Բորդեն շրջան (Տեխաս)
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Գեյլ |
Բնակչություն (2010) | 641 |
Տարածք | 2.328 |
![]() | |
![]() | |
Հիմնադրված է | 1876 թ. թ. |
Սահմանակցում է | Գարզա շրջան, Սկարի շրջան, Միչել շրջան, Հովարդ շրջան, Դոուսոն շրջան, Լին շրջան և Մարտին շրջան |
Ժամային գոտի | CDT? |
Անվանված է | Գեյլ Բորդեն |
co.borden.tx.us(անգլ.) |
Բորդեն շրջան (անգլ.՝ Borden County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 593 մարդ[1], իսկ 2010 թվականին՝ 641 մարդ։ Շրջկենտրոնն է Գեյլ բնակավայրը[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորդեն շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1891 թվականին Բեխար շրջանից։ Իր անվանումը ստացել է գործարար, հրատարակիչ, տեղագիր և խտացրած կաթի հայտնագործող Գեյլ Բորդեն կրտսերի պատվին (1801-1874 թթ.)։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Բորդեն շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2350 կմ², որից 2320 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 22 կմ²-ն կամ 1,0 %-ը՝ ջրային տարածքները[3]։
Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գարզա շրջան (հյուսիս)
- Սկարի շրջան (արևելք)
- Միչել շրջան (հարավ-արևելք)
- Հովարդ շրջան (հարավ)
- Դոուսոն շրջան (արևմուտք)
- Լին շրջան (հյուսիս-արևմուտք)
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 729 մարդ, իսկ 2010 թվականին՝ 641 մարդ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 90,53 %, աֆրոամերիկացիներ – 0,14 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,27 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 6,31 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,62 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 11,93 %–ը (անկախ ռասայից)։
Տարիքային կազմը հետևյալն է՝ 24,60 % - 18 տարեկանից փոքր, 6,70 % - 18-24 տարեկան, 27,40 % - 25-44 տարեկան, 25,00 % - 45-64 տարեկան և 16,30 % 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 40 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 103,10 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 108,30 տղամարդ։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
1 106 | 1 076 | 888 | 859 | 799 | 729 | 641 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 16
- ↑ «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է 2011 թ․ հունիսի 7
- ↑ «2010 Census Gazetteer Files»։ United States Census Bureau։ August 22, 2012։ Վերցված է April 18, 2015
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բորդեն շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |