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 6484-52-2
  2. Ammonium nitrate MSDS
  3. Karl-Heinz Zapp "Ammonium Compounds" in Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry 2012, Wiley-VCH, Weinheim. doi:10.1002/14356007.a02_243
  4. Nutrient Content of Fertilizer Materials
  5. Chemical Advisory: Safe Storage, Handling, and Management of Ammonium Nitrate United States Environmental Protection Agency
  6. [1]
  7. [2]
  8. http://www.dallasnews.com/news/west-explosion/headlines/20130506-investigators-blame-ammonium-nitrate-in-massive-west-explosion.ece Investigators blame ammonium nitrate in massive West explosion
  9. Cook Melvin A. (1974)։ The Science of Industrial Explosives։ IRECO Chemicals։ էջ 1։ ASIN B0000EGDJT 
  10. Pothole pond
  11. Progressive Farmer Magazine
  12. Fertilizers Europe (2006)։ «Guidance for Compatibility of Fertilizer Blending Materials» 
  13. Dangerous Goods (HCDG) Regulations
  14. https://www.google.com/patents/pdf/Process_of_producing_concentrated_soluti.pdf?id=XronAAAAEBAJ&output=pdf&sig=ACfU3U0iYFRDUxltKLaVind-3wwP_JYPxg
  15. Ammonium Nitrate-Regulating its use, Balancing Access & Protection from «Worksafe Victoria» 
  16. Choi C. S., Prask H. J. (1983)։ «The structure of ND4NO3 phase V by neutron powder diffraction»։ Acta Crystallographica B 39 (4): 414–420։ doi:10.1107/S0108768183002669 
  17. CF Industries։ «Ammonium nitrate MSDS» 
  18. «Chemicalland21 – Ammonium Nitrate» 
  19. «Ammonium Nitrate»։ Paton Fertilizers Pty Ltd։ 2005 
  20. «Material Safety Data Sheet, Ammonium nitrate MSDS» 
  21. Martel, B.; Cassidy, K. (2004)։ Chemical Risk Analysis: A Practical Handbook։ Butterworth–Heinemann։ ISBN 1-903996-65-1