Բրազոս շրջան (Տեխաս)
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Բրայան |
Բնակչություն (2014) | 209.152 |
Խտություն | 129 |
Տարածք | 1.518 |
![]() | |
![]() | |
Հիմնադրված է | 1841 թ. թ. |
Սահմանակցում է | Ռոբերտսոն շրջան, Մադիսոն շրջան, Գրիմս շրջան, Վաշինգտոն շրջան, Բարլեսոն շրջան և Լեոն շրջան |
Ժամային գոտի | CDT? |
Անվանված է | Բրազոս[1] |
brazoscountytx.org(անգլ.) |
Բրազոս շրջան (անգլ.՝ Brazos County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 175 122 մարդ[2], իսկ 2014 թվականին՝ 209 152 մարդ։ Շրջկենտրոնն է Բրայան բնակավայրը[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազոս շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1841 թվականին Վաշինգտոն շրջանից[4][5]։ Իր անվանումը ստացել է Բրազոս գետի անունից։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Բրազոս շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 1530 կմ², որից 1520 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 15 կմ²-ն կամ 1,0 %-ը՝ ջրային տարածքները[6]։
Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարլեսոն շրջան (հարավ-արևմուտք)
- Գրիմս շրջան (արևելք)
- Մադիսոն շրջան (հյուսիս-արևելք)
- Ռոբերտսոն շրջան (հարավ-արևելք)
- Վաշինգտոն շրջան (հարավ)
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 152 415 մարդ, իսկ 2010 թվականին՝ 209 152 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 129 մարդ/կմ²։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 74,45 %, աֆրոամերիկացիներ – 19,72 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,36 %, ասիացիներ – 4,01 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,07 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 8,42 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,97 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 17,88 %–ը (անկախ ռասայից)։ 2000 թվականի դրությամբ շրջանի բնակչության 15,3 %-ը գերմանացիներ էին, 8,4 %-ը՝ անգլիացիներ, 7,3 %-ը՝ իռլանդացիներ և 7,2 %-ը՝ ամերիկացիներ։
Տարիքային կազմը հետևյալն է՝ 21,50 % - 18 տարեկանից փոքր, 32,00 % - 18-24 տարեկան, 26,00 % - 25-44 տարեկան, 13,80 % - 45-64 տարեկան և 6,70 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 24 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 102,10 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 100,30 տղամարդ։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[7][8]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 | 2014 |
---|---|---|---|---|---|---|---|
38 390 | 44 895 | 57 978 | 94 492 | 121 862 | 152 415 | 194 851 | 209 152 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://tshaonline.org/handbook/online/articles/hcb13
- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 19
- ↑ «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է 2011 թ․ հունիսի 7
- ↑ «Texas: Individual County Chronologies»։ Texas Atlas of Historical County Boundaries։ The Newberry Library։ 2008։ Արխիվացված է օրիգինալից April 12, 2017-ին։ Վերցված է June 20, 2015
- ↑ «Brazos County»։ Texas Almanac։ Texas State Historical Association։ Վերցված է June 20, 2015
- ↑ «2010 Census Gazetteer Files»։ United States Census Bureau։ August 22, 2012։ Վերցված է April 18, 2015
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրազոս շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |