Ֆլոյդ շրջան (Տեխաս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆլոյդ շրջան (այլ կիրառումներ)
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Ֆլոյդադա |
Բնակչություն (2010) | ▼6.446 |
Խտություն | 3 |
Տարածք | 2.569 |
![]() | |
![]() | |
Հիմնադրված է | 1876 թ. թ. |
Սահմանակցում է | Բրիսկո շրջան, Մոտլի շրջան, Քրոսբի շրջան, Հեյլ շրջան, Սուիշեր շրջան, Լուբոկ շրջան և Դիքենս շրջան |
Ժամային գոտի | CDT? |
co.floyd.tx.us(անգլ.) |
Ֆլոյդ շրջան (անգլ.՝ Floyd County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2000 թվականին բնակչության թիվը կազմում էր 7771 մարդ[1], իսկ 2010 թվականին՝ 6446 մարդ։ Շրջկենտրոնն է Ֆլոյդադա (անգլ.՝ Floydada) բնակավայրը[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1876 թվականին[3]։ Իր անվանումը ստացել է Տեխասի հեղափոխության զինծառայող Դոլֆին Ֆլոյդի պատվին, ով իր ծննդյան 32-ամյակի օրը զոհվել է Ալամոյի ճակատամարտում[4]։
Ֆլոյդ շրջանը մտնում է Տեխասի 46 շրջանների կազմի մեջ, որտեղ գործում է «չոր օրենք»-ը կամ սահմանափակված է ալկոհոլային խմիչքների վաճառքը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Ֆլոյդ շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2570 կմ², որից 2570 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 1,0 կմ²-ն կամ 0,04 %-ը՝ ջրային տարածքները[5]։
Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրիսկո շրջան (հյուսիս)
- Մոտլի շրջան (արևելք)
- Քրոսբի շրջան (հարավ)
- Հեյլ շրջան (արևմուտք)
- Սուիշեր շրջան (հարավ-արևմուտք)
- Թեյլոր շրջան (հարավ-արևմուտք)
- Դիքենս շրջան (հարավ-արևելք)
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 6446 մարդ։ ԲՆակչության խտությունը կազմում էր 3 մարդ/կմ²։ 2000 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 7771 մարդ։ Առկա էր 2730 տնային տնտեսություն և 2110 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 3 մարդ/կմ²։ Հաշվվում էր 3221 բնակելի շինություն՝ 1 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 74,16 %, աֆրոամերիկացիներ – 3,38 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,76 %, ասիացիներ - 0,17 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0,05 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 19,66 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,81 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 45,93 %-ը (անկախ ռասայից)։
Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 31,40 % - մինչև 18 տարեկան, 7,40 % - 18-24 տարեկան, 24,40 % - 25-44 տարեկան, 20,70 % - 45-64 տարեկան և 16,20 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 35 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 93,80 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 89,90 տղամարդ։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[6][7]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
10 535 | 12 369 | 11 044 | 9 834 | 8 497 | 7 771 | 6 446 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին։ Վերցված է 2016 թ․ մայիսի 31
- ↑ «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է 2011 թ․ հունիսի 7
- ↑ «Texas: Individual County Chronologies»։ Texas Atlas of Historical County Boundaries։ The Newberry Library։ 2008։ Արխիվացված է օրիգինալից May 13, 2015-ին։ Վերցված է May 23, 2015
- ↑ Gannett, Henry (1905)։ The Origin of Certain Place Names in the United States։ Govt. Print. Off.։ էջ 127
- ↑ «2010 Census Gazetteer Files»։ United States Census Bureau։ August 22, 2012։ Վերցված է April 18, 2015
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆլոյդ շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |